Jump to content

Յոհան Շնայդեր-Ամման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Շնայդեր-Ամման
շվեյց. գերմ.՝ Johann Schneider-Ammann
 
Կուսակցություն՝ Ազատ դեմոկրատական կուսակցություն: Լիբերալներ և Շվեյցարիայի ազատ դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1977) և INSEAD? (1983)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարանատեր և ճարտարագետ
Ծննդյան օր փետրվարի 18, 1952(1952-02-18)[1][2][3] (72 տարեկան)
Ծննդավայր Sumiswald, Շվեյցարիա
Քաղաքացիություն  Շվեյցարիա
Ի ծնե անուն շվեյց. գերմ.՝ Johann Niklaus Schneider
Ամուսին Katharina Schneider-Ammann?
 
Պարգևներ

Յոհան Նիքլաուս Շնայդեր-Ամման (գերմ.՝ Johann Niklaus Schneider-Ammann; փետրվարի 18, 1952(1952-02-18)[1][2][3], Sumiswald, Շվեյցարիա), շվեյցարացի բիզնեսմեն և քաղաքական գործիչ։ 2016 թվականի հունվարի 1-ին ընտրվել է Շվեյցարիայի նախագահ։ Յոհանը Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ է։ 2010 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը եղել է էկոնոմիկայի դեպարտամենտի նախագահը, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից՝ տնտեսական հարցերի, կրթության և հետազոտության դեպարտամենտի նախագահը։ 2014 թվականին ընտրվել է 1 տարի ժամկետով Շվեյցարիայի փոխնախագահ[4], իսկ 2015 թվականի վերջին ընտրվել է Շվեյցարիայի 2016 թվականի նախագահ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Շնայդերը ծնվել է Զումիսվալդում՝ անասնաբույժի ընտանիքում։ Ցյուրիխում 1977 թվականին ստացել է ինժեներ- էլեկտրիկի որակավորում։ 1983 թվականին Ֆրանսիայում ստացել է գործարար կառավարման մագիստրոսի կոչում[6]։

1978 թվականին դարձել է Oerlikon-Bührle նախագծի մենեջե։ 1981 թվականին աշխատել է ինժեներական ընկերությունում, որը պատկանել է նրա կնոջ Կատարինա Շնայդեր Ամմաննի ընտանիքին։ Սկզբնական շրջանում աշխատել է որպես գործադիր տնօրեն, իսկ 1990 թվականին նշանակվել է «Ամմանն հոլդինգի» նախագահ։ 2003 թվականին դարձել է Mikron Technology Group ընկերության խորհրդի նախագահ, որտեղ մինչ այդ եղել է խորհրդի անդամ։ 1998 թվականից եղել է նաև Swatch Group ընկերության խորհրդի անդամ։

2010 թվականի սեպտեմբերի 22-ին Շնայդեր Ամմանն ընտրվել է Շվեյցարիա դաշնային խորհրդի անդամ՝ Հանս Ռուդոլֆ Մերցի փոխարեն[7]։ Նա ղեկավարել է էկոնոմիկայի դեպարտամենտը, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից՝ տնտեսական հարցերի, կրթության և հետազոտության դեպարտամենտը[8]։ Նախկինում հայտարարել է, որ կլքի կորպորացիաները՝ ընտրվելու պարագայում[6]։

2014 թվականին ընտրվել է 1 տարի ժամկետով Շվեյցարիայի փոխնախագահ, իսկ 2015 թվականի վերջին ընտրվել է Շվեյցարիայի 2016 թվականի նախագահ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. Симонетта Соммаруга избрана президентом Швейцарии на 2015 год.
  5. Выборы в Швейцарии президента.
  6. 6,0 6,1 Johann Schneider-Ammann: un capitaine d’industrie (Ֆրանսերեն)
  7. «Elections produce female majority in cabinet (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին. Վերցված է 2016-09-16-ին.
  8. Leuthard au DETEC, Widmer-Schlumpf aux Finances (Ֆրանսերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Շնայդեր-Ամման» հոդվածին։