Jump to content

Նապաստակի պոչիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապաստակի պոչիկը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրդետեկտիվ
ՌեժիսորՎադիմ Կուրչևսկի
ՍցենարիստԼյուդմիլա Պետրուշևսկայա
ԵրաժշտությունՎիկտոր Բաբուշկին
ՕպերատորԱլեքսանդր Վիխանսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն555 s
Թվական1984

Նապաստակի պոչը (ռուս.՝ Заячий хвостик), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Վադիմ Կուրչևսկին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, 1984 թվականին՝ ըստ Լյուդմիլա Պետրուշևսկայայի համանուն հեքիաթի մոտիվների։

Հայրիկ–նապաստակն իր համար շքեղ պոչ է ձեռք բերում, որպեսզի թափահարի այն ու իր փոքրիկ նապաստակներին ցույց տա ճանապարհը։ Բոլորը նախանձում են նրա պոչին. գողը ցանկանում է գողանալ այն` հաջողության համար, պճնասեր կինը` դիմափոշու համար, գլխարկ կարող վարպետը` պոնպոնների համար, իսկ նկարիչը` վրձինների համար։ Անսպասելիորեն նապաստակի պոչիկն անհետանում է, և նապաստակը գնում է ոստիկանություն։ Պարզվում է, որ նույնկերպ անսպասելի երաժշտական դպրոցում անհետացել է ռոյալը։ Միլիցիոները կանչում է շանը, և վերջինս բոլորին հետքով տանում է անտառ։ Անտառում նրանք տեսնում են պարող դաշնամուրին` նապաստակի պոչի հետ և նրանց հետ ուրախացող փոքրիկ նապաստակներին։ Պարզվում է, որ ռոյալը նախանձել է նապաստակի պոչին ու պոկել է այն։ Այն բանից հետո, երբ նապաստակը հետ է վերցնում իր պոչը, իսկ ռոյալը վերադարձնում են երաժշտական դպրոց, նապաստակները տխրում են։ Այդ ժամանակ նապաստակն իր պոչիկը կախում է երաժշտական դպրոցի մուտքի դռան վրա, և ուրախացած փոքրիկ նապաստակները ներս են վազում։

Սցենարի հեղինակԼյուդմիլա Պետրուշևսկայա
ԿինոռեժիսորՎադիմ Կուրչևսկի
Բեմադրող նկարիչՄարինա Կուրչևսկայա
ԿինոօպերատորԱլեքսանդր Վիխանսկի
ԿոմպոզիտորՎիկտոր Բաբուշկին
Հնչյունային օպերատորՎլադիմիր Կուտուզով
ՄոնտաժողՆադեժդա Տրեշովա
ԽմբագիրՌաիսա Ֆրիչինսկայա
Նկարիչ մուլտիպլիկատորներԻրինա Կասիլ, Նատալիայ Տիմոֆեևա, Ռոման Միտրոֆանով
Տեքստը կարդում էՍերգեյ Յուրսկին
Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել ենՎլադիմիր Աբակումով, Վլադիմիր Ալիսով, Նատալյա Բարկովսկայա, Վիկտոր Գրիշին, Նատալյա Գրինբերգ, Աննա Վետյուկովա, Գ․ Կոլտունով, Նինա Մոլևա, Վալենտին Լադիգին, Լիլիանա Լյուտինսկայա, Նիկոլայ Մենչուկով, Ալեքսանդր Մաքսիմով, Վալերի Պետրով, Սեմյոն Էտլիս
Նկարահանող խմբի տնօրենԳրիգորի Խմարա

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի «Սուտլիկ նապաստակը» մուլտֆիլմերի հավաքածուում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Петрушевская Людмила Заячий хвостик. — М.: Астрель, 2012. — 48 с. — («СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!»). ISBN 978-5-271-44864-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]