Յուգուրթական պատերազմ
Արտաքին տեսք
Յուգուրթական պատերազմ, մ. թ. ա. 111-105, տեղի է ունեցել Հռոմի և Նումիդիայի միջև։ Կոչվել է Նումիդիայի թագավոր Յուգուրթայի (մ․ թ․ ա․ 117-104) անունով։ Պատճառը գահակալական պայքարն էր Նումիդիայում և Հռոմի միջամտությունն այդ պայքարին։ Մինչև մ․թ․ա․ 107 թվականը ռազմական գործողություններն ընթացել են փոփոխակի հաջողությամբ։ Մ․ թ․ ա․ 107 թվականին և 106 թվականին Գայոս Մարիոսը ջախջախել է նումիդիացիներին, Յուգուրթան ապաստանել է աներոջ՝ Մավրետանիայի թագավոր Բոկքոսի մոտ, որը մ․ թ․ ա․ 105 թվականին դավադրաբար նրան հանձնել է Հռոմին։ Յուգուրթական պատերազմից հետո ուժեղացել է Հռոմի ազդեցությունը Նումիդիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 129)։ |