Յուսուֆ Քարշի կիսանդրի (Օտտավա)
Յուսուֆ Քարշի կիսանդրի | |
---|---|
Յուսուֆ Քարշի կիսանդրին Օտտավայում | |
Տեսակ | քանդակ |
Ստեղծում | 2017 |
Երկիր | Կանադա |
Բնակավայր | Օտտավա |
Շինության ձև | կիսանդրի |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
|
Յուսուֆ Քարշի կիսանդրի, կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշին նվիրված հուշարձան Կանադայի Օտտավա քաղաքում։ Հուշարձանը հայ-կանադական բարեկամական հարաբերությունների խորհրդանիշերից է։ Կանադայի ժառանգության նախարարության և Մայրաքաղաքային հանձնաժողովի հետ համագործակցությամբ բացված Քարշի հուշարձանը նվեր է հայ ժողովրդից Կանադային` հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը տեղադրվել է Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կանադահայ համայնքի ֆինանսավորման, Կանադայի կառավարության՝ մասնավորապես Կանադայի Ժառանգության նախարարության և Մայրաքաղաքային հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում՝ հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ։ Գտնվում է Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում[1]։
Հուշարձանի բացումը կատարել են Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին և հուշարձանի հեղինակ, կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը, բացման արարողությանը ներկա են գտնվել Կանադայի արտաքին գործերի և ժառանգության նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, բազմաթիվ կանադահայեր, լրագրողներ։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակի հեղինակը դոկտոր Մկրտիչ Տարագճեանն է։ Հուշարձանի ինժեներական նախագիծը կատարվել է Սուրէն Հաճեանի կողմից։