Մուջադարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուջադարա
Արևելյան խոհանոց
Ծագում
Ենթատեսակբրնձով ուտեստ
Առաջացման երկիրՊարսկաստան
Բաղադրամասեր
ՀիմնականԲրինձ,ոսպ,սոխ
Հնարավորմիս
 Mujaddara Վիքիպահեստում

Մուջադարա, արևելյան խոհանոցի կերակրատեսակ։ Ուտեստի հիմնական բաղադրիչներն են՝ խաշած բրինձ, խաշած ոսպ և տապակած սոխ։ Որոշ բաղադրատոմսերում բրնձի փոխարեն օգտագործում են այլ ընդեղեն։

Մուջադարան արաբական անվանում է, որը նշանակում է բրնձի և ոսպի խառնուրդ։ Այս ուտեստի ամենահին բաղադրատոմսը գտնվել է խոհարարական Ալ Բաղդադ գրքում (1226)։ Առանց մսի մուջադարան արաբական աշխարհում համարվել է աղքատների կերակուր։ Գոյություն ունի արաբական մի այսպիսի ասացվածք. «Քաղցածը կվաճառի հոգին մի ափսե մուջադարայի համար»։ Եգիպտոսում նմանատիպ ուտեստներն անվանում են կուշար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]