Լիտվայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիտվայի թագավորություն
 Գերմանական կայսրություն հուլիսի 11 - նոյեմբերի 2, 1918 Լիտվայի Խորհրդային Հանրապետություն 
Flag of Lithuania (1918–1940).svg
Քարտեզ

Lithuania (1939).png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վիլնյուս
Լեզու Լիտվերեն
Կրոն Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Սահմանադրական միապետություն
Պատմություն
- Լիտվայի անկախության հռչակագրի ընդունում փետրվարի 16, 1918
- Լիտվայի սահմանադրական միապետության հռչակումը հուլիսի 1, 1918
- Վիլհելմ Կառլ ֆոն Ուրախի գահակալության սկիզբը Լիտվայում օգոստոսի 12, 1918
- Լիտվայի թագավորության անկումը նոյեմբերի 2, 1918

Լիտվայի թագավորություն (լիտ.՝ Lietuvos Karalystė), անկախ լիտվական թագավորություն Հյուսիսային Եվրոպայում՝ Մերձբալթյան ավազանում, որը գոյություն է ունեցել 1918 թվականի հուլիսի 11-ից մինչև նույն թվականի նոյեմբերի 2-ը:

Ըստ պետական կառավարման ձևի Լիտվայի թագավորությունը եղել է սահմանադրական միապետություն: 1918 թվականի նոյեմբերի 2-ին Լիտվան հռչակվել է խորհրդային սոցիալիստական Հանրապետություն և թագավորությունն անկում է ապրել:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ ֆոն Ուրախը

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում` 1915 թվականին, գերմանական զորքերը գրավում են Ռուսական կայսրության արևմտյան շրջանները՝ այդ թվում և Լիտվայի նահանգը:

Գերմանական օկուպացիոն իշխանությունները թույլատրել են, որպեսզի 1917 թվականի սեպտեմբերին Վիլնյուսում գումարվի համաժողով: Համաժողովին մասնակցելու նպատակով ձևավորվում է Լիտվայի խորհուրդը, որի անդամները Լիտվայի անկախության հռչակման կողմնակիցն էին:

1917 թվականի դեկտեմբերի 11-ին Լիտվայի ազգային խորհրդի անդամները ստորագրել են հռչակագիր, համաձայն որի Լիտվան հաստատվում էր Գերմանական կայսրության կազմում:

1918 թվականի փետրվարի 16-ին ազգային խորհուրդը հռչակում է Լիտվայի անկախության հռչակագիրը: 1918 թվականի սեպտեմբերին Բելառուսում՝ Բրեստ-Լիտովսկում, բանակցություններ սկսվեցին Գերմանական և Ռուսական կայսրությունների միջև: Գերմանական պատվիրակությունը երկար ժամանակ քննեց պայմանները և մշակեց սեփական ծրագիրը, որը բխում էր իր իսկ շահերից։ Դրանք էին՝ միացնել Գերմանիային Մերձբալթիկան (այդ թվում և Լիտվայի նահանգը) և մասնատել Լեհաստանը, որպեսզի ղեկավարեն ոչ արիական ծագում ունեցող ազգերին։ Բացի դա՝ Գերմանիան ձգտում էր պահպանել Ռուսաստանից գրավված տարածքները, որպեսզի օգտագործեր Ռուսաստանի տնտեսական ռեսուրսները։ Դրանով իսկ Գերմանիան հաղթանակած էր դուրս գալիս պարտված պատերազմից։ Այս ծրագիրը սկզբնապես գաղտնի էր պահվում։ Բրեստի պայմանագրից հետո այնուամենայնիվ Գերմանիան ճանաչեց Լիտվայի անկախությունը:

Արքայի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայի ազգային խորհրդի անդամները

Գերմանիայի կայսր Վիլհելմը հայտարարեց, որ ցանկանում է միավորել նախկինում Պրուսիային պատկանող հողերը Գերմանական կայսրության կազմում: Լիտվան ևս որոշակի քաղաքական կախվածություն ուներ Գերմանիայից և այդ իսկ պատճառով Վիլհելմը Լիտվայում կառավարելու նպատակով Վիլնյուս է ուղարկում իր կրտսեր որդուն՝ Յոախիմին: Նախկինում նա եղել է Սաքսոնիայի թագավորի թեկնածու:

Լիտվացիները նպատակ ունեին ստեղծել ինքնիշխան և անկախ պետություն և Յոախիմի կառավարումը հակասում էր այս ամենին: Այդ իսկ պատճառով Լիտվայի ազգային խորհուրդը Գերմանիայի կենտրոնական կառավարությանն է ներկայացնում իր կաթոլիկ թեկնածուին: Հունիսի 4-ին գերմանացիները մերժում են Լիտվայի ազգային խորհրդի թեկնածուին և Լիտվա են ուղարկում գերմանացի կաթոլիկ ռազմական գործիչ արքայազն Վիլհելմ Կառլ ֆոն Ուրախին:

1918 թվականի հուլիսի 11-ին Լիտվայի ազգային խորհուրդը՝ տարիբան, քվարեկում է Լիտվայի թագավորության հռչակման օգտի (13 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ): Օգոստոսի 12-ին Վիլհելմ Կառլ Ուրախը հրավիրվել է Լիտվայում գահակալելու:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чепенас. Пранас. Naujųjų laikų Lietuvos istorija. — Chicago: Dr. Griniaus fondas, 1986. — Vol. II. — P. 355–359. — ISBN 5-899570121.
  • Эйдинтас. Альфонсас. Lithuania in European Politics: The Years of the First Republic, 1918-1940 / Edvardas Tuskenis. — Paperback. — New York: St. Martin's Press, 1999. — ISBN 0-312-22458-3.
  • Янужите., Аудроне (2007). «Lietuvių istorikų politikų valstybingumo samprata (1907–1918 m.)». Istorija. Lietuvos aukštųjų mokyklų mokslo darbai) (65). ISSN 1392-0456.  (лит.)
  • Люлявичюс. Вейас. War land on the Eastern Front: culture, national identity and German occupation in World War I. — Cambridge University Press, 2000. — ISBN 9780521661577.
  • Максимайтис. Миндаугас. Lietuvos valstybės konstitucijų istorija (XX a. pirmoji pusė). — Vilnius: Justitia, 2005. — ISBN 9955-616-09-1.
  • Пейдж. Стенли. The Formation of the Baltic States. — Harvard University Press, 1959.
  • Сенн. Альфред. The Emergence of Modern Lithuania. — Greenwood Press, 1975. — ISBN 0-8371-7780-4.
  • Туска. Людас. Antanas Smetona // Lietuvos Respublikos prezidentai. — Valstybinis leidybos centras, 1995. — ISBN 9986-09-055-5.