Մուժուն Սյուեցուն
Մուժուն Սյուեցուն | |
---|---|
Ծնվել է | 1974[1] |
Ծննդավայր | Պինդու, Չանվեյ հատուկ շրջան, Շանդուն, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրթություն | Չինաստանի քաղաքական գիտության և իրավունքի համալսարան |
Մասնագիտություն | գրող, բլոգեր և վիպասան |
Մուժուն Սյուեցուն (չինարեն՝ 慕容雪村, 1974[1], Պինդու, Չանվեյ հատուկ շրջան, Շանդուն, Չինաստան[2]), չինացի ժամանակակից գրող, բլոգեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1974 թվականին Շանդուն նահանգում։ 14 տարեկանից ապրել է Գիրին նահանգում, ներկա պահին ապրում է և՛ Տիբեթում և՛ Խայնան կղզում։ Հաջողության է հասել գրական ասպարեզում, հրապարակելով իր աշխատանքները ինտերնետային տարբեր կայքերում, առավել ճանաչված է դարձել 2002 թվականի «Չենդու, մոռացիր այսօր իմ մասին» (Chengdu, leave me alone tonight, 成都!今夜请将我遗忘) վեպի շնորհիվ[3][4][5]։ 2008 թվականին վեպը թարգմանվել է անգլերեն և «Երկար ցուցակ» անվանակարգում արժանացել է «Man Asia Literary Prize» մրցանակի[6]։ Նաև հայտնի են հեղինակի «Դրախտ` դեպի ձախ, Շենչժեն` դեպի աջ», «Կեռասենին դրախտից» վեպերը։ 2008 թվականի հունվարին թողարկվել է գրողի նոր «Պար կարմիր փոշու միջով» վեպը։ Այն հարցին, թե ինչի մասին է նա գրում իր վեպերում, գրողն ասել է, որ ցանկացել է պատմել մարդու և բնության միջև հակասությունների մասին։
Գրքի համար, որը բացահայտել է Ցզյանսի նահանգի ֆինանսական բուրգը, ստացել է պետական Ժողովրդական մրցանակ. պարգևատրման ժամանակ պատրաստվում էր Չինաստանում ելույթ ունենալ գրաքննադատությամբ, բայց նրան արգելեցին, արդյունքում այն լույ է տեսել Նյու Յորք Թայմսում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ "Murong Xuecun Արխիվացված 2009-01-06 Wayback Machine." Man Asian Literary Prize. Retrieved on February 15, 2009.
- ↑ Farrar, Lara. "For many Chinese, literary dreams go online." CNN. February 15, 2009. Retrieved on February 15, 2009.
- ↑ "Internet a new venue for youth to flex muscles Արխիվացված 2020-04-05 Wayback Machine." China Daily. June 28, 2004. Retrieved on February 15, 2009.
- ↑ "Paper vs pixels." China Daily. 22 March 2012.
- ↑ «2008 Man Asian Literary Prize - Longlist Announced». Man Asian Literary Prize. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|