Յանդեքս.Ժողովրդական քարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանդեքս.Ժողովրդական քարտեզ
Логотип Яндекс.Народной карты.svg
mapeditor.yandex.com
ՏեսակԱշխարհագրական տեղեկատվական համակարգ
Լեզուռուսերեն, անգլերեն[1], հայերեն[2], ֆրանսերեն[1], թուրքերեն[3] և սերբերեն[4]
ՍեփականատերՅանդեքս
ՀեղինակՅանդեքս
Բացվածապրիլի 8, 2010[5]

Ժողովրդական քարտեզը դա Յանդեքսի քարտեզագրաֆիկական համակարգ է, որը բացվել է 2010 թ. ապրիլի 8 ին։ Այն Յանդեքս․ Քարտեզից տարբերվում է նրանով, որ հնարավորություն է տալիս օգտատերերին անընդհատ ավելացնել քարտեզագրակական ինֆորմացիան։ Ի տարբերություն OpenStreetMap-ի Յանդեքսը այս քարտեզը համարում է անձնական մտավոր սեփականություն։ Այս պրոեկտի հիմնական նպատակը՝ բավականին բարձր որակի տվյալների ստացումն է, որից հետո նրանք հրապարակվում են և օգտագործվում են Յանդեքս․Քարտեզի գործող ծառայությունների համար, սակայն Ժողովրդական քարտեզում կատարված փոփոխությունները միանգամից չեն արտացոլվում Յանդեքս Քարտեզում։

Խմբագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական քարտեզը կարող են խմբագրել Յանդեքսում գրանցված ցանկացած օգտատերեր. Քարտեզի խմբագրման համար օգտագործվում է բավականին պարզ վեբ խմբագիր. Օգտատերերը կարող են խմբագրել կամ փոփոխել այն ամենը ինչ կցանկանան անմիջապես քարտեզում, հնարավոր է նաև ավելացնել նոր օբյեկտներ, ինչպիսիք են՝ ճանապարհները, գետերը և այլն։ Բացի այդ օգտատերերը կարող են ավելացնել շենքեր, անտառներ, ջրվեժներ և այլ խոշոր օբյեկտներ։ Այստեղ հասանելի են 3 ռեժիմներ՝ քարտեզային, արբանյակային և հիբրիդային, որոնք հնարավորություն են տալիս օգտատերերին նայել քարտեզային տվյալներ, արբանյակային նկարներ և կոմբինացված։ Հասանելի են նաև 3 տեսակի նկարելու գործիքներ՝ պիտակներ, գծեր (ճանապարհներ, գետեր նկարելու համար) և պոլիգոն (տների, լճերի, այգիների սահմանները բնորոշելու համար)։

Հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա ժամանակում այս ծառայությունը հասնալի է հետևյալ տարածքներում։ Օգտատերերը կարող են փոփոխություններ կատարել անկախ իրենց աշխարհագրական դիրքից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]