Յանդեքս․Տաքսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանդեք․Տաքսի
Яндекс.Такси
Изображение логотипа
Տեսակկայք
Հիմնադրված էՀոկտեմբերի 26, 2011 թվական[1]
ՀիմնադիրՅանդեքս
ՎայրՄոսկվա, Ռուսաստան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏնօրենՏիգրան Խուդավերդյան
Գլխավոր անձինքԴանիլ Շուլեյկո (Մարքետինգի տնօրեն)
Սպասարկվող տարածքՌուսաստան Ռուսաստան
Հայաստան Հայաստան
Ուկրաինա Ուկրաինա
Վրաստան Վրաստան
Ղազախստան Ղազախստան
Արդյունաբերությունինտերնետ ոլորտ և հասարակական տրանսպորտ
ԱրտադրանքiOS, Անդրոիդ
Հասույթ37,9 մլրդ ₽ (2019)[2]
Մայր ընկերությունՅանդեքս
Դուստր ընկերություններYandex.Eda?, Yango? և Q113407983?
ՍեփականատերՅանդեքս
Կայքtaxi.yandex.com
 Yandex.Taxi Վիքիպահեստում
Յանդեքս․Տաքսիի մեքենաներից մեկը Մոսկվայում

Յանդեքս․Տաքսի (ռուս.՝ Яндекс.Такси), հեռախոսային ծրագրով կամ taxi.yandex.com կայքով տաքսիի օնլայն-պատվերների սերվիս։ Սերվիսը տալիս է պատվերը այն վարորդին, ով ամենամոտն է գտնվում պատվեր տվողից։

2017 թվականի դրությամբ սերվիսը աշխատում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի ավելի քան 126 խոշոր քաղաքներում։ Ընդհանուր առմամբ այնտեղ աշխատում են ավելի քան 200 հազար վարորդ[3]։

Սակագները տարբեր քաղաքներում տարբերվում են։ Սերվիսը ներառում է խնայողական, հարմարավետ, Կոմֆորտ+, Բիզնես և Մինիվեն տարբերակները։ Պատվերի մեկնաբանություններում կարելի է նշել մի քանի տարբերակներ՝ դեղին գրանցման համար, որը թույլատրում է մեքենան վարել հասարակական տրանսպորտի գծերով, չծխող վարորդով, օդորակիչով, կենդանու տեղափոխումով, և այլն։

Սերվիսը պատկանում է ՓԲԸ «Յանդեքս.Տաքսի»[4]։ Ընկերության գլխավոր տնօրենն է Տիգրան Խուդավերդյանը։

Աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքսի կանչելը իրագործվում է հատուկ "Յանդեքս․Տաքսի" և Ուբեր սմարթֆոնների (iOS կամ Անդրոիդ) համար ծրագրերով[3][5]։

Պատվերի համար օգտատերը նշում է իր հեռախոսահամարը, հասցեն, որտեղ պիտի գա տաքսին, վճարման ձևը և այլն։

Օգտատերերը կարող են գնահատել ուղևորությունը հինգ աստղային սանդղակով։ Գնահատականները ազդում են վարորդների և տաքսիի վարկանիշի վրա։ Վարորդը կարող է տեսնել իր վարկանիշը, սակայն չի կարող տեսնել, թե կոնկրետ, որ հաճախորդը ինչպես է իրեն գնահատել։ Եթե վարորդը ստանում է շատ ցածր գնահատակներ, ապա նրան կարող են անջատել Յանդեքս Տաքսիի պատվերից[6]։

Սերվիսի ֆունկցիոնալություն և տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանդեքս.Տաքսին մեքենաների մատուցման ժամանակի և երթուղու հաշվարկի համար օգտագործում է Յանդեքս.Քարտեզը և Յանդեքս.Նավիգատոր։ Երթուղին կազմվում է ընթացիկ, ինչպես նաև կանխատեսվող խցանումներով։ Ծառայությունը կարող է առաջարկել, որ մոտենա այն վարորդը, որը մոտ է գտնվում հաճախորդին` խնայելով ուղևորության ժամանակը և ավելի մատչելի ծառայություն մատուցելով[7]։ Օրինակ, մի մայթից մյուսը անցնելը կարող է ավելի խնայողական լինել[8]։

2017 թվականի մայիսին հնարավորություն է առաջացել երեք միջանկյալ կետեր միացնել։ Ուղևորության ընթացքում սպասելու արժեքը հաշվարկվում է ըստ տարածաշրջանի սակագների։ Համակարգը պատվերները բաշխում է վարորդների միջև ավտոմատ կերպով, հիմնվելով մի քանի գործոնների վրա՝

  1. Վարորդը կգա ավելի արագ, քան մյուսները
  2. Վարորդն ունի ավելի բարձր վարկանիշ, քան մյուսները
  3. Մեքենան համապատասխանում է բոլոր սակագներին և տարբերակներին։

Մեքենաների պակասության դեպքում գինը ձևավորվում է հաշվի առնելով բարձրացված գործակիցը, որը կարգավորվում է ավտոմատ։

2017 թվականի ապրիլին Յանդեքս․տաքսին մտցրեց ֆիքսված արժեք Ռուսաստանի բոլոր քաղաքներում, գինը պարզվում է պատվերի ժամանակ և չի փոփոխվում, եթե նույնիսկ առաջացել են խցանումներ կամ վարորդը շեղվել է երթուղուց[9]։

Մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի միջոցով Яндекс.Такси-ն որոշում է և առաջարկում է հարմար տեղ կանգառի համար։ Այդպիսի տեղերը քարտեզի վրա նշանակվում են կապույտ շրջանակներով և օգտվողին հնարավորություն է տալիս դրանք ինքնուրույն ընտրել[10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Յանդեքս․Տաքսին սկսել է իր աշխատանքը Մոսկվայում, ինչպես Յանդեքս սերվիսներից մեկը։ Սկզբում համակարգին միացվել է մայրաքաղաքի 1000 վարորդներ և 11 կայանատեղի[11][12]։

Սկզբում ծառայությունը ներկայացվել է միայն iOS և Android օպերացիոն համակարգերի հեռախոսային ծրագրերի համար։ Վեբ-տարբերակը հայտնվել է 2012 թվականի հունիսի 28-ին[13]

Հիմնադրման պահից ղեկավարը եղել է Լև Վոլոժը, Յանդեքսի համահիմնադիր Արկադի Վոլոժի ավագ որդին[14]։

2012 թվականին Յանդեքս․տաքսի ծառայությունը սկսեց հարկ վերցնել պատվերներից։ Կանխատեսվում էր, որ 2013 թվականին պատվերների ծավալը կկազմի $60 մլն։

2013 թվականին հնարավորություն առաջացավ վճարել բանկային քարտով[15]։

2013 թվականի ընթացքում Յանդեքս․Տաքսին մատուցել է 3,5 մլն պատվերներ, որը կազմել է 2,177 մլրդ ռուբլի ($68 մլն)[16]։

2014 թվականին ղեկավարը դարձավ Տիգրան Խուդավերդյանը։

Android[17] և iPhone[18]-ների ծրագիրները թարմացվել են։ Թարմացված տարբերակում մտցրած է զանգերի վերահասցեավորում։ Անհատական տվյալները պաշտպանելու համար վարորդին տրվում է հատուկ հեռախոսահամար, առանձնահատուկ լրացուցիչ կոդով օգտատերի հեռախոսահամարի տեղ։

2014 թվականին մտցվեց վարորդներն քաղաքի և ծառայությունների իմացության պարտադիր պատրաստվածություն[19]։

2017 թվականի հունիսի 25-ին Յանդեքս․տաքսին սկսեց աշխատել Մոլդովայում[20].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yandex Launches Taxi Search Service
  2. Yandex Announces Fourth Quarter and Full-Year 2019 Financial Results
  3. 3,0 3,1 ««Յանդեքս» ու «Ուբեռ» ընկերությունները կմիավորվեն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «Реквизиты ООО "Яндекс.Такси", Москва, и другая информация о компании на Rusprofile.ru» (ռուսերեն). www.rusprofile.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  5. Яндекс такси, как пользоваться - 2013–2017 Клуб советов. ООО «ААБ Медиа».
  6. Рейтинг водителя
  7. Яндекс. Такси подскажет оптимальное место подачи Արխիվացված 2017-08-16 Wayback Machine, Ferra.ru, 2017-03-13
  8. ««Яндекс. Такси» стал подсказывать пользователям самую удобную точку подачи автомобиля». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  9. Андрей Фролов, «Яндекс. Такси» запустил фиксированные цены по всей России Արխիվացված 2017-08-16 Wayback Machine / vc.ru, 11.04.2017
  10. «Яндекс. Такси» с помощью машинного обучения научилось показывать удобные места подачи авто
  11. Яндекс запустил сервис по поиску такси
  12. «Яндекс» приручил московских таксистов
  13. «Яндекс» вызвал интернет-такси
  14. Сын Воложа превратил «Яндекс» в крупнейшего диспетчера такси
  15. Yandex.Taxi Introduces Cashless Cab Fare Payment Service
  16. https://vc.ru/p/za-2013-god-servis-yandeks-taksi-zarabotal-4-2-mln(չաշխատող հղում)
  17. https://yandex.ru/company/services_news/2014/1001_1
  18. https://yandex.ru/company/services_news/2014/1111
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  20. ««Яндекс.Такси» запустили в Молдавии — Meduza». Meduza (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանդեքս․Տաքսի» հոդվածին։