Ուրտ (գետ)
![]() | |
Բնութագիր | |
---|---|
Երկարություն | 165 կիլոմետր |
Ավազանի մակերես | 3624 կմ² |
Ջրի ծախս | 55,2 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Մաաս |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Amblève?, Vesdre?, Ruisseau de Gobry?, Haze?, Boé?, Նեբլոն, Nanchenioule?, Lembrée?, Aisne?, Eau d'Heure?, Isbelle?, Bronze?, Western Ourthe?, Eastern Ourthe?, Magrée?, Q3489862?, Martin-Moulin? և Bloquay? |
Ջրահավաք | Basin of River Ourthe? |
![]() |
Ուրտ (ֆր.՝ Ourthe), 165 կիլոմետր երկարություն ունեցող գետ Բելգիայի Թագավորության Վալոնիա երկրամասում, Արդեններ լեռնահամակարգում: Առաջանում է Արևմտյան Ուրտ և Արևելյան Ուրտ գետերի միախառնումով: Մաաս գետի աջակողմյան վտակներից է:
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան Ուրտի ակունքը գտնվում է բելգիական Լյուքսեմբուրգ պրովինցիայում՝ Լիբրամոնտ-Չևինյի քաղաքից ոչ հեռու: Արևելյան Ուրտի ակունքը նույնպես Լյուքսեմբուրգ պրովինցիայում է, Լյուքսեմբուրգ պետության հետ սահմանից ոչ հեռու, Գուվե քաղաքի մերձակայքում: Նիսրամոնտ քաղաքի մոտակայքում այս երկու Ուրտերը միանում են, որից հետո գետը հոսում է սկզբում հյոսիսարևմտյան ուղղությամբ, այնուհետև՝ դեպի հյուսիս: Նուասո քաղաքի մերձակայքում Ուրտը մի կարճ տարածություն հոսում է Նամյուր պրովինցիայով, Դյուրբուա համայնքն անցնելուց հետո մուտք գործում Լիեժի պրովինցիա և հենց այդ պրովինցիայի կենտրոնում՝ Լիեժ քաղաքում միանում է Մաասին:
Ուրտ գետի քիչ թե շատ կարևոր վտակներից են Ամբլևին և Ֆեսդրոմը: Գետի ափերին գտնվող համեմատաբար խոշոր քաղաքներն են Ուֆալիզը, Լա Ռոշ ան Արդենը, Հոտտոնը, Դյուրբուան, Ամուարը, Էսնեուն:
Լիեժի պրովինցիայում՝ Անգլերում 1991-2001 թվականներին կատարվել են Ուրտի ջրահոսքի չափումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ գետի հունով յուրաքանչյուր վայրկյան հոսում է միջին հաշվով 241 խորանարդ մետր ջուր: Վարարումների ժամանակ այդ ցուցանիշը հասել է վայրկյանում 310,5 խորանարդ մետրի, իսկ սակավաջուր տարիներին կազմել է 110,4 խորանարդ մետր մեկ վայրկյանում: [1]. [2] : [3]
Ուրտը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրտ գետի և նրա հովտի մասին կինոռեժիսոր Ժան Դելարը 1953 թվականին նկարահանել է «Ուրտի գետահովիտը» (La vallée de l'Ourthe) փաստավավերագրական կարճամետրաժ կինոնկարը (տևողությունը՝ 20 րոպե):
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Contrat Rivière Ourthe
- Carte
- Le Parc naturel des deux Ourthes
- Maison du Tourisme Ourthe-Amblève
- L'épopée du Canal de Meuse et Moselle
- Le canal de l'Ourthe
- Les bassins hydrographiques wallons - Codification et superficie
|