Նեկար (գերմ.՝ Neckar[ˈnɛkaʁ], ալեմանյան բարբառ՝ Negger), գետ Գերմանիայում, Բադեն-Վյուրթեմբերգի դաշնային հողում։ Երկարությունը 367 կմ է, ավազանի մակերեսը՝ 14 000 կմ²։ Թափվում է Մանհայմ շրջանի Հռենոս գետը (գլխավոր վտակներից է)։ Նեկարի ափը խիտ է բնակեցված, գետի երկայնքով գտնվում են տասնյակ խոշոր քաղաքներ։ Սկիզբ է առնում Շվարցվալդ և Շվաբսկիյ Ալբի լանջերից, հիմնականում հոսում է նեղ կիրճերով, հովիտներով և շատ գալարուն է։ Ջրի միջին սպառումը 130 մ³/վրկ է, ամենամեծ հոսքը փետրվարին և մարտին է։ Ձմռանը խիստ սառում է։ Նավարկությունը մինչև Պլոխինգեն քաղաքի մոտ է (203 կմ), բավականին մեծ տարածքում Նեկարը ջրանցք և նավանցում է։ Նեկար անվանումը ունի կելտական ծագում, որը նշանակում է «վարար ջուր»։ Անվան զարգացումը սկսվել է նախաքրիստոնեական ժամանակներում՝ Nikros անունով, նախաեվրոպական nik բառից, որը նշանակում է «նետել», որը Nicarus և Neccarus ձևով դարձել է Necker, իսկ հոտո այժմյան Neckar: Նեկարը գտնվում է «Շվենինգերյան ճահիճ» բնապահպանական գոտում (գերմ.՝ Schwenninger Moos), որը գտնվում է Ֆիլինգեն Շվենինգեն և Շվարցվալդ քաղաքների մոտակայքում։ Գետը նավարկելի է Մանհայմից մինչև Պլոխինգեն։ Նեկարի վտակներից ոչ հեռու գտնվում են նաև Դանուբի վտակները։ Գետի երկայնքով տեղակայված են 27 կամուրջներ։