Նաիրի Հունանյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հունանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նաիրի Հրաչիկի Հունանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ և գրող |
Աշխատանք | Բանասեր-լրագրող |
Ծնողներ | Հրաչիկ Հունանյան, Նաթելա Հունանյան |
Կուսակցություն | ՀՅԴ |
Նաիրի Հրաչիկի Հունանյան (դեկտեմբերի 8, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության հիմնական կազմակերպիչներից ու կատարողներից մեկը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաիրի Հունանյանը ծնվել է 1965 թ-ին դեկտեմբերի 8-ին Երևանում։ Ընտանիքը ապրել է Վարդաշեն թաղամասում։ Հայրը՝ Հրաչիկ Հունանյան, մայրը՝ Նաթելա Գալստյան, եղբայրները՝ Արմեն և Կարեն Հունանյաններ։ Հայրը մասնագիտությամբ բանասեր էր, աշխատել է կուլտուրայի մինիստրությունում որպես գրադարանների բաժնի ավագ տեսուչ։ Այնուհետև աշխատել է հանրային գրադարանում, ինչից հետո անցել է թոշակի։ Մայրը՝ Նաթելա Գալստյանը աշխատել է լաքո-ներկերի գործարանում որպես բրիգադիր։ Մի եղբայրը՝ Արմեն Հունանյանը սովորել է նվագել հարվածային գործիքների վրա, նաև սովորել է հուշարձանների վերականգնման արվեստը։ Մյուս եղբայրը՝ 1989 թ-ից եղել է սկաուտապետ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության կազմում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաիրի Հունանյանը սովորել է Երևանի թիվ 64 դպրոցում։ Այնուհետև տեղափոխվել են ապրելու Հարավարևմտյան թաղամաս Անդրանիկի 34/14 հասցեով։ Տեղափոխվել է սովորելու 176, իսկ այնուհետև 179 դպրոց։ Ավարտել է դպրոցը 1982 թվականին։ 1982-1984 թթ-ին աշխատել է Երքիմշին տրեստում որպես բանվոր։ Սովերել ու ավարտել է թիվ 16 ուսումնարանը։
1984 թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Նույն թվականին զորակոչվել է բանակ։ 1985 թ-ին զորացրվել է առողջության պատճառով ու շարունակել է ուսումը։ Համալսարանը ավարտել է 1990 թ-ին՝ ստանալով բանասեր-լրագրողի մասնագիտություն։
1988 նոյեմբերից, երբ ստեղծվել է Հայ Ուսանողական Դաշինք կազմակերպությունը, եղել է դրա ղեկավարներից մեկը[1]
Հետխորհրդային շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-1992 թվ. անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, 1992 թվ. նոյեմբերին հեռացվել է շարքերից, իր խոսքերով, իրեն անհայտ պատճառներով։
1990-1992 թթ-ին աշխատել է Դաշնակցություն կուսակցության մամուլի կենտրոնում որպես լրագրող։ Այնուհետև ստեղծել է «Հորիզոն» լրատվական կենտրոնը, որը աշխատել է մի քանի ամիս։ 1993-1997 թթ-ին ապրել Եվպատորիայում (Ղրիմում), դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1997 թ-ին վերադարձել է Երևան ու 1998 սեպտեմբերից մինչև 1999 փետրվար աշխատել է Ազգային հեռուստատեսությունում որպես լրագրող՝ պայմանագրային հիմունքներով։ 1999 թ-ի մարտից գործազուրկ էր։
ՀՀ ԱԺ գրավում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես է հասունացել գաղափարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տված ցուցմունքներում Նաիրի Հունանյանը նշել է.
1988 թվ. սկսած լինելով մեր ազգային շարժման կիզակետում և ղեկավարելով ուսանողական շարժումը, ես ականատես եղա թե ինչպես հետագա տարիներին այլասերվեց այդ շարժումը և իբրև հետևանք կանգ առավ մեր երկրի և ժողովրդի զարգացումը։ ... Եվ ես մտածում էի, որ հանուն իմ ժողովրդի զարգացման և իմ հայրենիքի բարգավաճման, ես կարող եմ վտանգի ենթարկելով սեփական կյանքս զենք վերցնելով գնալ խորհրդարան այն ժամանակ, երբ կառավարությունն էլ է այնտեղ լինում և ճնշման միջոցով պահանջել, որ վարչապետը հրաժարական տա, և հեռանա քաղաքական ասպարեզից, թողնելու որ ազատ քաղաքական մթնոլորտ իշխի երկրում։
Նախապատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունանյանը հայտնել է մտքի մասին կրտսեր եղբորը՝ Կարեն Հունանյանին, Էդիկ Գրիգորյանին, քեռուն՝ Վռամ Գալստյանին։ Այնուհետև այդ մասին իմացել է Դերենիկ Բեջանյանը ու միացել նրանց։ Նաիրիի խնդրանքով Դերենիկը հայթայթում է զենքը։
Մուտքը խորհրդարան ու հրաձգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշված օրը Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը ու Էդիկ Գրիգորյանը վերջինիս սպիտակ Գազ24 մեքենայով գնում են Հարավ-արևմտյան թաղամասի «կանալի մոտ», այնտեղ է եկել նաև Դերենիկ Բեջանյանը, ում Նաիրի տեսել է հեռվից ու նշում է, որ վերջինս Ռաֆ մակնիշի մեքենայով։ Էդիկը Դերենիկի ասում է, որ հետևի իրենց։ Երկու մեքենաներով մոտենալով Ազգային Ժողովի շենքին վերցնում են զենքերը ու մտնում շենք։
17։00-ի կողմը նրանք մուտք են գործել Ազգային Ժողովի դահլիճ ու մի քանի կրակոց արձակել օդ։ Այնուհետև նկատելով, որ դահլիճի վերջնամասի ձախ կողմից ու նախագահության կողքի սենյակի կողմից կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, սկսել է անկանոն կրակել։ Այնուհետև անցել է լրագրողների հատվածը ու նրանց ցանկությամբ դուրս է բերել դեպի ֆոյեի աջ մասը։