Նապոլեոն Լյուդովիկ Բոնապարտ
Նապոլեոն Լյուդովիկ Բոնապարտ | |
---|---|
Ծնվել է՝ | հոկտեմբերի 11, 1804[1][2] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է՝ | մարտի 17, 1831[1][2][3] (26 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա |
église Saint-Leu-Saint-Gilles de Saint-Leu-la-Forêt | |
Երկիր | Ֆրանսիա |
Տոհմ | Բոնապարտներ |
ազնվական | |
Հայր | Լուի Բոնապարտ |
Մայր | Հորտենզիա Բոգարնե |
Պարգևներ |
Նապոլեոն Լյուդովիկ Բոնապարտ (ֆր.՝ Napoleon Louis Bonaparte հոկտեմբերի 11, 1804[1][2], Փարիզ, Ֆրանսիա - մարտի 17, 1831[1][2][3], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա), Բերգի մեծ դուքսը 1809-1813 թվականներին, 1810 թվականին՝ Հոլանդիայի թագավորը, Նիդերլանդների թագավոր Լյուդովիկ Բոնապարտի և Հորտենսիա Բոնապարտի երկրորդ որդին։ Հոր կողմից նա Նապոլեոն Բոնապարտի եղբորորդին էր, իսկ մոր կողմից՝ Նապոլեոնի կնոջ՝ Ժոզեֆին դը Բոհարնեի թոռն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1807 թվականին մահացավ Նապոլեոն Լյուդովիկի ավագ եղբայրը՝ Նապոլեոն Չարլզը, և նա, լինելով ընդամենը չորս տարեկան երեխա, դարձավ Նիդերլանդների գահի ժառանգորդը։ Քանի որ Նապոլեոն Բոնապարտն այդ ժամանակ երեխա չուներ, և Նապոլեոն Լուդովիկը, պարզվեց, որ նրա ավագ եղբոր որդին էր, դարձավ Ֆրանսիական կայսրության գահի պոտենցիալ ժառանգորդ (այս հնարավորություն ի չիք դարձավ 1811 թվականի մարտի 20-ին, երբ Նապոլեոն Բոնապարտի որդին՝ Նապոլեոն II-ը, լույս աշխարհ եկավ)։ 1809 թվականին Նապոլեոն Բոնապարտը Նապոլեոն Լյուդովիկին շնորհեց «Բերգի մեծ դուքս» տիտղոսը, որը Նապոլեոն Լյուդովիկը կրեց մինչև 1813 թվականը։
1810 թվականին Նապոլեոնը, դժգոհ լինելով իր եղբորից, որը վարում էր իր սեփական քաղաքականությունը և ձգտում էր պաշտպանել հոլանդացիների շահերը, ստիպեց Լյուդովիկ Բոնապարտին հրաժարվել գահից՝ հօգուտ Նապոլեոն Լյուդովիկի, իսկ մի քանի օր անց հայտարարեց ամբողջ Հոլանդիան Ֆրանսիային անեքսիա ենթարկելու մասին։ Այսպիսով, մի քանի օր Նապոլեոն Լյուդովիկը պաշտոնապես Հոլանդիայի թագավորն էր։
Երբ 1815 թվականին Վաթեռլոյի ճակատամարտից հետո Բուրբոնները կրկին իշխանության եկան Ֆրանսիայում, Նապոլեոն Լյուդովիկը աքսորվեց։ Նա իր կրտսեր եղբոր՝ Լյուդովիկ Նապոլեոն Բոնապարտի հետ հաստատվել է Իտալիայում։ Նրանք լիբերալ հայացքներ ունեին և միավորվել էին Կարբոնարներին, որոնք կռվում էին Հյուսիսային Իտալիան վերահսկող ավստրիացիների դեմ։ 1831 թվականի մարտի 17-ին Կարբոնարների հալածանքների հետ կապված Իտալիայից փախուստի ժամանակ Նապոլեոն Լյուդովիկը կարմրուկից մահացավ Ֆոռլի քաղաքում (Պապական մարզ)[4]։ Հուղարկավորվել է Ֆրանսիայի Սեն Լյո լա Ֆորե քաղաքում։
1808 թվականի սեպտեմբերի 25-ին պարգևատրվել է Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով[5]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նապոլեոն Լյուդովիկ Բոնապարտը ամուսնացած էր իր զարմուհու՝ Ժոզեֆ Բոնապարտի (Նապոլեոն Բոնապարտի ավագ եղբայր) դստեր՝ Շառլոտա Նապոլեոնի հետ։ Նրանք երեխաներ չունեին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Fenton Bresler Napoleon III: A Life. — HarperCollins, 1999. — С. 94—95. — 498 с. — ISBN 9780002557870
- ↑ Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. — М.: Унив. тип., 1860. — 112 с. — (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»)