Նեբլոն (ֆր.՝ Néblon), գետ Բելգիայում, Ուրտի ձախ վտակը, միանում է Մաասի ավազանին։ Նեբլոնը սկիզբ է առնում Ավլանժի կոմունայից, հոսում ԲելգիայիՆամյուր և Լյոժ նահանգներով, ապա թափվում Լյուքսեմբուրգի Ամուար կոմունալի Ուրտ գետը։
Նեբլոն գետի մոտակայքում գտնվում է Շարդոն գյուղը, որը համարվում է ամենագեղեցիկ գյուղերից մեկը ամբողջ Վալոնայում[1]։
Նեբլոն գետը հայտնի է որպես Աբիմի վտակ (ֆր.՝ ruisseau de l'Abîme), ինչպես նաև Շարդոնի վտակ (ֆր.՝ ruisseau de Chardeneux) անուններով։ Իսկ Լյոժ և Լյուքսեմբուրգ նահանգների սահմանների միջև Նեբլոնը հայտնի է որպես Օմբր (ֆր.՝ l'Ombre) կամ Ամբլ (ֆր.՝ Amble)։
Նեբլոնի հովիտն անտառածածկ է, գերակշռում են հաճարենիները և կաղնիները[3], կենդանական աշխարհը ևս բազմազան է, հովտում հանդիպում են չղջիկներ, եռագույն գիշերաչղջիկներ, երկնագույն ծղնիներ և փայտփորիկներ[3]։