Նապաստակի պոչը (ռուս.՝ Заячий хвостик), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Վադիմ Կուրչևսկին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, 1984 թվականին՝ ըստ Լյուդմիլա Պետրուշևսկայայի համանուն հեքիաթի մոտիվների։
Հայրիկ–նապաստակն իր համար շքեղ պոչ է ձեռք բերում, որպեսզի թափահարի այն ու իր փոքրիկ նապաստակներին ցույց տա ճանապարհը։ Բոլորը նախանձում են նրա պոչին. գողը ցանկանում է գողանալ այն` հաջողության համար, պճնասեր կինը` դիմափոշու համար, գլխարկ կարող վարպետը` պոնպոնների համար, իսկ նկարիչը` վրձինների համար։ Անսպասելիորեն նապաստակի պոչիկն անհետանում է, և նապաստակը գնում է ոստիկանություն։ Պարզվում է, որ նույնկերպ անսպասելի երաժշտական դպրոցում անհետացել է ռոյալը։ Միլիցիոները կանչում է շանը, և վերջինս բոլորին հետքով տանում է անտառ։ Անտառում նրանք տեսնում են պարող դաշնամուրին` նապաստակի պոչի հետ և նրանց հետ ուրախացող փոքրիկ նապաստակներին։ Պարզվում է, որ ռոյալը նախանձել է նապաստակի պոչին ու պոկել է այն։ Այն բանից հետո, երբ նապաստակը հետ է վերցնում իր պոչը, իսկ ռոյալը վերադարձնում են երաժշտական դպրոց, նապաստակները տխրում են։ Այդ ժամանակ նապաստակն իր պոչիկը կախում է երաժշտական դպրոցի մուտքի դռան վրա, և ուրախացած փոքրիկ նապաստակները ներս են վազում։
Петрушевская ЛюдмилаЗаячий хвостик. — М.: Астрель, 2012. — 48 с. — («СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!»). — ISBN 978-5-271-44864-5