Նազարեթ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նազարեթ Կիրակոսյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1939
ԾննդավայրՏուրցխ գյուղ, Ախալքալաքի շրջան, Վրաստան
Գրական անունՋավախք Սևան
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին

Նազարեթ Կիրակոսյան (դեկտեմբերի 2, 1939, Տուրցխ գյուղ, Ախալքալաքի շրջան, Վրաստան), բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ, հայտնի է նաև «Ջավախք Սևան» գրական անունով[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազարեթ Կիրակոսյանը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում։ Սովրել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, իսկ հետո էլ դարձել է տնօրեն։ Հայտնի է նաև «Ջավախք Սևան» գրական անունով։

1983 թվականից Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ է[2]։

Նազարեթ Կիրակոսյանը շուրջ 20 գրքի հեղինակ է։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին հրատարակվել է Նազարեթ Կիրակոսյանի «Քծնախտի դեղ» առակները։

1981 թվականին հրատարակվել է «Կարոտի կանչեր», իսկ 1991 թվականին՝ «Մեծ Շիրազի հետ» գրքերը։

2003 և 2004 թվականներին լույս է տեսել Նազարեթի «Երկերի ժողովածու» գրքի Ա-ից Զ հատորները։

2012 թվականին՝ «Ընտիր երկեր» գիրքը և ուրիշ այլ գրքեր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին արժանացել է Վրաստանի պատվո շքանշանի։

2009 թվականին Նազարեթ Կիրակոսյանն արժանացել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) «Գրական վաստակի համար» մեդալի և Հայաստանի ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» շքանշանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Նազարեթ Կիրակոսյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  2. «ՆԱԶԱՐԵԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.