Նաշար (մալթ.՝ In-Naxxar), ոչ մեծ քաղաք Մալթայի Հանրապետությունում՝ Մալթա կղզու հյուսիսային շրջանում։ 2014 թվականիմարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14 891[4]։ Նախկինում հենց Նաշարում է անցկացվել Մալթայի միջազգային տոնավաճառը։ Պատմական կարևոր իրադարձություններից հիշարժան է հատկապես 1565 թվականին Նաշարի մոտ տեղի ունեցած ճակատամարտը նահանջող թուրքական զորքի և քրիստոնեական ուժերի միջև. դա Մալթայի մեծ պաշարման ավարտն ազդարարող վերջին ակորդներից մեկն էր[5]։
Բնակավայրը թշնամական հարձակումներից պաշտպանելու նպատակով ժամանակի ընթացքում երեք ուղղությամբ ամրություններ են ստեղծվել։ Առաջին հերթին ծովեզրին կառուցել են դիտաշտարակներ, ամրություններ, ռեդուտներ, փորել են խրամուղիներ, ապա հիմնել են բերդեր ու ամրոցներ[6][7][8]։
Պալացցո Պարիզիոն կառուցվել է 18-րդ դարում, Սուրբ Հովհաննեսի ուխտի մեծ վարպետ (grandmaster) Մանոել դե Վիլենայի պատվերով։ Ճիզվիտական համայնքի համար այն ծառայել է որպես համալսարանի շենք։ 1898 թվականինմարքիզ Շիկլունան գնել է պալատը, ինչպես նաև՝ դրա հետնամասում ընկած տարածքը, որը 1898-1906 թվականների միջակայքում վերածել է զբոսայգու[9]։
↑«Villa Castro». Archtalent.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
↑«Thisispaper». thisispaper.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
↑«Twinning». localgovernment.gov.mt. Government of Malta. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)