Յուլիա Սոկոլովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Սոկոլովսկայա
 
Կրթություն՝ Կիևի ազգային տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համայնքի ղեկավար և պետական ծառայող
Ծննդյան օր ապրիլի 12, 1985(1985-04-12) (39 տարեկան) կամ 1985
Քաղաքացիություն  Ուկրաինա
 
Պարգևներ
Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ

Յուլիա Սոկոլովսկայա (ուկրաիներեն՝ Юлія Сергіївна Соколовська, ապրիլի 12, 1985(1985-04-12) կամ 1985), ուկրաինացի հասարակական և քաղաքական գործիչ։ Նա զբաղվել է առողջապահության բարեփոխումների ներդրմամբ միջազգային տեխնիկական օգնության նախագծերում[1]։

2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Վադիմ Գետմանի անվան Կիևի ազգային տնտեսագիտական համալսարանը։ 2016 թվականին երկրորդ բարձրագույն կրթություն է ստացել Ուկրաինայի նախագահին առընթեր պետական կառավարման ազգային ակադեմիայում[2]։

2015-2016 թվականներին անցկացվել են միջազգային ուսումնական ծրագրեր՝ GIZ-եվրաինտեգրման մարզիչների պատրաստման ծրագիր (Ուկրաինա), UNICEF-ը՝ երեխաների համար Սոցիալական ծառայությունների ոլորտում Բուլղարիայի փորձի ուսումնասիրություն (Բուլղարիա), Վիեննայի միացյալ ինստիտուտ՝ դասընթացներ «Կիրառական Տնտեսական քաղաքականություն» և «Հանրային կառավարում և կառուցվածքային բարեփոխումներ» (Ավստրիա), Համաշխարհային բանկ-դասընթաց «առողջապահության համակարգի կատարելագործում և ֆինանսավորման ապահովում. մարտահրավերներ համընդհանուր ընդգրկման համար» (ԱՄՆ

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից մասնավոր գործունեություն է ծավալել։

2009 թվականից աշխատել Է Կիևի քաղաքային պետական վարչակազմի էկոնոմիկայի և ներդրումների դեպարտամենտում, զբաղեցրել է ներդրումային և արտաքին տնտեսական քաղաքականության հարցերով վարչության պետի տեղակալի պաշտոնը՝ ներդրումների ներգրավման բաժնի պետի պաշտոնը։

2014-2015 թվականներին գլխավորել Է Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության փաստաթղթաշրջանառության դեպարտամենտը։

2015 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել Է Ուկրաինայի ֆինանսների նախարարության սոցիալական ոլորտի բյուջեի ծախսերի դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։

2016 թվականից մինչև 2017 թվականը ղեկավարել է Ուկրաինայի նախարարների կաբինետի քարտուղարության ռազմավարական պլանավորման և պետական քաղաքականության համակարգման հարցերով դեպարտամենտը[3]։

2019 թվականի օգոստոսի 29-ից հանդիսանում է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը Գոնչարուկի կառավարությունում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юлия Соколовская: что известно о новом министре социальной политики 24 Канал (30 августа 2019)
  2. «Соколовская Юлия Сергеевна». Слово и Дело. Վերցված է 21 ноября 2019-ին.
  3. Соколовская Юлия Лига.Досье
  4. Рада утвердила состав нового Кабмина (список) РБК-Украина (29.08.2019)