Jump to content

Յուրգիս Կուբիլյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրգիս Կուբիլյուս
Jurgis Kubilius
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1890(1890-04-27)
ԾննդավայրBiržai District Municipality, Լիտվա
Մահացել էնոյեմբերի 4, 1942(1942-11-04) (52 տարեկան)
Մահվան վայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԼիտվա Լիտվա
ԿրթությունՎիտովտ Մեծի համալսարան
Մասնագիտությունիրավաբան
Պարգևներ և
մրցանակներ
Commander of the Order of the Cross of Vytis Մեծ Իշխան Գեդիմինասի Շքանշանի ղեկավար և Officer of the Order of Vytautas the Great

Յուրգիս Կուբիլյուս (լիտ.՝ Jurgis Kubilius, ապրիլի 27, 1890(1890-04-27), Biržai District Municipality, Լիտվա - նոյեմբերի 4, 1942(1942-11-04), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի պետական և հասարակական գործիչ, մասնագիտությամբ՝ իրավաբան։ Եղել է Կլայպեդոսի երկրամասի նահանգապետը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրգիս Կուբիլյուսը ծնվել է 1890 թվականի ապրիլի 27-ին Լիտվայի Գրիմժլիայ գյուղում։ 1911 թվականին ավարտել է Պանևեժիս քաղաքի ճեմարանը։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա զորակոչվել է Ռուսաստանի կայսերական բանակ և ապա ուղարկվել է ուսանելու Մոսկվայի ռազմական ակադեմիա։

1919 թվականին Յուրգիսը զորակոչվել է նորանկախ Լիտվայի զինված ուժեր։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է Լիտվայի պաշտպանության նախարարությունում։

1927 թվականին ավարտել է Վիտովտ Մեծի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1930-1933 թվականներին եղել է Շյաուլյայի կառավարիչը։

1936 թվականի հոկտեմբերից մինչև 1938 թվականի դեկտեմբերը Յուրգիսը ղեկավարել է Կլայպեդոսի երկրամասը։ 1938 թվականի նոյեմբերին դարձել է Լիտվայի խորհրդի անդամ։

Խորհրդային իշխանությունների օրոք՝ 1941 թվականին ձերբակալվել և արտաքսվել է ԽՍՀՄ Սվերդլովսկի երկրամաս։ 1942 թվականի հոկտեմբերին դատապարտվել է մահվան և նոյեմբերի 4-ին մահապատժի ենթարկվել։