Յանդեքս․Տաքսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանդեք․Տաքսի
Яндекс.Такси
Logo yandex taxi.svg
Տեսակկայք
Հիմնադրված էՀոկտեմբերի 26, 2011 թվական[1]
ՀիմնադիրՅանդեքս
ՎայրՄոսկվա, Ռուսաստան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏնօրենՏիգրան Խուդավերդյան
Գլխավոր անձինքԴանիլ Շուլեյկո (Մարքետինգի տնօրեն)
Սպասարկվող տարածքՌուսաստան Ռուսաստան, Հայաստան Հայաստան, Ուկրաինա Ուկրաինա, Վրաստան Վրաստան, Ղազախստան Ղազախստան,
Արդյունաբերությունinternet industry?
ԱրտադրանքiOS, Անդրոիդ
Հասույթ4 890 000 000 Ռուսական ռուբլի (2017)[2]
Մայր ընկերությունՅանդեքս
ՍեփականատերՅանդեքս
Կայքtaxi.yandex.com
Yandex.Taxi Վիքիպահեստում
Յանդեքս․Տաքսիի մեքենաներից մեկը Մոսկվայում

Յանդեքս․Տաքսի (ռուս.՝ Яндекс.Такси), հեռախոսային ծրագրով կամ taxi.yandex.com կայքով տաքսիի օնլայն-պատվերների սերվիս։ Սերվիսը տալիս է պատվերը այն վարորդին, ով ամենամոտն է գտնվում պատվեր տվողից։

2017 թվականի դրությամբ սերվիսը աշխատում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի ավելի քան 126 խոշոր քաղաքներում։ Ընդհանուր առմամբ այնտեղ աշխատում են ավելի քան 200 հազար վարորդ[3]։

Սակագները տարբեր քաղաքներում տարբերվում են։ Սերվիսը ներառում է խնայողական, հարմարավետ, Կոմֆորտ+, Բիզնես և Մինիվեն տարբերակները։ Պատվերի մեկնաբանություններում կարելի է նշել մի քանի տարբերակներ՝ դեղին գրանցման համար, որը թույլատրում է մեքենան վարել հասարակական տրանսպորտի գծերով, չծխող վարորդով, օդորակիչով, կենդանու տեղափոխումով, և այլն։

Սերվիսը պատկանում է ՓԲԸ «Յանդեքս.Տաքսի»[4]։ Ընկերության գլխավոր տնօրենն է Տիգրան Խուդավերդյանը։

Աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքսի կանչելը իրագործվում է հատուկ "Յանդեքս․Տաքսի" և "Uber" սմարթֆոնների (iOS կամ Անդրոիդ) համար ծրագրերով[3][5]։

Պատվերի համար օգտատերը նշում է իր հեռախոսահամարը, հասցեն, որտեղ պիտի գա տաքսին, վճարման ձևը և այլն:

Օգտատերերը կարող են գնահատել ուղևորությունը հինգ աստղային սանդղակով: Գնահատականները ազդում են վարորդների և տաքսիի վարկանիշի վրա: Վարորդը կարող է տեսնել իր վարկանիշը, սակայն չի կարող տեսնել, թե կոնկրետ, որ հաճախորդը ինչպես է իրեն գնահատել: Եթե վարորդը ստանում է շատ ցածր գնահատակներ, ապա նրան կարող են անջատել Յանդեքս Տաքսիի պատվերից[6]:

Սերվիսի ֆունկցիոնալություն և տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանդեքս.Տաքսին մեքենաների մատուցման ժամանակի և երթուղու հաշվարկի համար օգտագործում է Յանդեքս.Քարտեզը և Յանդեքս.Նավիգատոր: Երթուղին կազմվում է ընթացիկ, ինչպես նաև կանխատեսվող խցանումներով: Ծառայությունը կարող է առաջարկել, որ մոտենա այն վարորդը, որը մոտ է գտնվում հաճախորդին` խնայելով ուղևորության ժամանակը և ավելի մատչելի ծառայություն մատուցելով[7]։ Օրինակ, մի մայթից մյուսը անցնելը կարող է ավելի խնայողական լինել[8]։

2017 թվականի մայիսին հնարավորություն է առաջացել երեք միջանկյալ կետեր միացնել։ Ուղևորության ընթացքում սպասելու արժեքը հաշվարկվում է ըստ տարածաշրջանի սակագների։ Համակարգը պատվերները բաշխում է վարորդների միջև ավտոմատ կերպով, հիմնվելով մի քանի գործոնների վրա՝

  1. Վարորդը կգա ավելի արագ, քան մյուսները
  2. Վարորդն ունի ավելի բարձր վարկանիշ, քան մյուսները
  3. Մեքենան համապատասխանում է բոլոր սակագներին և տարբերակներին։

Մեքենաների պակասության դեպքում գինը ձևավորվում է հաշվի առնելով բարձրացված գործակիցը, որը կարգավորվում է ավտոմատ։

2017 թվականի ապրիլին Յանդեքս․տաքսին մտցրեց ֆիքսված արժեք Ռուսաստանի բոլոր քաղաքներում, գինը պարզվում է պատվերի ժամանակ և չի փոփոխվում, եթե նույնիսկ առաջացել են խցանումներ կամ վարորդը շեղվել է երթուղուց[9]։

Մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի միջոցով Яндекс.Такси-ն որոշում է և առաջարկում է հարմար տեղ կանգառի համար։ Այդպիսի տեղերը քարտեզի վրա նշանակվում են կապույտ շրջանակներով և օգտվողին հնարավորություն է տալիս դրանք ինքնուրույն ընտրել[10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Յանդեքս․Տաքսին սկսել է իր աշխատանքը Մոսկվայում, ինչպես Յանդեքս սերվիսներից մեկը։ Սկզբում համակարգին միացվել է մայրաքաղաքի 1000 վարորդներ և 11 կայանատեղի[11][12]։

Սկզբում ծառայությունը ներկայացվել է միայն iOS և Android օպերացիոն համակարգերի հեռախոսային ծրագրերի համար։ Վեբ-տարբերակը հայտնվել է 2012 թվականի հունիսի 28-ին[13]

Հիմնադրման պահից ղեկավարը եղել է Լև Վոլոժը, Յանդեքսի համահիմնադիր Արկադի Վոլոժի ավագ որդին[14]։

2012 թվականին Յանդեքս․տաքսի ծառայությունը սկսեց հարկ վերցնել պատվերներից։ Կանխատեսվում էր, որ 2013 թվականին պատվերների ծավալը կկազմի $60 մլն։

2013 թվականին հնարավորություն առաջացավ վճարել բանկային քարտով[15]։

2013 թվականի ընթացքում Յանդեքս․Տաքսին մատուցել է 3,5 մլն պատվերներ, որը կազմել է 2,177 մլրդ ռուբլի ($68 մլն)[16]։

2014 թվականին ղեկավարը դարձավ Տիգրան Խուդավերդյանը։

Android[17] և iPhone[18]-ների ծրագիրները թարմացվել են։ Թարմացված տարբերակում մտցրած է զանգերի վերահասցեավորում։ Անհատական տվյալները պաշտպանելու համար վարորդին տրվում է հատուկ հեռախոսահամար, առանձնահատուկ լրացուցիչ կոդով օգտատերի հեռախոսահամարի տեղ։

2014 թվականին մտցվեց վարորդներն քաղաքի և ծառայությունների իմացության պարտադիր պատրաստվածություն[19]։

2017 թվականի հունիսի 25-ին Յանդեքս․տաքսին սկսեց աշխատել Մոլդովայում[20].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Яндекс.Такси вызывали?
  2. https://m.vedomosti.ru/business/news/2018/03/15/753618-servis-yandekstaksi-zarabotal-v-latvii
  3. 3,0 3,1 «Յանդեքս» ու «Ուբեռ» ընկերությունները կմիավորվեն
  4. «Реквизиты ООО "Яндекс.Такси", Москва, и другая информация о компании на Rusprofile.ru» (ռուսերեն)։ www.rusprofile.ru։ Վերցված է 2017-07-14 
  5. Яндекс такси, как пользоваться - 2013–2017 Клуб советов. ООО «ААБ Медиа».
  6. Рейтинг водителя
  7. Яндекс. Такси подскажет оптимальное место подачи, Ferra.ru, 2017-03-13
  8. «Яндекс. Такси» стал подсказывать пользователям самую удобную точку подачи автомобиля
  9. Андрей Фролов, «Яндекс. Такси» запустил фиксированные цены по всей России / vc.ru, 11.04.2017
  10. «Яндекс. Такси» с помощью машинного обучения научилось показывать удобные места подачи авто
  11. Яндекс запустил сервис по поиску такси
  12. «Яндекс» приручил московских таксистов
  13. «Яндекс» вызвал интернет-такси
  14. Сын Воложа превратил «Яндекс» в крупнейшего диспетчера такси
  15. Yandex.Taxi Introduces Cashless Cab Fare Payment Service
  16. https://vc.ru/p/za-2013-god-servis-yandeks-taksi-zarabotal-4-2-mln
  17. https://yandex.ru/company/services_news/2014/1001_1
  18. https://yandex.ru/company/services_news/2014/1111
  19. http://taxilife.ru/nationalnews/1912/
  20. ««Яндекс.Такси» запустили в Молдавии — Meduza»։ Meduza (ru-RU)։ Վերցված է 2017-07-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]