Յուջի Նակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուջի Նակա
ճապ.՝ 中裕司
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1965(1965-09-17) (58 տարեկան)
ԾննդավայրՀիրակատա, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունvideo game developer և համակարգչային խաղերի պրոդյուսեր
ԱշխատավայրSega[1], Square Enix[1] և Prope?
Պարգևներ և
մրցանակներ
 Yuji Naka Վիքիպահեստում

Յուջի Նակա (ճապ․՝ 中 裕司, սեպտեմբերի 17, 1965(1965-09-17), Հիրակատա, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա), հայտնի է նաև որպես YU2, և Մուու Յուջի, ճապոնական խաղերի դիզայներ և վեբ ծրագրավորող։ Նախկինում նա ղեկավարել է Sonic Team-ը։ Ներկայումս Prope-ի ղեկավարն է։ IGN կայքը Նակային դասել է «Բոլոր ժամանակների հարյուր խաղեր ստեղծողները» ցուցակի 47-րդ հորիզոնականում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ հասակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նական ծրագրավորել է սովորել ամսագրերում տեսախաղերի կոդեր հրապարակելու միջոցով։ Դեռևս միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին՝ այդ փորձը նրան դրդել է ծածկագրում սովորել[4]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ Նական որոշել է թողնել համալսարանը և մնալ Օսակայում։ Այս ժամանակահատվածում նա շատ է աշխատել տարբեր ցածր վարձատրվող աշխատատեղերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում նա ցանկացել է մեկնել Namco, բայց քանի որ այդ աշխատանքում պահանջել են բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ, Նական աշխատանքի է ընդունվել Sega-ում՝ որպես վեբ ծրագրավորողի օգնական։ Նա սկսել է աշխատել «Աղջիկների պարտեզ» (Girl's Garden) խաղի վրա, ինչը նրան արժանացրել է քննադատաների գովասանքին և ընդունելությանը։ Նա մեծ համբավ է ձեռք բերել, երբ աշխատել է որպես Sonic the Hedgehog շարքի առաջին խաղերի վեբ ծրագրավորող, ինչպես նաև Nights into Dreams…, Burning Rangers և Phantasy Star Online խաղերի ստեղծող։

Նական նաև օգնել է ստեղծել հայտնի EyeToy Sega Superstars խաղը։ Shadow the Hedgehog-ում, G.U.N-ի զինվորներից մեկն արտահայտել է հետևյալ միտքը․ «Պարոն Յուջի Նակայի մոտ ամեն բան լավ է» (անգլ.՝ Mister Yuji Naka is all right): Virtua Striker 3-ում հանդես է գալիս որպես կամեո՝ Սոնիքի, Թայլիսի, Եքիդնա Նաքլս-ի, Եմիի, Էջջմանի և Չաոյի հետ միասին։

2006 թվականի մայիսի 23-ին Նական հիմնադրել է Sonic Team-ից և Sega Studio USA-ից անկախ Prope ընկերությունը[5]։ Սակայն 2012 թվականին նա հայտարարել է, որ ցանկանում է կրկին վերադառնալ Սեգա։

2018 թվականի հունվարին նա աշխատանքի է անցել Square Enix-ում[6]։ Դիմումի համաձայն, ինքը այլևս չի ցանկացել լինել Sega-ում, քանի որ այնտեղ նա միայն խաղեր է ստեղծում, իսկ դա իրեն բավականություն չի պատճառում։

Խաղեր, որոնց մշակմանը նա մասնակցեց[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային խաղեր
Անվանում Թվական Դեր Նշում
Girl's Garden 1984 Դիզայներ, ծրագրավորող
Space Harrier 1985 Առաջատար ծրագրավորող Տիտրերում նշվում է որպես՝ Nitta Tai Yuji
Great Baseball 1985 Ծրագրավորող
F-16 Fighting Falcon 1985 Ծրագրավորող
Black Belt (Hokuto no Ken) 1986 Ծրագրավորող
Out Run 1986 Առաջատար ծրագրավորող Master System-ի տարբերակը
Spy vs. Spy 1986 Առաջատար ծրագրավորող
Phantasy Star 1987 Առաջատար ծրագրավորող Տիտրերում նշվում է որպես՝ Muuuu Yuji
Space Harrier 3D 1988 Հատուկ շնորհակալություն Տիտրերում նշվում է որպես՝ Muuu Yuji
Super Thunder Blade 1988 Գործադիր պրոդյուսեր, առաջատար ծրագրավորող Տիտրերում նշվում է որպես՝ Muuuu Yuji
Phantasy Star II 1989 Պրոդյուսեր, ծրագրավորող Տիտրերում նշվում է որպես՝ Muuuu Yuji
Ghouls'n Ghosts 1989 Առաջատար ծրագրավորող Sega Mega Drive-ի տարբերակը
Phantasy Star III: Generations of Doom 1990 Հատուկ շնորհակալություն
Sonic the Hedgehog 1991 Ծրագրավորող, պրոյեկտի մենեջեր Տիտրերում նշվում է որպես՝ YU2
Sonic the Hedgehog 2 1992 Առաջատար ծրագրավորող, պրոյեկտի մենեջեր
Sonic the Hedgehog Spinball 1993 Շնորհակալություն
Sonic the Hedgehog 3 1994 Պրոդյուսեր, առաջատար ծրագրավորող
Sonic & Knuckles 1994 Պրոդյուսեր, առաջատար ծրագրավորող
Nights into Dreams… 1996 Պրոդյուսեր, ծրագրավորող
Christmas Nights 1996 Պրոդյուսեր, առաջատար ծրագրավորող
Sonic 3D 1996 Խորհրդատու
Sonic Jam 1997 Պրոդյուսեր
Sonic R 1997 Գլխավոր պրոդյուսեր, վերահսկիչ
Burning Rangers 1998 Պրոդյուսեր
Sonic Adventure (DX: Director’s Cut) 1998/2003 Պրոդյուսեր
ChuChu Rocket! 1999 Պրոդյուսեր, ղեկավար Dreamcast-ի տարբերակը
Sonic the Hedgehog Pocket Adventure 1999 Վերահսկիչ, պրոդյուսեր Տիտրերում նշվում է որպես՝ Y. Naka
Samba de Amigo 2000 Պրոդյուսեր
Samba de Amigo Ver.2000 2000 Պրոդյուսեր
Phantasy Star Online 2000 Պրոդյուսեր
ChuChu Rocket! 2001 Պրոդյուսեր, ղեկավար Game Boy Advance-ի տարբերակը
Sonic Adventure 2 (Battle) 2001/2002 Պրոդյուսեր
Phantasy Star Online Ver.2 2001 Պրոդյուսեր
Sonic Advance 2001 Պրոդյուսեր
Sonic Mega Collection (Plus) 2002/2004 Պրոդյուսեր
Sonic Advance 2 2002 Պրոդյուսեր
Phantasy Star Online Episode 1 & 2 Plus 2003 Պրոդյուսեր
Sonic Pinball Party 2003 Պրոդյուսեր
Billy Hatcher and the Giant Egg 2003 Պրոդյուսեր
Sonic Battle Պրոդյուսեր
Sonic Heroes 2003 Պրոդյուսեր
Sonic Advance 3 2004 Պրոդյուսեր
Virtua Quest 2004 Հատուկ շնորհակալություն
Feel the Magic: XY/XX 2004 Գլխավոր պրոդյուսեր
Puyo Pop Fever 2004 Պրոդյուսեր Game Boy Advance-ի տարբերակը
Sakura Wars: So Long, My Love 2005 Գլխավոր պրոդյուսեր
Sonic Gems Collection 2005 Գլխավոր պրոդյուսեր
Shadow the Hedgehog 2005 Պրոդյուսեր
Sonic Rush 2005 Պրոդյուսեր
The Rub Rabbits! 2006 Պրոդյուսեր
Panzer Dragoon 2006 Գործադիր վերահսկիչ ՈրպեսSega Ages 2500 սերիաների մաս PlayStation 2-ի համար
Sonic Riders 2006 Գործադիր պրոդյուսեր
Phantasy Star Universe 2006 Գործադիր պրոդյուսեր
Sonic the Hedgehog 2006 Գործադիր պրոդյուսեր
Mario & Sonic at the Olympic Games 2007 Յուրօրինակ գործադիր պրոդյուսեր
Nights into Dreams… 2008/2012 Հատուկ շնորհակալություն PlayStation 2-ի, PlayStation 3-ի, Xbox 360-ի և ПК-ի տարբերակը
Let’s Tap 2008 Պրոդյուսեր
Let’s Catch 2008 Պրոդյուսեր
Ivy the Kiwi? 2010 Պրոդյուսեր
Rodea the Sky Soldier 2015 Ղեկավարող
Այլ
Անվանում Թվական Դեր Ծանոթագրություններ
«Соник Икс» 2003—2005 Գործադիր պրոդյուսեր
«Hi-sCoool! SeHa Girls» 2014 Հնչյունային ձևավորող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չինարեն Վիքիպեդիա (չին.) — 2002.
  2. https://www.gamechoiceawards.com/archive/lifetime
  3. «Yuji Naka» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
  4. John Szczepaniak. Before They Were Famouos // Retro Gamer. — Imagine Publishing. — № 35. — С. 74.
  5. Edge Staff. (8 мая 2006). «Confirmed: Yuji Naka Leaves Sega». Edge. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
  6. Phillips, Tom. «Sonic creator Yuji Naka joins Final Fantasy maker Square Enix». Eurogamer. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]