Յուջի Նակա
Յուջի Նակա ճապ.՝ 中裕司 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Հիրակատա, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | video game developer և համակարգչային խաղերի պրոդյուսեր |
Աշխատատու | Sega[1], Square Enix[1] և Prope? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Յուջի Նակա (ճապ․՝ 中 裕司, սեպտեմբերի 17, 1965, Հիրակատա, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա), հայտնի է նաև որպես YU2, և Մուու Յուջի, ճապոնական խաղերի դիզայներ և վեբ ծրագրավորող։ Նախկինում նա ղեկավարել է Sonic Team-ը։ Ներկայումս Prope-ի ղեկավարն է։ IGN կայքը Նակային դասել է «Բոլոր ժամանակների հարյուր խաղեր ստեղծողները» ցուցակի 47-րդ հորիզոնականում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ հասակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նական ծրագրավորել է սովորել ամսագրերում տեսախաղերի կոդեր հրապարակելու միջոցով։ Դեռևս միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին՝ այդ փորձը նրան դրդել է ծածկագրում սովորել[4]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ Նական որոշել է թողնել համալսարանը և մնալ Օսակայում։ Այս ժամանակահատվածում նա շատ է աշխատել տարբեր ցածր վարձատրվող աշխատատեղերում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում նա ցանկացել է մեկնել Namco, բայց քանի որ այդ աշխատանքում պահանջել են բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ, Նական աշխատանքի է ընդունվել Sega-ում՝ որպես վեբ ծրագրավորողի օգնական։ Նա սկսել է աշխատել «Աղջիկների պարտեզ» (Girl's Garden) խաղի վրա, ինչը նրան արժանացրել է քննադատաների գովասանքին և ընդունելությանը։ Նա մեծ համբավ է ձեռք բերել, երբ աշխատել է որպես Sonic the Hedgehog շարքի առաջին խաղերի վեբ ծրագրավորող, ինչպես նաև Nights into Dreams…, Burning Rangers և Phantasy Star Online խաղերի ստեղծող։
Նական նաև օգնել է ստեղծել հայտնի EyeToy Sega Superstars խաղը։ Shadow the Hedgehog-ում, G.U.N-ի զինվորներից մեկն արտահայտել է հետևյալ միտքը․ «Պարոն Յուջի Նակայի մոտ ամեն բան լավ է» (անգլ.՝ Mister Yuji Naka is all right): Virtua Striker 3-ում հանդես է գալիս որպես կամեո՝ Սոնիքի, Թայլիսի, Եքիդնա Նաքլս-ի, Եմիի, Էջջմանի և Չաոյի հետ միասին։
2006 թվականի մայիսի 23-ին Նական հիմնադրել է Sonic Team-ից և Sega Studio USA-ից անկախ Prope ընկերությունը[5]։ Սակայն 2012 թվականին նա հայտարարել է, որ ցանկանում է կրկին վերադառնալ Սեգա։
2018 թվականի հունվարին նա աշխատանքի է անցել Square Enix-ում[6]։ Դիմումի համաձայն, ինքը այլևս չի ցանկացել լինել Sega-ում, քանի որ այնտեղ նա միայն խաղեր է ստեղծում, իսկ դա իրեն բավականություն չի պատճառում։
Խաղեր, որոնց մշակմանը նա մասնակցեց
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգչային խաղեր | |||
---|---|---|---|
Անվանում | Թվական | Դեր | Նշում |
Girl's Garden | 1984 | Դիզայներ, ծրագրավորող | |
Space Harrier | 1985 | Առաջատար ծրագրավորող | Տիտրերում նշվում է որպես՝ Nitta Tai Yuji |
Great Baseball | 1985 | Ծրագրավորող | |
F-16 Fighting Falcon | 1985 | Ծրագրավորող | |
Black Belt (Hokuto no Ken) | 1986 | Ծրագրավորող | |
Out Run | 1986 | Առաջատար ծրագրավորող | Master System-ի տարբերակը |
Spy vs. Spy | 1986 | Առաջատար ծրագրավորող | |
Phantasy Star | 1987 | Առաջատար ծրագրավորող | Տիտրերում նշվում է որպես՝ Muuuu Yuji |
Space Harrier 3D | 1988 | Հատուկ շնորհակալություն | Տիտրերում նշվում է որպես՝ Muuu Yuji |
Super Thunder Blade | 1988 | Գործադիր պրոդյուսեր, առաջատար ծրագրավորող | Տիտրերում նշվում է որպես՝ Muuuu Yuji |
Phantasy Star II | 1989 | Պրոդյուսեր, ծրագրավորող | Տիտրերում նշվում է որպես՝ Muuuu Yuji |
Ghouls'n Ghosts | 1989 | Առաջատար ծրագրավորող | Sega Mega Drive-ի տարբերակը |
Phantasy Star III: Generations of Doom | 1990 | Հատուկ շնորհակալություն | |
Sonic the Hedgehog | 1991 | Ծրագրավորող, պրոյեկտի մենեջեր | Տիտրերում նշվում է որպես՝ YU2 |
Sonic the Hedgehog 2 | 1992 | Առաջատար ծրագրավորող, պրոյեկտի մենեջեր | |
Sonic the Hedgehog Spinball | 1993 | Շնորհակալություն | |
Sonic the Hedgehog 3 | 1994 | Պրոդյուսեր, առաջատար ծրագրավորող | |
Sonic & Knuckles | 1994 | Պրոդյուսեր, առաջատար ծրագրավորող | |
Nights into Dreams… | 1996 | Պրոդյուսեր, ծրագրավորող | |
Christmas Nights | 1996 | Պրոդյուսեր, առաջատար ծրագրավորող | |
Sonic 3D | 1996 | Խորհրդատու | |
Sonic Jam | 1997 | Պրոդյուսեր | |
Sonic R | 1997 | Գլխավոր պրոդյուսեր, վերահսկիչ | |
Burning Rangers | 1998 | Պրոդյուսեր | |
Sonic Adventure (DX: Director’s Cut) | 1998/2003 | Պրոդյուսեր | |
ChuChu Rocket! | 1999 | Պրոդյուսեր, ղեկավար | Dreamcast-ի տարբերակը |
Sonic the Hedgehog Pocket Adventure | 1999 | Վերահսկիչ, պրոդյուսեր | Տիտրերում նշվում է որպես՝ Y. Naka |
Samba de Amigo | 2000 | Պրոդյուսեր | |
Samba de Amigo Ver.2000 | 2000 | Պրոդյուսեր | |
Phantasy Star Online | 2000 | Պրոդյուսեր | |
ChuChu Rocket! | 2001 | Պրոդյուսեր, ղեկավար | Game Boy Advance-ի տարբերակը |
Sonic Adventure 2 (Battle) | 2001/2002 | Պրոդյուսեր | |
Phantasy Star Online Ver.2 | 2001 | Պրոդյուսեր | |
Sonic Advance | 2001 | Պրոդյուսեր | |
Sonic Mega Collection (Plus) | 2002/2004 | Պրոդյուսեր | |
Sonic Advance 2 | 2002 | Պրոդյուսեր | |
Phantasy Star Online Episode 1 & 2 Plus | 2003 | Պրոդյուսեր | |
Sonic Pinball Party | 2003 | Պրոդյուսեր | |
Billy Hatcher and the Giant Egg | 2003 | Պրոդյուսեր | |
Sonic Battle | Պրոդյուսեր | ||
Sonic Heroes | 2003 | Պրոդյուսեր | |
Sonic Advance 3 | 2004 | Պրոդյուսեր | |
Virtua Quest | 2004 | Հատուկ շնորհակալություն | |
Feel the Magic: XY/XX | 2004 | Գլխավոր պրոդյուսեր | |
Puyo Pop Fever | 2004 | Պրոդյուսեր | Game Boy Advance-ի տարբերակը |
Sakura Wars: So Long, My Love | 2005 | Գլխավոր պրոդյուսեր | |
Sonic Gems Collection | 2005 | Գլխավոր պրոդյուսեր | |
Shadow the Hedgehog | 2005 | Պրոդյուսեր | |
Sonic Rush | 2005 | Պրոդյուսեր | |
The Rub Rabbits! | 2006 | Պրոդյուսեր | |
Panzer Dragoon | 2006 | Գործադիր վերահսկիչ | ՈրպեսSega Ages 2500 սերիաների մաս PlayStation 2-ի համար |
Sonic Riders | 2006 | Գործադիր պրոդյուսեր | |
Phantasy Star Universe | 2006 | Գործադիր պրոդյուսեր | |
Sonic the Hedgehog | 2006 | Գործադիր պրոդյուսեր | |
Mario & Sonic at the Olympic Games | 2007 | Յուրօրինակ գործադիր պրոդյուսեր | |
Nights into Dreams… | 2008/2012 | Հատուկ շնորհակալություն | PlayStation 2-ի, PlayStation 3-ի, Xbox 360-ի և ПК-ի տարբերակը |
Let’s Tap | 2008 | Պրոդյուսեր | |
Let’s Catch | 2008 | Պրոդյուսեր | |
Ivy the Kiwi? | 2010 | Պրոդյուսեր | |
Rodea the Sky Soldier | 2015 | Ղեկավարող | |
Այլ | |||
Անվանում | Թվական | Դեր | Ծանոթագրություններ |
«Соник Икс» | 2003—2005 | Գործադիր պրոդյուսեր | |
«Hi-sCoool! SeHa Girls» | 2014 | Հնչյունային ձևավորող |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չինարեն Վիքիպեդիա (չին.) — 2002.
- ↑ https://www.gamechoiceawards.com/archive/lifetime
- ↑ «Yuji Naka» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ John Szczepaniak. Before They Were Famouos // Retro Gamer. — Imagine Publishing. — № 35. — С. 74.
- ↑ Edge Staff. (8 мая 2006). «Confirmed: Yuji Naka Leaves Sega». Edge. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Phillips, Tom. «Sonic creator Yuji Naka joins Final Fantasy maker Square Enix». Eurogamer. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prope-ի պաշտոնական կայքը (ճապոներեն)
- Յուջի Նակա (անգլ.) Internet Movie Database կայքում
- Յուջի Նակա (անգլ.) Sonic News Network կայքում
- Յուջի Նակա (անգլ.) Sega Retro կայքում