Յուոզաս Վայչկուս
Վայչկուս Իոնասովիչ Յուոզաս Vaychkus Juozas | |
---|---|
Ծնվել է | 1885 թվական |
Ծննդավայր | Լիտվա |
Մահացել է | 1935 թվական |
Մահվան վայր | Կաունաս, Լիտվա |
Գերեզման | Eiguliai Cemetery |
Քաղաքացիություն | |
Ազգություն | լիտվացի |
Մասնագիտություն | ռեժիսոր |
Աշխատանք | թատերական գործիչ |
Աշխատավայր | թատրոն |
Ամուսին | Morta Vaičkienė? |
Juozas Vaičkus Վիքիպահեստում |
Վայչկուս Յուոզաս Իոնասովիչ (լիտ.՝ Juozas Vaičkus, ապրիլի 16, 1885[1], Q13194218?, Mažeikiai Rural Eldership, Mažeikiai District Municipality, Լիտվա - ապրիլի 7, 1935[1], Կաունաս, Լիտվա), լիտվացի թատերական գործիչ։
1905 թվականին ստեղծել է սիրողական շրջիկ թատերախումբ, մինչև 1914 թվականը հյուրախաղերով հանդես է եկել Լիտվայում։ 1916 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական, ֆակուլտետը և Ալեքսանդրյան թատրոնի ստուդիան։ Նույն թվականին ստեղծել է լիտվական դրամատիկական ստուդիա, որը դարձել է լիտվական առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։ 1918 թվականից թատրոնը գործել է Վիլնյուսում, 1919 թվականից՝ Կաունասում։ 1920 թվականին այդ կոլեկտիվի հիման վրա ստեղծվել է «Արվեստի արարիչներ» ընկերության դրամատիկական թատրոնը (1922 թվականին վերակազմավորվել է Պետերբուրգի թատրոնի), ուր Վայչկուսը եղել է ռեժիսոր։ 1923–1932 թվականին Վայչկուսն ապրել է ԱՄՆ-ում։ 1932 թվականին վերադարձել է հայրենիք, աշխատել կինոյում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուոզաս Վայչկուս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 259)։ |