Jump to content

Նենեցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենեցների ընտանիք (2006)

Նենեցներ (նախկին անվանումը՝ սամոյեդներ, յուրակներ), ժողովուրդ։ Բնակվում են Կոլա թերակղզուց մինչև Ենիսեյ գետի ստորին հոսանքի աջափնյա շրջաններն ընդգրկող տարածքում, մեծ մասը՝ ՌԴ Արխանգելսկի մարզի Նենեցական, Տյումենի մարզի Յամալո-Նենեցական և Կրասնոյարսկի երկրամասի Թայմիրական (Դոլգանո-Նենեցական) օկրուգներում։ Թիվը՝ 30 հազար (1979)։ Խոսում են նենեցերեն։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նենեցական մշակույթը տուժեց խորհրդային կոլեկտիվացման քաղաքականության պատճառով։ Նենեցների մի մասն ընդունեց ուղղափառություն, մեծամասնությունը պահպանեց ոգեպաշտական հավատալիքները, տարածված էր շամանությունը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենեցներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 224