Նենսի Կասեբաում
Նենսի Կասեբաում | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կանզասի համալսարան (1954)[1], Միչիգանի համալսարան (1956)[1], տարրական դպրոց[1] և Topeka High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ղեկավար |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 29, 1932[2][3] (91 տարեկան) |
Ծննդավայր | Տոպիկա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Alf Landon? |
Ամուսին | John Philip Kassebaum? և Howard Baker? |
Զավակներ | Richard Kassebaum? |
Պարգևներ | |
Նենսի Լենդոն Կասեբաում Բեյքեր (անգլ.՝ Nancy Landon Kassebaum Baker, հուլիսի 29, 1932[2][3], Տոպիկա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Կանզաս նահանգից (1978-1997 թվականներին)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նենսի Լենդոնը ծնվել է Տոպիկայում (Կանզասի նահանգ) 1932 թվականի հուլիսի 29-ին։ Նրա հայրը՝ Ալֆրեդ Մոսման Լենդոնը, հաջողակ նավթագործ էր, Կանզասի կրկնակի նահանգապետ և 1936 թվականին նախագահի թեկնածու։ Նենսիի մայրը՝ Թեո Կոբբ Լենդոնը, երաժիշտ էր, նվագում էր դաշնամուր և տավիղ[5]։
Նենսին Տոպիկայի ավագ դպրոցն ավարտել է 1950 թվականին։ 1954 թվականին ավարտել է Կանզասի համալսարանը։ 1956 թվականին ստացել է Միչիգանի համալսարանի դիվանագիտության պատմության մագիստրոսի աստիճան։ Այնտեղ էլ հանդիպել է Ջոն Կասեբաումին, որի հետ ամուսնացել է 1956 թվականին։ Այդ ժամանակ էլ նա դարձավ իրենց ընտանեկան «Kassebaum Communications» ընկերության փոխնախագահ [Քասսեբաում Քոմյունիքեյշնս], որն ուներ երկու ռադիոկայան[6][7]։ Նրանք բնակություն են հաստատել Մեյզայում (անգլ.՝ Maize), որտեղ դաստիարակում էին չորս երեխաների[8]։ 1975 թվականին Նենսին և Ջոնը սկսեցին առանձին ապրել, պաշտոնապես բաժանվել են 1979 թվականին։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնուց բաժանվելուց անմիջապես հետո Կասեբաումը տեղափոխվել է Վաշինգտոն քաղաք։ Այնտեղ աշխատել է որպես Կանզասից սենատոր Ջեյմս Փիրսոնի օգնական։ 1978 թվականին հաղթել Է ԱՄՆ Սենատի ընտրություններում՝ դառնալով Փիրսոնի իրավահաջորդը։ Նրա նախկին ղեկավարը պաշտոնը պետք է լքեր 1979 թվականի հունվարին, սակայն պաշտոնաթող Է եղել ժամկետից շուտ։ Դրա պատճառով Կասեբաումը երդման արարողությունը տեղի է ունեցել 1978 թվականի դեկտեմբերի 23-ին։ Նախքան Կասեբաումը, Կոնգրեսի վերին պալատում բոլոր կանայք սենատորների այրիներն էին։ Սենատորի մահից հետո նահանգի կառավարիչը նրա պաշտոնում կին է նշանակել, որպեսզի նա ժամանակավորապես զբաղեցնի թափուր տեղը։
1996 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ Թենեսիի նախկին սենատոր Հովարդ Բեյքերի հետ[9]։ Այս ամուսնությունն առաջինն էր գործող և նախկին սենատորների միջև[10]։
2018 թվականին Կանզասի նահանգապետի ընտրություններում պաշտպանել Է դեմոկրատ Լորա Քելլիին[11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20240217093730/https://www.ala.org/awardsgrants/awards/176/all_years
- ↑ Paul Hendrickson, “His Daughter, the Senator–Elect from Kansas; Alf Landon Aimed for Washington, Now Nancy Kassebaum Is Going,” 30 November 1978, Washington Post: G1.
- ↑ «Nancy Landon Kassebaum | Biography & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Etats-Unis House of representatives Office of history and preservation, House (U S. ), Committee on House Administration Staff Women in Congress, 1917-2006. — Government Printing Office, 2006. — 1020 с. — ISBN 9780160767531
- ↑ «Women in Congress - Nancy Landon Kassebaum, Senator from Kansas». 2011 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Nancy Kassebaum and Howard Baker» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Donna Hightower-Langston A to Z of American Women Leaders and Activists. — Infobase Publishing, 2014-05-14. — 305 с. — ISBN 9781438107929
- ↑ WIBW. «Laura Kelly touts growing list of Republican support» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «GOP stalwart Nancy Kassebaum picks Democrat Laura Kelly over Kris Kobach». kansascity (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Կասեբաում» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Կանզասի համալսարանի շրջանավարտներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք