Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Նատրիումի թիոսուլֆատ, նատրիումի հիպոսուլֆիտ, , թիոծծմբական թթվի նատրիումական աղը։ Ջրում լուծելի (100 գ-ում՝ 70,1 գ 20 °C) անգույն բյուրեղներ են։ Անկայուն է, 300 °C-ում քայքայվում է՝ ։ Ջրային լուծույթից անջատվում է բյուրեղահիդրատը՝ (հիպոսուլֆիտ), որը 49,7 °C-ում կորցնում է ջուրը և լուծվելով անջատված ջրում, «հալչում»։ Վերականգնիչ է։ Ստանում են ծծմբի փոշին նատրիումի սուլֆիտի լուծույթի հետ եռացնելով։ Օգտագործվում է լուսանկարչության (ամրացուցիչ), կտորեղենի (սպիտակեցումից հետո քլորի մնացորդը վերականգնելու համար), կաշվի արդյունաբերության, բժշկության մեջ, վերլուծական քիմիայում և այլուր։ Բժշկության մեջ օգտագործվում է որպես ապագերզգայնացնող, հակաբորբոքային և հակաթունային միջոց։ Ալերգիայի, հոդաբորբերի, մաշկային հիվանդությունների և թունավորումների (As, Tl, Hg, Pb, -ով) դեպքում սովորաբար ներարկում են (ներերակային) նատրիումի թիոսուլֆատի 10—30% լուծույթը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 199)։