Jump to content

Յորթուր Հերմաննսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յորթուր Հերմաննսոն
Քաղաքացիությունը  Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1995(1995-02-08)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Ռեյկյավիկ, Իսլանդիա
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Յորթուր Հերմաննսոն, Հյորտյուր Հերմաննսոն[2] (իսլ.՝ Hjörtur Hermannsson,փետրվարի 8, 1995(1995-02-08)[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, «Պիզա» ակումբի և Իսլանդիայի հավաքականի պաշտպան։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմանսոնը իր հայրենի քաղաքի «Ֆիլկիր» ակումբի սան։ 2011 թվականի հուլիսի 6-ին «Ստյարնանի» դեմ խաղում նորամուտն է նշել Իսլանդիայի առաջնությունում[3]։ Սեպտեմբերի 11-ին մայրաքաղաքային «Վիկինգուրի» դեմ խաղում Յորթյուրն իր առաջին գոլն է խփել «Ֆիլկիրի» կազմում[4]։ 2012 թվականին տեղափոխվել է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն»։ Խաղային պրակտիկա ստանալու համար Հերմանսոնին ուղարկել են պահեստային թիմ։ 2013 թվականի օգոստոսին «Օսսի» դեմ խաղում նորամուտն է նշել Հոլանդիայի ֆուտբոլի առաջին դիվիզիոնում։ 2016 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է շվեդական «Գյոտեբորգ»։ Ապրիլի 24-ին «Մալմյոյի» դեմ խաղում նորամուտն է նշել Շվեդիայի ֆուտբոլի առաջնությունում[5]։

2016 թվականի հուլիսին Յորթյուրը տեղափոխվել է դանիական «Բրոնդբյու»՝ ակումբի հետ կնքելով եռամյա պայմանագիր[6]։ Հուլիսի 31-ին «Հորսենսի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի սուպերլիգայում[7]։ Օգոստոսի 14-ին «Սեններյուսկի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Բրոնդբյուի» կազմում[8]։ 2017/18 մրցաշրջանում Յորթյուրը «Բրոնդբյուի» հետ նվաճել է Դանիայի գավաթը, ընդ որում թիմը ձախողվել է առաջնությունում՝ մրցաշրջանի վճռորոշ խաղերում կորցնելով առավելությունը «Միդտյուլանի» նկատմամբ[9][10][11]։ Դանիական թիմի հետ մասնակցել է նաև ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորման խաղերին, սակայն այդպես էլ չի հասել խմբային փուլ, քանի որ ակումբը 2016 թվականին դուրս է մնացել «Պանատինաիկոսից», 2017 թվականին՝ «Հայդուկ Սպլիտից», 2018 թվականին՝ «Գենկից» և 2019 թվականին՝ «Բրագայից»։ 2019/20 մրցաշրջանում ներգրավվել է որպես աջ կենտրոնական պաշտպան գլխավոր մարզիչ Նիլս Ֆրեդերիկսենի 3-5-2 դասավորության մեջ՝ թիմի ավագ Անդրեաս Մաքսեի և Էնթոնի Յունգի հետ միասին[12]։ Նա մրցաշրջանի ընթացքում նորացված պաշտպանության մի մասն էր, քանի որ «Բրոնդբյուն» չորրորդ տեղն էր զբաղեցնում լիգայում[13][14]։ «Բրոնդբյուում» 5 տարի մնալուց հետո Յորթյուրը 2020/21 մրցաշրջանի ավարտին լքել է ակումբը[15]։

2021 թվականի հուլիսի 16-ին տեղափոխվել է իտալական Սերիա B-ի «Պիզա» ակումբ՝ ակումբի հետ կնքելով քառամյա պայմանագիր[16]։ 2021 թվականի օգոստոսի 14-ին նորամուտն է նշել «Կալյարիի» դեմ Իտալիայի գավաթի խաղում[17]։ 2021 թվականի օգոստոսի 22-ին Յորթյուրի «ՍՊԱԼ-ի» դեմ խաղում նորամուտն է նշել Սերիա B-ում[18]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Իսլանդիայի պատանեկան հավաքականի կազմում Հերմանսոնը Սլովենիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Ֆրանսիայի[19], Գերմանիաի[20] և Վրաստանի[21] հավաքականների դեմ խաղերում։ Ֆրանսիացիների դեմ խաղում Յորթյուրը դարձել է գոլի հեղինակ։

2016 թվականի հունվարի 31-ին ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում Հերմանսոնը նորամուտն է նշել Իսլանդիայի հավաքականում[22]։

2016 թվականի ամռանը Յորթյուրը հայտավորվել էր հավաքականի հայտացուցակում Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար[23]։ Մրցաշարում պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։ Չնայած նրան, որ Հերմանսոնը ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել, նա հայտարարել է, որ Եվրո 2016-ին հրավերը իր կյանքի լավագույն օրն էր[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Согласно исландско-русской практической транскрипции.
  3. «Стьярнан VS. Филкир 4:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  4. «Филкир VS. Викингур Рейкьявик 2:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  5. «Гётеборг VS. Мальмё 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  6. «Hjörtur Hermannsson vertrekt naar Bröndby IF» (հոլանդերեն). psv.nl. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 10.7.2016-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. «Брондбю VS. Мальмё 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  8. «Брондбю VS. Сённерйюск4:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  9. «Brøndby er pokalmester - ender ti års pokaltørke». sport.tv2.dk. TV 2. 2018 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  10. «LIVE Brøndby IF - Silkeborg IF - DBU Pokalen - 10 May 2018 - Eurosport». eurosport.com. Eurosport. 2018 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  11. «Horsens frarøvede Brøndby mesterskabet: De var nærmest grædefærdige». tipsbladet.dk. 2018 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
  12. Arp, Andreas (2020 թ․ մարտի 1). «Hermansson tilbage fra skade: Erstatter forsvarsprofil i Brøndby-trup» (դանիերեն). Tipsbladet. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  13. «Hermannsson: Vi står godt defensivt» (դանիերեն). Brøndby IF. 2020 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  14. «Niels Frederiksen: Vi har rykket os meget defensivt» (դանիերեն). Brøndby IF. 2019 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  15. Brøndby klapper i: En skifter, en tæt på forlængelse, flere på vej væk Արխիվացված 2021-10-15 Wayback Machine, footy.dk, 6 June 2021
  16. «HJÖRTUR HERMANNSSON È NERAZZURRO!» (իտալերեն). Pisa. 2021 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  17. «Cagliari vs. Pisa - 14 August 2021 - Soccerway». int.soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  18. Paletti, Francesco (2021 թ․ օգոստոսի 22). «Buona la prima per il Pisa: contro la Spal decide la rete di Sibilli dopo 33». La Nazione (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  19. «Франция (до 17) VS. Исландия (до 17) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  20. «Исландия (до 17) VS. Германия (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  21. «Исландия (до 17) VS. Грузия (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  22. «США VS. Исландия 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  23. «A karla – Lokahópur fyrir EM 2016» (իսլանդերեն). Knattspyrnusamband Íslands. 2016 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  24. «Sennilega besti dagur lífs míns» (իսլանդերեն). MBL.is. 2016 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորթուր Հերմաննսոն» հոդվածին։