Մրրկահավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրրկահավեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Մրրկահավազգիներ
Ընտանիք Մրրկահավեր
Լատիներեն անվանում
Procellariidae
Leach, 1820


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 74532
NCBI 30451

Մրրկահավեր (լատին․՝ Procellariidae), խողովակաքթերի կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է մրրկահավերի 47 տեսակ։ Նախկին ԽՍՀՄ երկրներում հանդիպում է 8 տեսակ, որից միայն մեկն է բնադրում (հյուսիսային մրրկահավեր), 3-ը հանդիպում են պարբերաբար, չվելու ժամանակ, 4-ը՝ պատահական։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտցի ծայրը կեռ է, քթային խողովակները մոտեցած կամ միացած են իրար և բացվում են վերնակտուցի կատարին։ Մատները միացած են լողաթաղանթով։ Թևերը բարակ են և երկար (21,5-50 սմ)։ Վատ քայլող, լավ լողացող ու թռչող թռչուններ են։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ են և՛ ցերեկը, և՛ գիշերը, իսկ բազմացման շրջանում՝ միայն գիշերը։ Ցամաքի հետ կապված են բազմացման շրջանում, մնացած ժամանակ հեռավոր չվերթներ են կատարում (օրինակ՝ նեղքիթ մրրկահավերը Ավստրալիայի հարավային ափերից հասնում է մինչև Բերինգի ծով

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում են գաղութներով, գլխավորապես հյուսիսային մրրկահավ ծովերի ժայռոտ, ամայի ափերին։ Մոնոգամ են, դնում են 1 ձու, թխսում են էգը և արուն։ Ձագերը կույր են՝ ծածկված խիտ աղվամազով։ Մրրկահավերը սնվում են ծովային անողնաշարավորներով, ձկներով, ձկնորսության թափոններով։

Տարածված են Արկտիկայից մինչև Անտարկտիդա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 68
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրրկահավեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրրկահավեր» հոդվածին։