Յանդեքս.Ժողովրդական քարտեզ
Յանդեքս.Ժողովրդական քարտեզ | |
---|---|
mapeditor.yandex.com | |
Տեսակ | Աշխարհագրական տեղեկատվական համակարգ |
Լեզու | ռուսերեն, անգլերեն[1], հայերեն[2], ֆրանսերեն[1], թուրքերեն[3] և սերբերեն[4] |
Սեփականատեր | Յանդեքս |
Հեղինակ | Յանդեքս |
Բացված | ապրիլի 8, 2010[5] |
Ժողովրդական քարտեզը դա Յանդեքսի քարտեզագրաֆիկական համակարգ է, որը բացվել է 2010 թ. ապրիլի 8 ին։ Այն Յանդեքս․ Քարտեզից տարբերվում է նրանով, որ հնարավորություն է տալիս օգտատերերին անընդհատ ավելացնել քարտեզագրակական ինֆորմացիան։ Ի տարբերություն OpenStreetMap-ի Յանդեքսը այս քարտեզը համարում է անձնական մտավոր սեփականություն։ Այս պրոեկտի հիմնական նպատակը՝ բավականին բարձր որակի տվյալների ստացումն է, որից հետո նրանք հրապարակվում են և օգտագործվում են Յանդեքս․Քարտեզի գործող ծառայությունների համար, սակայն Ժողովրդական քարտեզում կատարված փոփոխությունները միանգամից չեն արտացոլվում Յանդեքս Քարտեզում։
Խմբագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական քարտեզը կարող են խմբագրել Յանդեքսում գրանցված ցանկացած օգտատերեր. Քարտեզի խմբագրման համար օգտագործվում է բավականին պարզ վեբ խմբագիր. Օգտատերերը կարող են խմբագրել կամ փոփոխել այն ամենը ինչ կցանկանան անմիջապես քարտեզում, հնարավոր է նաև ավելացնել նոր օբյեկտներ, ինչպիսիք են՝ ճանապարհները, գետերը և այլն։ Բացի այդ օգտատերերը կարող են ավելացնել շենքեր, անտառներ, ջրվեժներ և այլ խոշոր օբյեկտներ։ Այստեղ հասանելի են 3 ռեժիմներ՝ քարտեզային, արբանյակային և հիբրիդային, որոնք հնարավորություն են տալիս օգտատերերին նայել քարտեզային տվյալներ, արբանյակային նկարներ և կոմբինացված։ Հասանելի են նաև 3 տեսակի նկարելու գործիքներ՝ պիտակներ, գծեր (ճանապարհներ, գետեր նկարելու համար) և պոլիգոն (տների, լճերի, այգիների սահմանները բնորոշելու համար)։
Հասանելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա ժամանակում այս ծառայությունը հասնալի է հետևյալ տարածքներում։ Օգտատերերը կարող են փոփոխություններ կատարել անկախ իրենց աշխարհագրական դիրքից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://yandex.ru/blog/narod-karta/novoe-v-redaktore-nyak-pereklyuchenie-yazyka-interfeysa
- ↑ https://yandex.ru/blog/narod-karta/narodnaya-karta-na-armyanskom-yazyke
- ↑ https://yandex.ru/blog/narod-karta/relizy-3-111-06-12-2017-3-112-13-12-2017-i-3-113-22-12-2017
- ↑ https://yandex.ru/blog/narod-karta/relizy-3-117-07-02-2018-3-118-14-02-2018-3-119-21-02-2017-3-120-28-02-2017-i-3-121-07-03-2017
- ↑ People’s Map on Yandex