Յումիկո Իգարասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յումիկո Իգարասի
ճապ.՝ いがらしゆみこ
Ծնվել էօգոստոսի 26, 1950(1950-08-26)[1][2] (73 տարեկան)
ԾննդավայրԱսախիկավա, Հոկայդո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունSapporo Asahigaoka High School?
Մասնագիտությունմանգակ
Կայքyumicomix.net/wordpress/
 Yumiko Igarashi Վիքիպահեստում

Յումիկո Իգարասի (ճապ.՝ 五十嵐 優美子[3], օգոստոսի 26, 1950(1950-08-26)[1][2], Ասախիկավա, Հոկայդո, Ճապոնիա), ճապոնացի մանգակա և նկարչուհի։ Բնակվում է Սապորոյում, Հոկայդո։ 1977 թվականին Kodansha հրատարակչության կողմից «Քենդի-Քենդի» աշխատանքի համար արժանացել է Կոդանսիա Մանգա մրցանակի[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յումիկո Իգարասին ծնվել է 1950 թվականին Ասախիկավայում։ 1968 թվականին, երբ Ասաի Գաոկա ավագ դպրոցի ուսանող էր, առաջին անգամ Shiroi Same no iru Shima աշխատանքով ներկայացել է Shueisha կորպորացիայի Ribon մանգա ամսագրում։ 1977 թվականին «Քենդի-Քենդի» ստեղծագործության համար ստացել է Կոդանսիա Մանգա մրցանակ[5]։

1990-ական թվականների վերջերին Իգարասը ներգրավվել է մի շարք իրավական քաշքշուկներում՝ կապված որպես նկարիչ նրա մտավոր սեփականության իրավունքի հետ։ Իգարասին պնդել է, որ իր նկարազարդած շարքի համար ինքը պետք է հանդիսանա հեղինակային իրավունքի միակ սեփականատեր։ 1999 թվականին Քենդի-Քենդի կերպարների դիզայնի վիճաբանության ժամանակ դատարանը դատավճիռ է կայացրել Իգարասիի դեմ` նշելով, որ նա և գրող Կյոկո Միձուկին հավասար իրավունքներ են ունեցել կերպարների նկատմամբ[6] և Միձուկիին տվել է փոխհատուցում` հավասար 3% ռոյալթիների ամբողջ աշխատանքի համար, որը ստեղծվել է առանց նրա համաձայնության։ Այս իրավական պայքարը տապալեց մի քանի տարիների արտոնությունները՝ խոչընդոտելով Toei-ի «Քենդի Քենդի» անիմեի արտադրանքին՝ դժվարացնելով նոր ապրանքատեսակի ստեղծումը դատարանի որոշման պատճառով. բոլոր ապրանքատեսակները հավանության պետք է արժանանան ինչպես Իգարասիի, այնպես էլ Միձուկիի կողմից[7][8]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 թվական՝ Shiroi Same no iru Shima
  • 1974 թվական՝ Վաղը Ացուկոյի մոտ
  • 1975 թվական՝ Բանզայ սենսեյ
  • 1975 թվական՝ Քենդի-Քենդի (սյուժեի հեղինակ՝ Կյոկո Միձուկի)
  • 1979 թվական՝ Mayme Angel
  • 1981 թվական՝ Tim Tim Circus (սյուժեի հեղինակ՝ Կյոկո Միձուկի)
  • 1982 թվական՝ Georgie! (սյուժեի հեղինակ՝ Մեն Իձավա)
  • 1982-1983 թվականներ՝ Koronde Pockle
  • 1984 թվական՝ Magical Mami
  • 1984 թվական՝ Twinkle Star 2
  • 1985-1986 թվականներ՝ Anne wa Anne
  • 1986 թվական՝ Պարոսի սուրը (սյուժեի հեղինակ՝ Կաորու Կուրիմոտո)
  • 1988 թվական՝ Totteoki no Seishun
  • 1993-1994 թվականներ՝ Muka Muka Paradise (սյուժեի հեղինակ՝ Ֆումիկո Սիբա)
  • 1997 թվական՝ Աննա Կարենինա (ըստ Լև Տոլստոյի վեպի)
  • 1997 թվական՝ Մադամ Բովարի (ըստ Գյուստավ Ֆլոբերի վեպի)
  • 1997-1998 թվականներ՝ Աննան կանաչ կտուրներից (ըստ Լյուսի Մոդ Մոնտգոմերի վեպի)
  • 1998 թվական՝ Օզ երկրի հրաշագործը (ըստ Լ. Ֆ. Բաումի հեքիաթի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. կեղծանուն՝ (いがらし ゆみこ)
  4. «Список лауреатов премии с 1960 по 2005 год» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  5. Joel Hahn. «Kodansha Manga Awards». Comic Book Awards Almanac. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Candy Candy Lawsuit ends». Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
  7. «Candy Candy legal issues continue». Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
  8. «New Candy Candy merchandise sees daylight». Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յումիկո Իգարասի» հոդվածին։