Նաստասյա Սամբուրսկայա
Նաստասյա Սամբուրսկայա ռուս.՝ Настасья Аниславовна Самбурская | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Պրիոզերսկ, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (2010) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրոն | Satanism (Christianity)?[2] |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի, ֆոտոմոդել և nude model |
Ամուսին(ներ) | Կիրիլ Դիցեվիչ |
Նաստասյա Անիսլավովնա Սամբուրսկայա (ռուս.՝ Настасья Аниславовна Самбурская, մարտի 1, 1987[1], Պրիոզերսկ, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաստասյա Սամբուրսկայան ծնվել է 1987 թվականի մարտի 1-ին Ռուսաստանի Լենինգրադի մարզի Պրիօզերոսկ քաղաքում։ Երբ նա եղել է հինգ տարեկան, հայրը բանտարկվել է[3]։ Դպրոցական տարիներին Նաստասյա Սամբուրսկայան մասնակցել է «Золотое колечко» անսամբլին[4]։
Իններորդ դասարանն ավարտելուց հետո Նաստասյա Սամբուրսկայան մեկնել է Էնգելս քաղաք (Սարատովի մարզ) և սկսել է սովորել վարսավիրություն[5]։ Թատրոնում նա ստեղծել է բեմիրեր։ Որպես գործակարգավար աշխատել է տաքսի ծառայությունում, եղել է պահակ[6]։
Նաստասյա Սամբուրսկայան ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն՝ Կոնստանտին Ռայկինի կուրս, սակայն դուրս է մնացել[5]։ 2010 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը, որտեղ սովորել է Սերգեյ Գոլոմազովի արվեստանոցում։ Դրանից հետո նա հրավիրվել է Մալայա Բրոննայայի թատրոնի թատերախումբ[6]։
Առաջին անգամ նկարահանվել է «Եսենին» սերիալի մասսայական տեսարանում, սակայն կինոդերասանուհու կարիերան սկսել է 2008 թվականին, երբ նրան հրավիրել են նկարահանվելու «Ամուսնական մատանի» (ռուս.՝ «Обручальное кольцо») սերիալում[5]։ 2009 թվականին նկարահանվել է «Դետեկտիվներ» սերիալում՝ կատարելով էպիզոդիկ դեր, իսկ 2011 թվականին «Ամազոնուհիներ» սերիալում մարմնավորել է տուժած քաղաքացու՝ Անաստասիային։
2011 թվականին Նաստասյա Սամբուրսկայան սկսել է նկարահանվել ՏՆՏ հեռուստաալիքի «Ունիվեր։ Նոր հանրակացարան» (ռուս.՝ «Универ. Новая общага») սերիալի գլխավոր դերերից մեկում՝ մարմնավորելով ուսանողուհի և գիշերային ակումբի կառավարիչ Քրիստինա Սոկոլովսկայային[4]։
2012 թվականին Նաստասյա Սամբուրսկայայի լուսանկարը հայտնվել է MAXIM[4] և iFamous ամսագրերի շապիկներին, 2013 թվականին՝ Playboy Russia և Playboy Ukraine ամսագրերի հուլիսյան համարների շապիկներին[7]։ 2012 թվականին նա «Ծիծեռնակի բույն» (ռուս.՝ «Ласточкино гнездо») սերիալում կատարել է էպիզոդիկ դեր, թողարկել իր դեբյուտային «Ты попал» սինգլը, իսկ 2013 թվականին Մոսկվայի ակումբներից մեկում տեղի է ունեցել նրա առաջին սոլո համերգը։ Նույն թվականին նա նկարահանվել է «Ունիվեր» և «Ունիվեր։ Նոր հանրակացարան» սերիալների շարունակությունը հանդիսացող «Սաշատանյա» (ռուս.՝ «Сашатаня») սիթքոմում և վարել «#Я права» հեռուստաշոուն «Ю» ալիքով[5]։
2015 թվականին Նաստասյա Սամբուրսկայան դարձել է BodyLab ֆիտնես-նախագծի դեմքը[8][9] Arnold Classic չեմպիոն Դենիս Գուսևի հետ, նկարահանվել է «Կանայք ընդդեմ տղամարդկանց» ֆիլմում՝ մարմնավորելով գեղեցկուհի Զլատային[5]։ 2016 թվականի սեպտեմբերին մասնակցել է «Էքստրասենսների մարտ» հեռուստաշոուին որպես Միստր Х[10][11][12][13]։
2016 թվականին Վիկտոր Դրոբիշի հետ համագործակցությամբ կատարել է իր նորամուտն էստրադայում «Плохие мальчики» երգով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին հարաբերություններ է ունեցել բելառուս երգիչ Ալեքսանդր Իվանովի հետ[14][15][16]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դևեր։ Տեսարաններ Նիկոլայ Ստավրոգինի կյանքից» (ռուս.՝ «Бесы. Сцены из жизни Николая Ставрогина») — Տուշինա Լիզավետա Նիկոլաևնա
- «Киномания.band» — Querer
- «Մեր մարդը Հավանայում»
- «Արքայազն Կասպիան» — կախարդ
- «Բռնացողները» — Կատերինա
- «Почтигород» — Գեյլ
- «Формалин» — Յունա Ռուկովա (գլխավոր դեր)
- «Նապաստակի բույն» — Իզզի[17]
- «Սալեմի կախարդները»[18]
- «Бобслей для взрослого мужчины»/«Американские горки» — Ջուլետ (գլխավոր դեր)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ս | Ասա Լեոյին | Скажи Лео | աղջիկ կինոթատրոնի մոտ |
2008 | ս | Ամուսնական մատանի | Обручальное кольцо | Նատաշա |
2009 | ս | Դետեկտիվներ | Детективы | Նաստյա |
2009 | ս | Վայրի | Дикий | էպիզոդ |
2009 | ս | Ունիվեր | Универ | էպիզոդ |
2009 | ս | Ինչ անի սիրտը | Как же быть сердцу | բուժքույր |
2010 | ս | Девичник | վաճառող | |
2011 | ս | Ամազոնուհիներ | Амазонки | Անաստասիա |
2011-2016 | ս | Ունիվեր։ Նոր հանրակացարան | Универ. Новая общага | Քրիստինա Սոկոլովսկայա |
2012 | ս | Ծիծեռնակի բույն | Ласточкино гнездо | Լենա |
2012 | ս | Առաջ անցնելով կրակոցից | Опережая выстрел | Օլգա |
2013 | ֆ | Պատերազմի առաջին աշունը | Первая осень войны | Նինա |
2013 | ս | Սաշատանյա | Сашатаня | Քրիստինա Սոկոլովսկայա |
2014 | ս | Վերադարձրու իմ սերը | Верни мою любовь | Իլոնա[19] |
2015 | ֆ | Կանայք ընդդեմ տղամարդկանց | Женщины против мужчин | Զլատա |
2016 | ֆ | Ուրբաթ | Пятница | Լարա |
2016 | ֆ | Держи удар, детка | Ժաննա[17][20] | |
2016 | ֆ | Տեսիլք | Наваждение | Սվետլանա Պաշինսկայա |
Կարիերան հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013-2014 թվականներին վարել է «#Яправа» թոք-շոուն («Ю» հեռուստաալիք) Յուլյա Կոգանի, Ելիզավետա Արզամասովայի ու Դարյա Սագալովայի հետ,
- 2016 թվականին մասնակցել է «Без страховки» հաղորդմանը, սակայն վնասել է ոտքն ու հեռացել շոուից[14][21],
- 2017 թվական - «Генеральная уборка» նախագիծի հաղորդավար «Пятница!» ալիքով,
- 2017 թվական - «Утро Пятницы» հաղորդման «ֆիտնես նախաճաշ» բաժնի հաղորդավար, «Пятница!»։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 — «Ты попал».
- 2014 — «Ничего не жаль»
- «Магнит»
- «Не ищи меня»
- «Килогерцы»
- 2016 — «Плохие Мальчики»
- 2017 — «Бл**и» (с цензурой и без цензуры)
- 2017 — «Старая»
Ճանաչում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 – «2012 թվականի լավագույն երիտասարդ դերասանուհի», «2012 թվականի դեմք» «iFamous» ամսագրի վարկածով[5],
- 2012 – հայտնվել է «MAXIM» և «IFamous» ամսագրերի շապիկներին[5],
- 2013 – հայտնվել է «Playboy Russia» և «Playboy Ukraine» ամսագրերի շապիկներին[5],
- Ընդգրկվել է «MAXIM» ամսագրի կազմած «Ռուսաստանի 100 ամենասեքսուալ կանանց» ցանկում 2012, 2013, 2014, 2015 թվականներին,
- 2015 – «MAXIM» ամսագրի կազմակերպած Ռուսաստանի ամենասեքսուալ կինը մրցույթում օնլայն քվեարկության արդյունքում (ավելի քան 10 000 մասնակից) գրավել է առաջին տեղը[22],
- 2015 – ընդգրկվել է «Մոլորակի 100 ամենասեքսուալ կանայք» ցանկում, որ կազմել է ռուսական «FHM» հրատարակությունը,
- 2015 – ընդգրկվել է ռուսական շոուբիզնեսի սեքս-սիմվոլների թոփ հնգյակում, որ կազմել է «STARHIT» ամսագիրը,
- 2015 – ստացել է «Reebok Awards» մրցանակ Ռուսաստանում ֆիտնես-արդյունաբերության զարգացման գործում ունեցած ներդրման համար[5],
- 2015 – ստացել է «Տարվա դերասանուհի» մրցանակ «Moda Topical» ամսագրի կողմից[5],
- 2016 – արժանացել է «Fashion People Awards-2016» մրցանակի «Տարվա դերասանուհի» անվանակարգում[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Maxim / S. Biglari — NYC: Biglari Holdings Inc., 1995. — ISSN 1092-9789
- ↑ «Настасья Самбурская впервые заговорила о матери, живущей в нищете | StarHit.ru». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Настасья Самбурская: фото, видео, отзывы | Девушки MAXIM». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 «Настасья Самбурская». russia.tv. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 6,0 6,1 «Настасья Самбурская из сериала «Универ» — студентка, сатанистка и просто красавица». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Настасья Самбурская». PlayBoy. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Персональный тренер онлайн — Настасья Самбурская». s.bodyl.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Анастасия Анисимова. «BodyLab». Лаборатория идеального тела BodyLab. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «После скандала в Сети Настасья Самбурская уехала в Милан». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Настасья Самбурская шокировала, раскрыв правду о своей семье». www.womanhit.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ правды», Ольга АНТОНОВА | Сайт «Комсомольской (2016 թ․ սեպտեմբերի 5). ««Отец –зек, брат-наркоман»: Настасья Самбурская впервые рассказала шокирующую правду о своей семье». KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ ««Битва экстрасенсов», 17 сезон: Настасья Самбурская услышала от ведьмы то, что скрывала от журналистов — Вокруг ТВ». www.vokrug.tv. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 14,0 14,1 «Настасья Самбурская исполнила песню о сетевых критиках». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Настасья Самбурская объявила о романе с участником «Евровидения-2016»». SUPER.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Настасья Самбурская посмеялась над номером Сергея Лазарева для «Евровидения»». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 17,0 17,1 «Настасья Самбурская откровенно рассказала о безденежном детстве». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Настасья Самбурская. Девочка-скандал стр.8 - 7Дней.ру» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Верни мою любовь / Телеканал «Россия 1»». russia.tv. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «На съёмки в тапочках. Режиссёр Оганесян — о том, как снимал кино с Роем Джонсом». Life.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ ««Без страховки», финал: за золотую медаль будут бороться восемь смельчаков — Вокруг ТВ». www.vokrug.tv. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «100 самых сексуальных женщин страны — 2015. Места с 20-го по 1-е». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Fashion People Awards-2016: скромницы и дерзкие красавицы на главной модной тусовке недели» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|