Յուրգիս Կուբիլյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրգիս Կուբիլյուս
Jurgis Kubilius
Jurgis Juras Kubilius.png
Ծնվել էապրիլի 27, 1890(1890-04-27)
ԾննդավայրBiržai District Municipality, Պանավեժի կոմսություն, Լիտվա
Մահացել էնոյեմբերի 4, 1942(1942-11-04) (52 տարեկանում)
Մահվան վայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԼիտվա Լիտվա
ԿրթությունՎիտովտ Մեծի համալսարան
Մասնագիտությունիրավաբան
Պարգևներ և
մրցանակներ
Commander of the Order of the Cross of Vytis? Մեծ Իշխան Գեդիմինասի Շքանշանի ղեկավար և Officer of the Order of Vytautas the Great?

Յուրգիս Կուբիլյուս (լիտ.՝ Jurgis Kubilius, ապրիլի 27, 1890(1890-04-27), Biržai District Municipality, Պանավեժի կոմսություն, Լիտվա - նոյեմբերի 4, 1942(1942-11-04), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի պետական և հասարակական գործիչ, մասնագիտությամբ՝ իրավաբան: Եղել է Կլայպեդոսի երկրամասի նահանգապետը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրգիս Կուբիլյուսը ծնվել է 1890 թվականի ապրիլի 27-ին Լիտվայի Գրիմժլիայ գյուղում: 1911 թվականին ավարտել է Պանևեժիս քաղաքի ճեմարանը:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա զորակոչվել է Ռուսաստանի կայսերական բանակ և ապա ուղարկվել է ուսանելու Մոսկվայի ռազմական ակադեմիա:

1919 թվականին Յուրգիսը զորակոչվել է նորանկախ Լիտվայի զինված ուժեր: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է Լիտվայի պաշտպանության նախարարությունում:

1927 թվականին ավարտել է Վիտովտ Մեծի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1930-1933 թվականներին եղել է Շյաուլյայի կառավարիչը:

1936 թվականի հոկտեմբերից մինչև 1938 թվականի դեկտեմբերը Յուրգիսը ղեկավարել է Կլայպեդոսի երկրամասը: 1938 թվականի նոյեմբերին դարձել է Լիտվայի խորհրդի անդամ:

Խորհրդային իշխանությունների օրոք՝ 1941 թվականին ձերբակալվել և արտաքսվել է ԽՍՀՄ Սվերդլովսկի երկրամաս: 1942 թվականի հոկտեմբերին դատապարտվել է մահվան և նոյեմբերի 4-ին մահապատժի ենթարկվել:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]