Նաստասյա Սամբուրսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաստասյա Սամբուրսկայա
ռուս.՝ Настасья Аниславовна Самбурская
Ծնվել է մարտի 1, 1987(1987-03-01)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Պրիոզերսկ, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Կրթություն Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ) Q51825334?
IMDb ID 4798330
samburskaja.ru

Նաստասյա Անիսլավովնա Սամբուրսկայա (ռուս.՝ Настасья Аниславовна Самбурская, մարտի 1, 1987(1987-03-01)[1], Պրիոզերսկ, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաստասյա Սամբուրսկայան ծնվել է 1987 թվականի մարտի 1-ին Ռուսաստանի Լենինգրադի մարզի Պրիօզերոսկ քաղաքում։ Երբ նա եղել է հինգ տարեկան, հայրը բանտարկվել է[2]։ Դպրոցական տարիներին Նաստասյա Սամբուրսկայան մասնակցել է «Золотое колечко» անսամբլին[3]։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Նաստասյա Սամբուրսկայան մեկնել է Էնգելս քաղաք (Սարատովի մարզ) և սկսել է սովորել վարսավիրություն[4]. Թատրոնում նա ստեղծել է բեմիրեր։ Որպես գործակարգավար աշխատել է տաքսի ծառայությունում, եղել է պահակ[5]։

Նաստասյա Սամբուրսկայան ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն՝ Կոնստանտին Ռայկինի կուրս, սակայն դուրս է մնացել[4]։ 2010 թվականին նա ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը, որտեղ սովորել է Սերգեյ Գոլոմազովի արվեստանոցում։ Դրանից հետո նա հրավիրվել է Մալայա Բրոննայայի թատրոնի թատերախումբ[5]։

Առաջին անգամ նկարահանվել է «Եսենին» սերիալի մասսայական տեսարանում, սակայն կինոդերասանուհու կարիերան սկսել է 2008 թվականին, երբ նրան հրավիրել են նկարահանվելու «Ամուսնական մատանի» (ռուս.՝ «Обручальное кольцо») սերիալում[4]։ 2009 թվականին նկարահանվել է «Դետեկտիվներ» սերիալում՝ կատարելով էպիզոդիկ դեր, իսկ 2011 թվականին «Ամազոնուհիներ» սերիալում մարմնավորել է տուժած քաղաքացու՝ Անաստասիային։

2011 թվականին Նաստասյա Սամբուրսկայան սկսել է նկարահանվել ТНТ հեռուստաալիքի «Ունիվեր: Նոր հանրակացարան» (ռուս.՝ «Универ. Новая общага») սերիալի գլխավոր դերերից մեկում՝ մարմնավորելով ուսանողուհի և գիշերային ակումբի կառավարիչ Քրիստինա Սոկոլովսկայային[3]։

2012 թվականին Նաստասյա Սամբուրսկայայի լուսանկարը հայտնվել է MAXIM[3] և iFamous ամսագրերի շապիկներին, 2013 թվականին՝ Playboy Russia և Playboy Ukraine ամսագրերի հուլիսյան համարների շապիկներին[6]։ 2012 թվականին նա «Ծիծեռնակի բույն» (ռուս.՝ «Ласточкино гнездо») սերիալում կատարել է էպիզոդիկ դեր, թողարկել իր դեբյուտային «Ты попал» սինգլը, իսկ 2013 թվականին Մոսկվայի ակումբներից մեկում տեղի է ունեցել նրա առաջին սոլո համերգը։ Նույն թվականին նա նկարահանվել է «Ունիվեր» և «Ունիվեր: Նոր հանրակացարան» սերիալների շարունակությունը հանդիսացող «Սաշատանյա» (ռուս.՝ «Сашатаня») սիթքոմում և վարել «#Я права» հեռուստաշոուն «Ю» ալիքով[4]։

2015 թվականին Նաստասյա Սամբուրսկայան դարձել է BodyLab ֆիտնես-նախագծի դեմքը[7][8] Arnold Classic չեմպիոն Դենիս Գուսևի հետ, նկարահանվել է «Կանայք ընդդեմ տղամարդկանց» ֆիլմում՝ մարմնավորելով գեղեցկուհի Զլատային[4]։ 2016 թվականի սեպտեմբերին մասնակցել է «Էքստրասենսների մարտ» հեռուստաշոուին որպես Միստր Х[9][10][11][12]։

2016 թվականին Վիկտոր Դրոբիշի հետ համագործակցությամբ կատարել է իր նորամուտը էստրադայում «Плохие мальчики» երգով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին հարաբերություններ է ունեցել բելառուս երգիչ Ալեքսանդր Իվանովի հետ[13][14][15]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դևեր: Տեսարաններ Նիկոլայ Ստավրոգինի կյանքից» (ռուս.՝ «Бесы. Сцены из жизни Николая Ставрогина») — Տուշինա Լիզավետա Նիկոլաևնա
  • «Киномания.band» — Querer
  • «Մեր մարդը Հավանայում»
  • «Արքայազն Կասպիան» — կախարդ
  • «Բռնացողները» — Կատերինա
  • «Почтигород» — Գեյլ
  • «Формалин» — Յունա Ռուկովա (գլխավոր դեր)
  • «Նապաստակի բույն» — Իզզի[16]
  • «Սալեմի կախարդները»[17]
  • «Бобслей для взрослого мужчины»/«Американские горки» — Ջուլետ (գլխավոր դեր)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ս Ասա Լեոյին Скажи Лео աղջիկ կինոթատրոնի մոտ
2008 ս Ամուսնական մատանի Обручальное кольцо Նատաշա
2009 ս Դետեկտիվներ Детективы Նաստյա
2009 ս Վայրի Дикий էպիզոդ
2009 ս Ունիվեր Универ էպիզոդ
2009 ս Ինչ անի սիրտը Как же быть сердцу բուժքույր
2010 ս Девичник վաճառող
2011 ս Ամազոնուհիներ Амазонки Անաստասիա
20112016|2016 ս Ունիվեր: Նոր հանրակացարան Универ. Новая общага Քրիստինա Սոկոլովսկայա
2012 ս Ծիծեռնակի բույն Ласточкино гнездо Լենա
2012 ս Առաջ անցնելով կրակոցից Опережая выстрел Օլգա
2013 ֆ Պատերազմի առաջին աշունը Первая осень войны Նինա
2013 ս Սաշատանյա Сашатаня Քրիստինա Սոկոլովսկայա
2014 ս Վերադարձրու իմ սերը Верни мою любовь Իլոնա[18]
2015 ֆ Կանայք ընդդեմ տղամարդկանց Женщины против мужчин Զլատա
2016 ֆ Ուրբաթ Пятница Լարա
2016 ֆ Держи удар, детка Ժաննա[16][19]
2016 ֆ Տեսիլք Наваждение Սվետլանա Պաշինսկայա

Կարիերան հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013-2014 թվականներին վարել է «#Яправа» թոք-շոուն («Ю» հեռուստաալիք) Յուլյա Կոգանի, Ելիզավետա Արզամասովայի ու Դարյա Սագալովայի հետ,
  • 2016 թվականին մասնակցել է «Без страховки» հաղորդմանը, սակայն վնասել է ոտքն ու հեռացել շոուից[13][20],
  • 2017 թվական - «Генеральная уборка» նախագիծի հաղորդավար «Пятница!» ալիքով,
  • 2017 թվական - «Утро Пятницы» հաղորդման «ֆիտնես նախաճաշ» բաժնի հաղորդավար, «Пятница!»։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 — «Ты попал».
  • 2014 — «Ничего не жаль»
  • «Магнит»
  • «Не ищи меня»
  • «Килогерцы»
  • 2016 — «Плохие Мальчики»
  • 2017 — «Бл**и» (с цензурой и без цензуры)
  • 2017 — «Старая»

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 – «2012 թվականի լավագույն երիտասարդ դերասանուհի», «2012 թվականի դեմք» «iFamous» ամսագրի վարկածով[4],
  • 2012 – հայտնվել է «MAXIM» և «IFamous» ամսագրերի շապիկներին[4],
  • 2013 – հայտնվել է «Playboy Russia» և «Playboy Ukraine» ամսագրերի շապիկներին[4],
  • Ընդգրկվել է «MAXIM» ամսագրի կազմած «Ռուսաստանի 100 ամենասեքսուալ կանանց» ցանկում 2012, 2013, 2014, 2015 թվականներին,
  • 2015 – «MAXIM» ամսագրի կազմակերպած Ռուսաստանի ամենասեքսուալ կինը մրցույթում օնլայն քվեարկության արդյունքում (ավելի քան 10 000 մասնակից) գրավել է առաջին տեղը[21],
  • 2015 – ընդգրկվել է «Մոլորակի 100 ամենասեքսուալ կանայք» ցանկում, որ կազմել է ռուսական «FHM» հրատարակությունը,
  • 2015 – ընդգրկվել է ռուսական շոուբիզնեսի սեքս-սիմվոլների թոփ հնգյակում, որ կազմել է «STARHIT» ամսագիրը,
  • 2015 – ստացել է «Reebok Awards» մրցանակ Ռուսաստանում ֆիտնես-արդյունաբերության զարգացման գործում ունեցած ներդրման համար[4],
  • 2015 – ստացել է «Տարվա դերասանուհի» մրցանակ «Moda Topical» ամսագրի կողմից[4],
  • 2016 – արժանացել է «Fashion People Awards-2016» մրցանակի «Տարվա դերասանուհի» անվանակարգում[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Настасья Самбурская впервые заговорила о матери, живущей в нищете | StarHit.ru»։ Վերցված է 2016-09-03 
  3. 3,0 3,1 3,2 «Настасья Самбурская: фото, видео, отзывы | Девушки MAXIM»։ Վերցված է 2016-09-03 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 «Настасья Самбурская»։ russia.tv։ Վերցված է 2016-09-03 
  5. 5,0 5,1 «Настасья Самбурская из сериала «Универ» — студентка, сатанистка и просто красавица»։ Վերցված է 2016-09-03 
  6. «Настасья Самбурская»։ PlayBoy։ Վերցված է 2016-09-03 
  7. «Персональный тренер онлайн — Настасья Самбурская»։ s.bodyl.ru։ Վերցված է 2016-01-27 
  8. Анастасия Анисимова։ «BodyLab»։ Лаборатория идеального тела BodyLab 
  9. «После скандала в Сети Настасья Самбурская уехала в Милан»։ Վերցված է 2016-10-11 
  10. «Настасья Самбурская шокировала, раскрыв правду о своей семье»։ www.womanhit.ru։ Վերցված է 2016-10-11 
  11. правды» Ольга АНТОНОВА | Сайт «Комсомольской (2016-09-05)։ ««Отец –зек, брат-наркоман»: Настасья Самбурская впервые рассказала шокирующую правду о своей семье»։ KP.RU - сайт «Комсомольской правды»։ Վերցված է 2016-10-11 
  12. ««Битва экстрасенсов», 17 сезон: Настасья Самбурская услышала от ведьмы то, что скрывала от журналистов — Вокруг ТВ.»։ www.vokrug.tv։ Վերցված է 2016-10-11 
  13. 13,0 13,1 «Настасья Самбурская исполнила песню о сетевых критиках»։ Վերցված է 2016-10-11 
  14. «Настасья Самбурская объявила о романе с участником «Евровидения-2016»»։ SUPER.ru։ Վերցված է 2016-03-11 
  15. «Настасья Самбурская посмеялась над номером Сергея Лазарева для «Евровидения»»։ Վերցված է 2016-10-11 
  16. 16,0 16,1 «Настасья Самбурская откровенно рассказала о безденежном детстве»։ Վերցված է 2016-10-11 
  17. «Настасья Самбурская. Девочка-скандал стр.8 - 7Дней.ру» (ռուսերեն)։ 7Дней.ру։ Վերցված է 2017-04-13 
  18. «Верни мою любовь / Телеканал «Россия 1»»։ russia.tv։ Վերցված է 2016-09-03 
  19. «На съёмки в тапочках. Режиссёр Оганесян — о том, как снимал кино с Роем Джонсом»։ Life.ru։ Վերցված է 2016-10-11 
  20. ««Без страховки», финал: за золотую медаль будут бороться восемь смельчаков — Вокруг ТВ.»։ www.vokrug.tv։ Վերցված է 2016-10-11 
  21. «100 самых сексуальных женщин страны — 2015. Места с 20-го по 1-е»։ Վերցված է 2016-09-03 
  22. «Fashion People Awards-2016: скромницы и дерзкие красавицы на главной модной тусовке недели» (ru-RU)։ Վերցված է 2016-09-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]