Յումիկո Իգարասի
Յումիկո Իգարասի ճապ.՝ いがらしゆみこ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1950[1][2] (74 տարեկան) |
Ծննդավայր | Ասախիկավա, Հոկայդո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Sapporo Asahigaoka High School? |
Մասնագիտություն | մանգակ |
Կայք | yumicomix.net/wordpress/ |
Yumiko Igarashi Վիքիպահեստում |
Յումիկո Իգարասի (ճապ.՝ 五十嵐 優美子[3], օգոստոսի 26, 1950[1][2], Ասախիկավա, Հոկայդո, Ճապոնիա), ճապոնացի մանգակա և նկարչուհի։ Բնակվում է Սապորոյում, Հոկայդո։ 1977 թվականին Kodansha հրատարակչության կողմից «Քենդի-Քենդի» աշխատանքի համար արժանացել է Կոդանսիա Մանգա մրցանակի[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յումիկո Իգարասին ծնվել է 1950 թվականին Ասախիկավայում։ 1968 թվականին, երբ Ասաի Գաոկա ավագ դպրոցի ուսանող էր, առաջին անգամ Shiroi Same no iru Shima աշխատանքով ներկայացել է Shueisha կորպորացիայի Ribon մանգա ամսագրում։ 1977 թվականին «Քենդի-Քենդի» ստեղծագործության համար ստացել է Կոդանսիա Մանգա մրցանակ[5]։
1990-ական թվականների վերջերին Իգարասը ներգրավվել է մի շարք իրավական քաշքշուկներում՝ կապված որպես նկարիչ նրա մտավոր սեփականության իրավունքի հետ։ Իգարասին պնդել է, որ իր նկարազարդած շարքի համար ինքը պետք է հանդիսանա հեղինակային իրավունքի միակ սեփականատեր։ 1999 թվականին Քենդի-Քենդի կերպարների դիզայնի վիճաբանության ժամանակ դատարանը դատավճիռ է կայացրել Իգարասիի դեմ` նշելով, որ նա և գրող Կյոկո Միձուկին հավասար իրավունքներ են ունեցել կերպարների նկատմամբ[6] և Միձուկիին տվել է փոխհատուցում` հավասար 3% ռոյալթիների ամբողջ աշխատանքի համար, որը ստեղծվել է առանց նրա համաձայնության։ Այս իրավական պայքարը տապալեց մի քանի տարիների արտոնությունները՝ խոչընդոտելով Toei-ի «Քենդի Քենդի» անիմեի արտադրանքին՝ դժվարացնելով նոր ապրանքատեսակի ստեղծումը դատարանի որոշման պատճառով. բոլոր ապրանքատեսակները հավանության պետք է արժանանան ինչպես Իգարասիի, այնպես էլ Միձուկիի կողմից[7][8]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 թվական՝ Shiroi Same no iru Shima
- 1974 թվական՝ Վաղը Ացուկոյի մոտ
- 1975 թվական՝ Բանզայ սենսեյ
- 1975 թվական՝ Քենդի-Քենդի (սյուժեի հեղինակ՝ Կյոկո Միձուկի)
- 1979 թվական՝ Mayme Angel
- 1981 թվական՝ Tim Tim Circus (սյուժեի հեղինակ՝ Կյոկո Միձուկի)
- 1982 թվական՝ Georgie! (սյուժեի հեղինակ՝ Մեն Իձավա)
- 1982-1983 թվականներ՝ Koronde Pockle
- 1984 թվական՝ Magical Mami
- 1984 թվական՝ Twinkle Star 2
- 1985-1986 թվականներ՝ Anne wa Anne
- 1986 թվական՝ Պարոսի սուրը (սյուժեի հեղինակ՝ Կաորու Կուրիմոտո)
- 1988 թվական՝ Totteoki no Seishun
- 1993-1994 թվականներ՝ Muka Muka Paradise (սյուժեի հեղինակ՝ Ֆումիկո Սիբա)
- 1997 թվական՝ Աննա Կարենինա (ըստ Լև Տոլստոյի վեպի)
- 1997 թվական՝ Մադամ Բովարի (ըստ Գյուստավ Ֆլոբերի վեպի)
- 1997-1998 թվականներ՝ Աննան կանաչ կտուրներից (ըստ Լյուսի Մոդ Մոնտգոմերի վեպի)
- 1998 թվական՝ Օզ երկրի հրաշագործը (ըստ Լ. Ֆ. Բաումի հեքիաթի)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ կեղծանուն՝ (いがらし ゆみこ)
- ↑ «Список лауреатов премии с 1960 по 2005 год» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Joel Hahn. «Kodansha Manga Awards». Comic Book Awards Almanac. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Candy Candy Lawsuit ends». Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Candy Candy legal issues continue». Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «New Candy Candy merchandise sees daylight». Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յումիկո Իգարասի կայքէջ
- Yumiko IGARASHI
- Josephine the French Rose Արխիվացված 2018-04-22 Wayback Machine at Japan Authors' Gallery
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յումիկո Իգարասի» հոդվածին։ |
|