Մոնտ Օրիոլ
Մոնտ Օրիոլ ֆր.՝ Mont-Oriol | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Գի դը Մոպասան |
Երկիր | Ֆրանսիա |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Գրվել է | 1886 |
Հրատարակվել է | 1887 |
Մոնտ Օրիոլ (ֆր.՝ Mont-Oriol), ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի երրորդ վեպը՝ հրապարակված 1887 թվականին։ Ստեղծագործության հիմքում ընկած է Քրիստիանա Անդերմատի և Փոլեմ Բրետինի սիրո պատմությունը։ 1886 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 1887 թվականի փետրվարի 6-ը տպագրվել է «Ժիլ Բլաս» (Gil Blas) թերթում՝ որպես ֆելիետոն, իսկ հետո՝ առանձին գրքի տեսքով։ Գրողն այս ստեղծագործության վրա աշխատել է 1885 թվականին՝ Շատել-Գիյոն առողջարանում։ 1885 թվականի օգոստոսին իր մորն ուղղված նամակում գրում է. «Ես միայն զբաղված եմ իմ վեպի աշխատանքներով... Դա լինելու է բավականին կարճ և շատ պարզ մի պատմություն, որ ծավալվում է այս հանգիստ և փառահեղ բնապատկերի ֆոնի վրա; “Սիրելի ընկերոջ ” հետ ոչ մի առնչություն չի ունենա»։ Վեպն ավարտել է 1886 թվականի դեկտեմբերին Անթիբում[1]։
Ինչպես նշել է Գի դը Մոպասանի ստեղծագործություններն ուսումնասիրող ֆրանսիացի Անդրե Վիալը՝ գրողը ճշտորեն նկարագրել է Շատել-Գյույոնում առողջարանային կյանքը և երկու բուժական ձեռնարկությունների միջև տեղի ունեցող իրական պայքարը։ Ըստ Վիալի՝ ծեր գյուղացի Օրիոլի նախատիպ է հանդիսացել Շատել-Գյույոնի բնակիչ, գյուղացի Պրե-Լիժյոն[1][2]։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]21-ամյա Քրիստիանան մարկիզ դե Ռավենելի դուստրն է, որն ամուսնացած է հրեա հարուստ բանկիր Վիլիամ Անդերմանտի հետ։ Անդերմանտը ամուսնացել է նրա հետ, որպեսզի մուտք գործի բարձրաշխարհիկ հասարակություն։ Փողի օգնությամբ նրան հաջողվում է հաղթահարել Ռավենելի ընտանիքի նախապաշարմունքները՝ հրեայի հետ Քրիստիանայի ամուսնության հետ կապված։ Սակայն մոտ 3 տարի ամուսինները երեխաներ չունեին և Անդերմանտը կնոջը բերում է բուժավայր, հուսով, որ բժիշկներն ու հանքային ջրերը կօգնեն երեխայի բեղմնավորմանը։
Անդերմանտի ուշադրությունը գրավում է հանքաղբյուրը, ժայռի պայթյունից բացված, որը խանգարում էր մշակել գյուղացի Օրիոլի խաղողի հողը։ Անդերմատի մոտ հայտնվում է նոր խոշոր բուժավայրի շինարարության գաղափար և նա առաջակում է Օրիոլին իր հողամասի մեծ մասը վաճառել իրեն։ Հայրը և որդին որոշում են խորամանկել և գինը բարձրացնել։ Նրանք կաշառում են մի ծեր թափառաշրջիկի, որը պետք է ձևանար անդամալուծ (բայց իրականում նա առողջ էր), որպեսզի նա հանքաղբյուրում վաննա ընդուներ և հետո իր առողջության լավացման մասին տեղեկացներ։ Անդերմանտը ամրապնդվում է իր վստահության մեջ և սկսում է Օրիոլի դուստրերին ուշադրություն դարձնել, որպեսզի առաջացնի նրա բարեհաճությունը։
Քրիստիանան ծանոթանում է իր եղբայր Հոնտրանի ընկերոջ՝ Պոլ Բրետինի հետ, և ամուսնու բացակայության ընթացքում, որը ժամանակն անցկացնում էր բուժավայրի և Փարիզի միջև գործուղումներով, սկսում է մտերմանալ նրա հետ։ Քրիստիանայի և Պոլի միջև փոխադարձ համակրանքը վերածվում է ավելի մեծ զգացմունքի, և նրանք դառնում են սիրեկաններ։ Քրիստիանան հղիանում է, սակայն ոչինչ չկասկածող ամուսինը դա վերագրում է բուժավայրի ազդեցությանը։
Օրիոլը, մուտք գործելով ստեղծված բաժնետիրական ընկերության կազմի մեջ և հողի մի մասը որպես ներդրում տալով, ամենալավ մասերը թողնում է աղջիկներին՝ որպես օժիտ։ Անդերմատը Գոնտրանին խորհուրդ է տալիս սիրահետել Օրիոլի աղջիկներից մեկին՝ Շարլոտային, որպեսզի ամուսնանա նրա հետ, և, որպես օժիտ, ստանա բուժավայրի համար իրեն անհրաժեշտ հողամասը։ Գոնտրանը ստիպված համաձայնվում է, քանի որ նա եկամուտ չուներ և ապրում էր Անդերամտի փողերով։ Շարլոտայի քույրը՝ Լուիզը, սկսում է խանդել նրան։ Բանկիրը Գոնտրանին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Լուիզին, որի համար Օրիոլը նախատեսել էր իր ամենալավ հողերը։ Դժգոհ Գոնտրանը, որին ավելի շատ դուր էր գալիս Շարլոտան, նորից ենթարկվում է։ Քույրերի միջև լուռ պատերազմ է սկսվում, Շարլոտան փորձում էր ցույց չտալ, որ շատ է տանջվում։
Մոտ կես տարի անց բուժավայրը բացվում է և մեծ հաջողություն է ձեռք բերում։ Այն բանից հետո, երբ Պոլյան իմանում է Քրիստիանայի հղիության մասին,նրանց հարաբերություններում սկսում է տիրել աններդաշնակություն։ Կարեկցելով Շարլոտայի վշտին՝ Պոլը փորձում է հանգստացնել նրան և աստիճանաբար նրա հանդեպ զգում է տենչանք։ Օրիոլը նրանց բռնում է պատահական համբույրի ժամանակ, սկանդալ է սկսում և Պոլին մեղադրում իր ընկերուհուն գայթակղելու մեջ։ Պոլը հայտարարում է ամուսնանալու իր պատրաստակամության մասին։ Անդերմատը գոհ էր. մյուս հողամասերը ևս անցնելու էին իր հսկողության տակ, քանի որ բուժավայրի բաժնետերերից մեկն էլ Պոլն էր։
Քրիստիանան շատ ծանր է տանում Պոլի դավաճանությունը, նրա ամուսնության մասին լուրից հետո ուշաթափվում է, նրա մոտ սկսվում են երկունքի ցավեր։ 15 ժամ տևած ծննդաբերությունից հետո ծնվում է աղջիկը՝ Պոլի երեխան։ Անդերամտը շատ ուրախ էր երկար սպասված երեխայի ծնունդով՝ նրան իրենը համարելով։ Հասարակության մեջ նա մեկնաբանում է այդ փաստը (անդամալույծի բուժմանը զուգահեռ) որպես առողջարանի բուժիչ հատկությունների հաստատում։ Պոլի՝ Քրիստիանային այցելության ժամանակ, նա շատ սառնությամբ է դիմավորում նրան, հասկացնելով, որ նրանց հարաբերությունները ավարտված են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ю. Данилин. Историко-литературная справка к 7 тому. // Ги де Мопассан. Полное собрание сочинений в 12 тт. Том 7. Библиотека «Огонёк», Изд. «Правда», М.: 1958
- ↑ Andrє Vial. Guy de Maupassant et l’art du roman, P., 1954, pp. 329—334