Jump to content

Մու-մու (ֆիլմ, 1998)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մու-մու
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
ՀիմքՄումու
Թվական1998
Լեզուռուսերեն
ՌեժիսորYuri Grymov?
ԴերակատարներԱլեքսանդր Բալուև
ՕպերատորՅուրի Կլիմենկո
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
Տևողություն101 րոպե[1]
IMDbID 0129243

«Մու-մու» (ռուս.՝ «Му-му»), ռեժիսոր Յուրի Գրիմովի գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված է ռուս գրող Ի.Ս. Տուրգենևի «Մումու» պատմվածքի վրա։ Պրեմիերան հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 1999 թվականի փետրվարի 6-ին РТР ալիքով։

Իր կյանքից ձանձրացող կալվածատիրուհուն (Լյուդմիլա Մակսակովա) դուր է գալիս համր դռնապան Գերասիմը (Ալեքսանդր Բալուև)։ Խանդից տիկինը համաձանություն չի տալիս Գերասիմի ամուսնությանը Տատյանայի հետ, ստիպողաբար Տատյանային ամուսնացնում է հարբեցող Կապիտոնի հետ և ուղարկում հեռավոր գյուղ։ Որոշ ժամանակ անց Գերասիմը մի շուն է ձեռք բերում, որին կոչում է «Մու-Մու»։ Իմանալով այդ մասին՝ տիկինը պահանջում է ազատվել շանից։ Արդյունքում Գերասիմը գետում խեղդում է Մումուին։

Դերասան Դեր
Ալեքսանդր Բալուև Գերասիմ Գերասիմ
Լյուդմիլա Մակսակովա կալվածատիրուհի կալվածատիրուհի
Եվդոկիա Վիշնյակովա Նատաշա Նատաշա
Իրինա Ապեկսիմովա Ժյուստինա ֆրանսուհի Ժյուստինա
Ելենա Կորիկովա Տատյանա Տատյանա
Վլադիմիր Ստեկլով Կապիտոն Կապիտոն
Անդրեյ Մարտինով Գավրիլա Անդրեևիչ Գավրիլա Անդրեևիչ
Գենադի Նազարով Երոֆեյկա Երոֆեյկա
Ռաիսա Ռյազանովա Անիսյա Անիսյա
Նիոկլայ Սմորչկով կալվածքի աշխատող կալվածքի աշխատող
Ալեքսեյ Կրավչենկո կալվածքի աշխատող կալվածքի աշխատող
Եկատերինա Ստրիժենովա կալվածքի աշխատող կալվածքի աշխատող
Դմիտրի Շևչենկո Ստեպան Ստեպան
Նատալյա Խորոխորինա

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակներ՝ Յուրի Գրիմով, Տատյանա Եգերևա, Սելենա Անդրեևա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Գրիմով
  • Բեմադրող օպերատոր՝ Յուրի Կլիմենկո
  • Բեմադրող նկարիչ՝ Գրիգորի Շիրոկով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
  • Պրոդյուսեր՝ Կիրիլ Լեգատ
  • Գործադիր պրոդյուսեր՝ Սերգեյ Գեսլեր
  • Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
  • 1998 – «Արսենալ» միջազգային կինոփառատոն Ռիգայում – առաջին մրցանակ – Յուրի Գրիմով
  • 1998 – Սոչիի ռուսական կինոյի բաց փառատոնի նախագահական խորհրդի հատուկ դիպլոմ դասական սյուժեի վառ տեսողական մարմնավորման համար — Յուրի Գրիմով
  • 1998 – Սոչիի ռուսական կինոյի բաց փառատոնի Թարիվերդիևի անվան մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար – Վլադիմիր Դաշկևիչ
  • 1998 – «Նիկա» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար – Յուրի Կլիմենկո
  • 1998 – Ֆրանսիայի մշակույթի նախարարության «Կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ոսկե վրձիններ» մրցանակ լավագույն դեբյուտի համար-՝ Յուրի Գրիմով[2]
  • 1999 – Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների «Ոսկե ասպետ» միջազգային կինոփառատոնի «Ոսկե ասպետ» մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի համար – Յուրի Գրիմով
  • 1999 – Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների «Ոսկե ասպետ» միջազգային կինոփառատոնի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար – Ելենա Կորիկովա
  • 1999 – Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ – Յուրի Գրիմով
  • 1999 – Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի ժյուրիի մեծ մրցանակ – Յուրի Գրիմով
  • 1999 – Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար – Լյուդմիլա Մակսակովա
  • Կալվածատիրուհու դերի համար հրավիրվել են Լյուդմիլա Մակսակովան և Լյուդմիլա Գուրչենկոն[2]։ Վերջինս պատասխանել է կատեգորիկ մերժումով[2]։
  • Ի սկզբանե Գերասիմի դերի համար Յուրի Գրիմովը ցանկացել է հրավիրել Միքի Ռուրկին[3]։
  • Նկարահանումները տեղի են ունեցել Ռուզայում[2], նկարահանող խումբն ապրել է պանսիոնատում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 "Му-му" – кино, снятое по-русски. Արխիվացված 2016-09-17 Wayback MachineОфициальный сайт Александра Балуева
  3. «Акулы пера - Юрий Грымов (1997)». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.