Յանդեքս․Քարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանդեքս Քարտեզ
ռուս.՝ Яндекс Карты
Изображение логотипа
yandex.com/maps/
Տեսակկայք, Աշխարհագրական տեղեկատվական համակարգ և բջջային հավելված
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Լեզուհայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն և այլն։
ՍեփականատերՅանդեքս
ՀեղինակՅանդեքս
ԲացվածՕգոստոսի 27 2004 թվական
Ընթացիկ կարգավիճակԱկտիվ
 Yandex.Maps Վիքիպահեստում

Յանդեքս.Քարտեզ, Յանդեքսի որոնողական-տեղեկատվական քարտեզագրական ծառայությունն է։ Բացվել է 2004 թվականին։ Ծառայությունում ներկայացված է աշխարհի մանրամասն քարտեզը։ Քարտեզում կա որոնման համակարգ, խցանումների մասին տեղեկություն, մեծ և փոքր քաղաքների փողոցների համայնապատկերները[1]։ Ռուսաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Անդորրայի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Իսրայելի, Հորդանանի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիբանանի, Լիտվայի, Մոլդովայի, Պաղեստինի, Լեհաստանի, Սիրիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Էստոնիայի և Հարավային Օսիայի և մի քանի այլ երկրների համար օգտագործվում է ընկերության սեփական քարտեզը, որոնք թարմացվում են շաբաթը մեկ անգամ, իսկ մյուս երկրների տվյալները ապահովում է«НАВТЭК» ընկերությունը[1]։ Ճանապարհը գծվում է նաև տարբեր երկրների միջև[1]։

2012 թվականի մարտի դրությամբ Ռուսաստանյան լսարանը կազմում է 16,2 միլիոն մարդ[2]։

Հնարավորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզը հասանելի է 4 տիպի - Սխեմաներ, արբանյակային լուսանկարներ, արբանյակային լուսանկարները գրություններով և պայմանական նշաններով (հիբրիդ), Ժողովրդական քարտեզ. Քարտեզի հետ աշխատելու հնարավորությունները բավական ընդարձակ են, բայց ամբողջովին բոլոր հնարավորությունները հասանելի են սահմանափակ թվով քաղաքներում։

Հասանելի է շրջանի, քաղաքի կամ մարզի գույնով նշում, կայքում կազմակերպություն որոնելուց հետո։ Հնարավորություն կա դիտելու նաև փողոցների քարտեզը։

Հասանելի է որոնում ինչպես աշխարհագրական օբյեկտների (հասցեների, փողոցների, քաղաքների, տարածաշրջանների և երկրների համար), այնպես էլ կազմակերպությունների։ Քարտեզնում առկա է հնարավորություն չափել հեռավորությունը, կազմել երթուղի և դիտել փողոցների համայնապատկերները։

Մի շարք քաղաքներում հասանելի է "Յանդեքս.Խցանումներ" (ճանապարհային գերբնակվածություն ցուցանիշը) ծառայությունը, այդ թվում նաև Հայաստանում։ Գերբնակվածություն մակարդակը որոշվում է 10 բալային սանդղակով և 4 գույնայով։ Տեղեկությունը ստացվում է այն բոլոր մարդկանցից, ովքեր օգտվում են Յանդեքսի ծառայություններից և այդ ամբողջ ինֆորմացիան հավաքվում է անանուն[3]։ Այս ծառայությունը հաշվի է առնվում նաև երթուղիների գծման դեպքում։

Հնարավորություն կա իրական ժամանակում դիտել պատկերները վեբ-տեսախցիկներից, որոնք հիմնականում, որպես կանոն, տեղադրված են երկայնքով խոշոր մայրուղիների և խաչմերուկների մոտ .

2016 թվականի Նոյեմբերի 8-ին ներկայացվել է Յանդեքս.Քարտեզի և Տոյոտա ընկերության «Էվերեստի համայնապատկեր»[4] համատեղ նախագիծը - Ստեղծվել է մուլտիմեդիա հաշվետվություն Ջոմոլունգմա (Էվերեստ) բարձրանալու փուլերի մասին, համայնքապատկերների լուսանկարներով, ձայնային ուղեկցությամբ և ինտերակտիվ եռաչափ գրաֆիկայով[5][6]։ Նախագիծը ստեղծվել է օգտագործելով զննարկիչների (browser) ցուցադրման 3D գրաֆիկայի WebGL և Blend4Web տեխնոլոգիայի միջոցով[7]։

Փողոցների համայնապատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանդեքս Համայնապատկերների համար նկարահանում իրականացնող ավտոմեքենան Երևանի Հանրապետության Հրապարակում

2009 թվականի սեպտեմբերի 9- ից Մոսկվայում սկսել է աշխատել Յանդեքս Համայնապատկերներ ծառայությունը։ Հայաստանում այն սկսեց գործել 2016 թվականից։ Այժմ այս ծառայությունը հասանելի է ավելի շատ քաղաքներում և երկրներում։ 

2012 թվականի հունվարի 25- ին ցուցադրվել է Սանկտ-Պետերբուրգի համայնապատկերները, բայց այս անգամ թռչնի թռիչքի բարձրությունից։ Նկարահանումների համար օգտագործվել է ուղղաթիռ և դիրիժաբլ։ Նկարահանումները կատարվել են 150-200 մետր բարձրության վրա[8]։

Հեռախոսի ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին ստեղծվեց «Յանդեքս Քարտեզ» հավելվածը (Անդրոիդ[9], այՕՍ[10] և Վինդոուզ[11] համակարգերի համար), որը ներառում էր հիմնական «Յանդեքս Քարտեզ» և նավիգացիան, իսկ 2012–ին «Յանդեքս Նավիգատոր» ծրագիրը[12][13][14], որն աշխատում է միայն որպես նավիգատոր։ «Յանդեքս Տրանսպորտ»[15][16], որը ցույց է տալիս թե որտեղ է ավտոբուսը կամ այլ տեսակի տրանսպորտը և երբ կհասնի կանգառ։ «Յանդեքս Մետրո» (Android, iOS и Windows Phone) ծրագիրը օգնւմ է կողմնորոշվել մեծ քաղաքների կայարաններում։ «Յանդեքս. Գնացք» օգնում է իմանալ կայարաններից շարժվող գնացքների ժամերը և այլն (Android, iOS и Windows Phone):

Յանդեքսը սկզբնապես ձգտում էր ընդգրկել բոլոր օպերացիոն համակարգերը, բայց հետագայում որոշվեց ծրագրավորողների ուժերը կենտրոնացնել առավել շուկայական բաժին ունեցող այՕՍ, Անդրոիդ և Windows Phone օպերացիոն համակարգերի վրա։

Մինչև 2016 թվականը Յանդեքսի և այլ ընկերությունների ծրագրերից տարբերվում էր նրանով, որ Յանդեքսի ծրագրերը աշխատում էին միայն առցանց ռեժիմում՝ ծրագրի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ էր միացում համացանցին։ Այժմ բոլոր ծրագրերն աշխատում են նաև առանց կապի, օֆֆլայն ռեժիմով։ Յանդեքս Նավիգատոր և Յանդեքս Քարտեզ ծրագրերը նույնպես աշխատում են օֆֆլայն, բայց նախապես ծրագրի մեջից պետք է բեռնել համապատասխան բնակավայրի քարտեզը։ Այժմ ինտերնետ պահանջվում է միայն Յանդեքս խցանումների համար.

2015-ին թողարկվեց թարմացում 6․6 ինդեքսով, որտեղ հայտնվեցին «Տուն» և «Աշխատանք» կետերը։ Նաև փոխվեց արտաքին տեսքը և երթուղիների կառուցման ձևերը[17]։

2016 թվականի մարտին թարմացվեց Յանդեքս Քարտեզ հավելվածը, շարժական օպերացիոն համակարգերի համար։ Հավելվածում վայրերի որոնումը սկսեց աշխատել առանց համացանցային կապի[18]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանդեքս. Քարտեզի տվյալների մատակարարներ[19].

  • 2012 NAVTEQ
  • Bundesamt für Eich- und Vermessungswesen
  • EuroGeographics
  • IGN 2009 — BD TOPO
  • Geomatics Ltd.
  • Top-Map Ltd.
  • Norwegian Mapping Authority
  • Source: IgeoE — Portugal
  • Spain — Información geográfica propiedad del CNIG
  • Sweden — Based upon electronic data National Land Survey Sweden
  • Switzerland — Topografische Grundlage: Bundesamt für Landestopographie.
  • United Kingdom Contains Ordnance Survey data
  • Mexico — Fuente: INEGI (Instituto Nacional de Estadística y Geografía)
  • Hema Maps Pty. Ltd.
  • Survey of Israel data source
  • Royal Jordanian Geographic Centre
  • Яндекс.Народная карта.

2011 թվականի ապրիլի 18- ին Յանդեքսը հրապարակեց Մոսկվայի և հարակից տարածքների քարտեզը, որը պատրաստված էր իր քարտեզագրողների, իսկ դա նշանակում է, որ փոփոխությունները կհաստատվեն ավելի արագ և բոլոր բողոքները կստանան ավելի արագ պատասխան քան նախկինում, քանզի նախկինում բոլոր բողոքները Յանդեքսը ուղարկում էր համապատասխան ինֆորմացիան ներկայացրած կազմակերպությանը[20]։

Արբանյակային տվյալները տրամադրվում է ООО ИТЦ «СКАНЭКС» կողմից, IRS արբանյակի կողմից արված նկարները մշակելուց հետո (ANTRIX Corporation Ltd., European Space Imaging GmBH, DigitalGlobe, Inc. սեփականատեր), «WorldView-2» (DigitalGlobe, Inc.), Ikonos (Geo Eye, Inc.), TerraColor (Earthstar Geographics)[19].

Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ճանապարհների և խաչմերուկների սխեմաները տրամադրում է 2КаМедиа ընկերությունը։ Կիևի ճանապարհները և խաչմերուկները տրամադրում է Транснавиком ընկերությունը։

Համայնապատկերները ստեղծում է Neq4 ընկերությունը։

Ճանապարհների խցանումները տրամադրում է ՕՕՕ «Յանդեքս. Խցանումներ»..

Հասարակական տրանսպորտի տվյալները տրամադրում են ГУП «Մոսգոստրանս» (Ք.Մոսկվաг), ООО «Дискус Медиа» (Ք. Սանկտ-Պետերբուրգ).

Մասշտաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանդեքս քարտեզի մաքսիմալ մասշտաբն է — 1:1600 (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Եկատիրինաբուրգ և Ռուսաստանի այլ մեծ քաղաքները , ինչպես նաև Կիևի և Մինսկի) ցուցադրվում է 1:2000 մասշտաբով: 1:16000 մասշտաբով ցուցադրվում է Ուկրաինայի ողջ տարածքը, 1:30000 —Բելառուսի։ Մաքսիմալ մասշտաբը, որով հասանելի է ՌԴ տարածքը, դա— 1:660 000 (Հեռավոր հյուսիսի շրջաններ)։

Ղազախստանի ամբողջ տարածքը 1:6600 մասշտաբով է, Կենտրոնական Ասիայի տարածքը,ինչպես նաև ամբողջ Անդրկովկասը— սկսած 1:2 300 000։

Ամբողջ աշխարհը հասանելի է սկսած 1:3 000 000 մասշտաբից։

Վիճելի տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքները, որոնք չունեն իրավական կարգավիճակ, Յանդեքս. Քարտեզում նշված են հետևյալ կերպ.

  • Աբխազիա Աբխազիա — անկախ հանրապետություն
  • Կոսովո Կոսովո - Սերբիայի կազմում
  • Ղրիմի Հանրապետություն — Ուկրաինայից օգտվողների համար թերակղզին պատկերված է որպես Ուկրաինայի մաս, միջազգային տարբերակի maps.yandex.com և ՌԴ ից օգտվողների համար որպես Ռուսաստանի մաս[21]։
  • Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն - Ադրբեջանի կազմում, մայրաքաղաքը նշված է որպես Խանքենդի/Ստեփանակերտ (ադրբ.՝ Xankəndi);
  • Արևմտյան Սահարա Արևմտյան Սահարա - Մարոկկոյի կազմում
  • Հյուսիսային Կիպրոս Հյուսիսային Կիպրոս - թուրքական հանրապետություն։ (Հյուսիսային Կիպրոս) — առանձին պետություն, ստորագրվել է որպես "Կիպրոս" (հարավային մասը կղզու չի ստորագրվել )։
  • Մերձդնեստր Մերձդնեստր - Մոլդովիայի կազմում, քաղաքների անվանումները առավելապես մոլդովերեն են։
  • Թայվան Թայվան — Չինաստանի կազմում
  • Հարավային Օսիա Հարավային Օսիա — անկախ պետություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ««Яндекс» запустил подробную карту мира». Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  2. ««Яндекс.Карты» впервые опубликовали панорамы интерьеров зданий | Интернет | Digit. Интернет-журнал о технологиях. Глубоко о высоком». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  3. ««Яндекс» подправит «Народную карту»». Газета.Ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  4. «Panorama of mount Everest». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «Ascend to the World's Highest Peak through Yandex's Everest Panorama Project». yandex.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  6. «EVERTEST». Toyota. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  7. «Панорамы Эвереста от Яндекса: теперь в 3D! | Blend4Web» (ռուսերեն). Blend4Web. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  8. «Панорамы – на взлёт! — Блог Яндекса». clubs.ya.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  9. Play Market
  10. Itunes
  11. Windows phone,Windows 10 Market
  12. Յանդեքս Նավիգատոր Անդրոիդ համակարգի համար Գուգլ Փլեյում
  13. Յանդեք Նավիգատոր այՕՍ–ի համար Էփլ Ափփ Սթորում
  14. Յանդեքս Նավիգատոր Վինդոուզ Սթորում
  15. Android
  16. iOS
  17. ««Яндекс» выпустил новую версию мобильных карт | MacDigger.ru – новости из мира Apple» (ռուսերեն). www.macdigger.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  18. «Новые легкие Яндекс.Карты с поиском в офлайне для iOS и Android». Блог Яндекс Карт. 2016 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  19. 19,0 19,1 «Terms of Use for Yandex.Maps Service» (անգլերեն).
  20. «Первая карта, сделанная Яндексом — Блог Яндекса». clubs.ya.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  21. ««Яндекс.Карты» отказались выбирать страну для Крыма».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանդեքս․Քարտեզ» հոդվածին։