Եքիդնա Նաքլս
Եքիդնա Նաքլս | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Ներկայացրած է | Sonic the Hedgehog, Ստվեր Ոզնի (խաղ), Sonic Mania, Սոնիկ ոզնի, Sonic Advance 2, Sonic Heroes, Sonic Forces, Sonic Battle, Knuckles the Echidna in Sonic the Hedgehog 2, Sonic & Knuckles Collection, Sonic & Knuckles, Sonic Advance, Sonic Advance 3 և Sonic Frontiers |
Անձնական տվյալներ | |
Տեսակ | համակարգչային խաղի կերպար, անտրոպոմորֆ էխիդնա, անիմացիոն կերպար և գեղարվեստական էխիդնա |
Սեռ | արական |
Եքիդնա Նաքլս (ճապ.՝ ナックルズ・ザ・エキドゥナ Նաքուրուզու ջա Էքիդունա անգլ.՝ Knuckles the Echidna), «Sonic the Hedgehog» տեսախաղերի, հեռուստաշոուների և կոմիքսների կերպար:Նրա մականուններն են «Knuckie», «Rad Red», «Red Storm», «Knux», և «Knucklehead»-ն։ Ստեղծել է Տաքասի Յուդոնը։ Առաջին անգամ հայտնվել է «Sonic the Hedgehog 3» խաղում։
Տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաքլսը գեղեցիկ մարդկերպ եքիդնա է, որի ասեղները նման են բազմաթիվ կարճ դրեդներից սանրվածքի։ Կարելի է նկատել մի քանի տարբերություն Նաքլսի խաղային և ոչ խաղային արտաքինի միջև։ Խաղի մեջ Նաքլսը ներկայանում է վառ կարմիր գույնով՝ կանաչ գուլպաներով, իսկ ոչ խաղայինում՝ կարմրավարդագույն՝ դեղին գուլպաներով։ Պաշտոնական տվյալներով Նաքլսը 16 տարեկան է։ Ծննդյան օրը փետրվարի 2-ն է, երբ դուրս է եկել «Sonic the Hedgehog 3» խաղը նրա մասնակցությամբ, սակայն նա կարող է լինել նաև «Sonic the Hedgehog 2»-ի խաղային կերպար, բավական է միայն օգտագործել «Sonic & Knuckles» խաղի քարթրիջը, որում կիրառվե է Lock-on տեխնոլոգիան։ Նրա բռունցքներին առանձնանում են մատների մեծացված ոսկորները (2 հատ ամեն ձեռքին), այստեղիցել էլ նրա անունը (անգլ.՝ knuckles): Նա գալիս է եքիդնաների հին կլանից, որտեղ իրենց ժամանակին առաջնորդ են եղել նաև Պաչակամակը և Տիկալը։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաքլսը սերիայի ամենաուժեղ կերպարներից մեկն է։ Նրա ուժը թույլ է տալիս նրան, օրինակ, անցքեր դակել հաստ պողպատի մեջ, փշրել քարերը մանր մասերի և բարձրացնել իրեր, որոնք շատ անգամ գերազանցում են նրա սեփական չափսերն ու քաշը։ Նա կարողանում է լողալ օդում, բարձրանալ ուղղահայաց մակերեսներով և փորել պատերը (օգտագործելով մարտական ձեռնոցներ կամ փորելու ճանկեր)։ Մի քանի սերիաներում նա տիրապետում է նաև Քաոսի էներգետիկ ունակություններին, ինչպիսիք են պորտալների բացումը, հեռավորության վրա Քաոսի զմրուխտների առկայությունը զգալու ունակությունը, վարպետ Զմրուխտի էներգիային հասանելությունը։ Ի տարբերություն Սոնիկի՝ Նաքլսը կարողանում է լողալ։ Նա, ինչպես Սոնիկը կարողանում է անել Spin Dash և Spin Jump: «Sonic X»-ի երկրորդ եթերաշրջանում նա ցույց է տալիս մրրկային հարձակում,որը նման է Ռուժի մրրկային հարվածին, իսկ երկրորդ և երրորդ եթերաշրջաններում՝ զույգային պտույտ Սոնիկի հետ։
«Sonic & Knuckles» խաղը (Sega Mega Drive-ի համար) առաջին անգամ ցուցադրել է Սուպեր Նաքլսին Սուպեր Սոնիկի հետ նույնական ուժով և նրա պես արագ վազող և վազելիս կայծեր առաջացնող։ Որպեսզի ստանա սուպեր արտաքին, պետք է հավաքեի Քաոսի 7 զմրուխտ։ Նրանց տարբերությունը գույների մեջ է` Սուպեր Նաքլսը ոսկեգույն չէ, այլ սպիտակ-վարդագույն։ Սուպեր արտաքինում նա նաև ավելի արագ է բարձրանում պատերը։
«Sonic 3 & Knuckles»-ում նույնպես հավաքելով Քաոսի 7 զմրուխտ և Սուպեր զմրուխտներ, հայտնվում է Նաքլսի հիպեր-կազմվածքը։ Արտաքուստ նա չի փոխվի, բայց շարժվելիս կտեսնեք խեղաթյուրում (2 հոլոգրամ), որը նման է Հիպեր Սոնիկին։ Հիպեր արտաքինում Նաքլսը կարող է շնչել ջրի տակ։ Հիպեր Նաքլսի գլխավոր առանձնահատկությունն է որոշակի արագությամբ թռչելով և պատին կպչելով՝ ստեղծել փոքր երկրաշարժ՝ ոչնչացնելով տեսանելիության դաշտում գտնվող բոլոր թշնամիներին։
Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաքլսը ողջամիտ, համառ, լիովին իր գործին նվիրված անձնավորություն է։ Նա միշտ լուրջ է, ինչով ընդգծում է իր հակադրությունը անհոգ Սոնիկի նկատմամբ։ Շատ դյուրահավատ է, դրանից օգտվում է Էգմանը։ Նա սիրում է իրեն անկախ համարել, բայց հաճախ ստիպված է գործել Սոնիկի հետ միասին, ինչը մեծ ոգևորություն չի առաջացնում ոչ առաջինի, ոչ էլ երկրորդի մոտ։ Նաքլսը իր բնավորության պատճառով հաճախ մենակ է մնում։ Մյուս կողմից, նա դրանից իր վշտանալը երբեք ցույց չի տալիս, նա պատրաստ է կատարել իր պարտականությունը, պաշտպանել վարպետ Զմրուխտիը անհրաժեշտության դեպքում թեկուզ մի ողջ հավերժություն, ինչն էլ ցուցադրվել է «Sonic X» անիմացիոն շարքում։
Քնադատների գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 — | — Sonic the Hedgehog 3 — Sonic & Knuckles — Sonic the Hedgehog Triple Trouble | |
1995 — | — Knuckles’ Chaotix — Sonic Drift 2 | |
1996 — | Sonic 3D Blast/Sonic 3D: Flickies’ Island | |
1997 — | — Sonic R | |
1998 — | — Sonic Adventure | |
1999 — | — Sonic the Hedgehog Pocket Adventure | |
2000 — | — Sonic Shuffle | |
2001 — | — Sonic Adventure 2 — Sonic Advance | |
2002 — | — Sonic Advance 2 | |
2003 — | — Sonic Pinball Party — Sonic Battle — Sonic Heroes | |
2004 — | — Sonic Advance 3 | |
2005 — | — Shadow the Hedgehog — Sonic Rush | |
2006 — | Sonic the Hedgehog — Sonic Rivals | |
2007 — | — Sonic and the Secret Rings — Mario & Sonic at the Olympic Games — Sonic Rivals 2 | |
2008 — | — Sonic Riders: Zero Gravity — Sonic Chronicles: The Dark Brotherhood | |
2009 — | — Sonic and the Black Knight — Mario & Sonic at the Olympic Winter Games | |
2010 — | — Sonic & Sega All-Stars Racing — Sonic Free Riders — Sonic Colors (DS) | |
2011 — | — Sonic Generations — Mario & Sonic at the London 2012 Olympic Games | |
2012 — | — Sonic Jump — Sonic & All-Stars Racing Transformed | |
2013 — | — Sonic Dash — Sonic Lost World — Mario & Sonic at the Sochi 2014 Olympic Winter Games | |
2014 — | Sonic Boom: Rise of Lyric — Sonic Boom: Shattered Crystal — Sonic Boom: Fire & Ice | |
2017 — | — Sonic Mania — Sonic Forces |
2006 թվականի անցկացված պաշտոնական հարցազրույցում «Sonic the Hedgehog»-ի սերիաներում հայտնիությամբ Նաքլսը զբաղեցրել է չորրորդ տեղը[1]։ Լեոն Մակդոնակդը PALGN-ից իր «10 լավագույն տեսաոխաղերի օգնականներ» ցանկում կերպարին դրել է հինգերորդ տեղում։ Նա նշել է Նաքլսի ողբերգական ճակատագիրը (ողջ կյանքում Քաոսի զմրուխտները պահելու անհրաժեշտությունը) և համեմատելով եքիդնային մյուս ընկերների՝ Սոնիկի (Բիգ, Տեյլզ, Շեդոու և Էմի) հետ, կոչել է նրան «նորմալը» նրանց շարքում, որոնք Մակդոնակդի խոսքերով ներառում են նաև հնչյունավորումը[2]։ Ըստ IGN-ի՝ երկրպագուները թվում էին «կարծես թե օրենքով երջանիկ» Նաքլսի ավելացումից հետո, որը դարձել է բավականին հայտնի, բայց նրանից հետո հայտնված կերպարներն արդեն ավելորդ էին[3]։ IGN-ի հաջորդ հոդվածում նշվում է, որ անգամ Նաքլսը և Տեյլզը համարվում էին ոչ պիտանի կերպարներ, որոնք սերիան դարձրել են «անհույս»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ソニックチャンネル/イベント/ソニック キャラクター 人気投票 結果発表» (ճապոներեն). Sonic Channel. 23 июня 2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ McDonald, Leon. (28 декабря 2004). «The 10 best videogame sidekicks of all time» (անգլերեն). PAL Gaming Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Levi Buchanan. (Февраль 2009). «Where Did Sonic Go Wrong?» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Colin Moriarty. (18 февраля). «Wednesday 10: Videogame Characters That Should Die» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- կերպարի անձնագիր(ճապոներեն) Sonic Channelում
- Եքիդնա Նաքլս(անգլ.) Internet Movie Database կայքում:
- կերպարի նկարագրություն(անգլ.) Giant Bombում
- կերպարի նկարագրություն(անգլ.) Sonic Retroում
- կերպարի նկարագրություն(անգլ.) Sonic News Networkում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եքիդնա Նաքլս» հոդվածին։ |
|