Մուջադարա
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Արևելյան խոհանոց | |
|---|---|
| Ծագում | |
| Ենթատեսակ | բրնձով ուտեստ |
| Առաջացման երկիր | Պարսկաստան |
| Բաղադրամասեր | |
| Հիմնական | Բրինձ,ոսպ,սոխ |
| Հնարավոր | միս |
Մուջադարա, արևելյան խոհանոցի կերակրատեսակ։ Ուտեստի հիմնական բաղադրիչներն են՝ խաշած բրինձ, խաշած ոսպ և տապակած սոխ։ Որոշ բաղադրատոմսերում բրնձի փոխարեն օգտագործում են այլ ընդեղեն։
Մուջադարան արաբական անվանում է, որը նշանակում է բրնձի և ոսպի խառնուրդ։ Այս ուտեստի ամենահին բաղադրատոմսը գտնվել է խոհարարական Ալ Բաղդադ գրքում (1226)։ Առանց մսի մուջադարան արաբական աշխարհում համարվել է աղքատների կերակուր։ Գոյություն ունի արաբական մի այսպիսի ասացվածք. «Քաղցածը կվաճառի հոգին մի ափսե մուջադարայի համար»։ Եգիպտոսում նմանատիպ ուտեստներն անվանում են կուշար։