Նախիջևան (Կարսի մարզ)
Այս եզրն ունի նաև այլ կիրառումներ՝ տես Նախիջևան (այլ կիրառումներ)
Նախիջևան (կամ Նախչավան), գյուղ Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն շրջանում (մինչև 9-րդ դարի սկիզբը) մտել է Կամսարականների տիրույթների մեջ (Արշարունիք)։ Առաջին անգամ հիշում է Մովսես Խորենացին՝ որպես ավան։
1915 թվականին ուներ 272 տուն՝ 2177 շունչ հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Նախիջևանում գտնվում էին Սուրբ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին, Սուրբ Խաչ և Նորամանուկ անունով միմյանց կից զույգ մատուռ-ուխտատեղիները, որոնցից մեկում Արտավազդ Կամսարականի տապանն էր՝ արձանագրությամբ (8-րդ դար)։ Գյուղում պահվում էր բոլորագիր, մագաղաթի վրա ընդօրինակված Աստվածաշունչ (անթվական)։
Բնակիչները բռնի տեղահանուել են 1920 թվականին և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։
Հայտնի ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարսի մարզի Նախիջևան գյուղից են Արևելյան Հայաստանի Փիրմալաք գյուղ (այսօր՝ Արեգ) գաղթել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի նախնիները[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական հանրագիտարան, հ.8, Երևան, 1982 թ., էջ 161 (հոդվածը գրել է Ա.Ադամեանը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թաթուլ Կրպեյանը հաղթողների շարքից է(չաշխատող հղում)