Մոնիքա Մելանդ
Մոնիքա Մելանդ | |
Կուսակցություն՝ | Պահպանողական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Բերգենի համալսարան (1991)[1] և Օսլոյի համալսարան (1994)[1] |
Գիտական աստիճան՝ | Candidate of Law? (1994) |
Մասնագիտություն՝ | advokat և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 6, 1968[1][2] (56 տարեկան) |
Ծննդավայր | Բերգեն, Bergen County |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Հայր | Otto Helge Mæland? |
Մայր | Åshild Myreng? |
Մոնիքա Մելանդ (փետրվարի 6, 1968[1][2], Բերգեն, Bergen County)[3], նորվեգական Պահպանողական պարտիայի քաղաքական գործիչ, Առևտրի և արդյունաբերության նախարար՝ սկսած 2013 թվականի հոկտեմբերի 16-ից։ Մինչ այդ՝ 2003-2013 թվականներին, եղել է Բերգենի Գլխավոր հանձնակատարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնիքա Մելանդը ծնվել է Բերգենում, մեծացել Արենդալում։ Իրավագիտական գիտությունների թեկնածու է Բերգենի համալսարանում (1994) և մինչև քաղաքականություն լիարժեք մուտք գործելը եղել է իրավաբան։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Մելանդը ընտրվեց Բերգենի Քաղաքային խորհրդում և մինչև Գլխավոր հանձնակատար դառնալը մնաց անդամ։ Իր առաջին խորհուրդը (անգլ.՝ cabinet) ձևավորեց 2003 թվականի հոկտեմբերի 27-ին[4]։ Մելանդի առաջին կաբինետը քաղաքային խորհրդում ձայների փոքրամասնություն ուներ և կազմված էր Պահպանողական պարտիայից, Քրիստոնյաների պարտիայից և Լիբերալների պարտիայից։ 2007 թվականի տեղական ընտրություններից հետո նա ձևավորեց երկրորդ կաբինետը՝ մեծամասնությունը, որը կազմված էր Քրիստոնյաների պարտիայից և Առաջընթացի պարտիայից։ 2009 թվականի ապրիլի 28-ին վերջինս լքեց կաբինետը տարաձայնությունների պատճառով, որոնք պայմանավորված էին վճարովի զանգի ծառայության շարունակությամբ, որը ֆինանսավորում էր Բերգենի նախագիծը։ Մեկ տարի անց Պարտիան վերադարձավ կաբինետ և շարունակեց քաղաքական համագործակցությունը 2007 թվականի ընտրություններից հետո ստորագրված համաձայնագրի հիման վրա։
2011 թվականի ընտրություններից հետո Մոնիքա Մելանդը ձևավորեց իր երրորդ կաբինետը նույն պարտիաներով, ինչպես նախորդը։
Մելանդը եղել է նաև Նորվեգական Պահպանողական պարտիայի Քաղաքային ճյուղի ղեկավարը, իսկ դրանից առաջ՝ ղեկավարի տեղակալը։
Մելանդը Բերգենի երկրորդ Գլխավոր հանձնակատարն է 2000 թվականին պառլամենտական համակարգի ներդրումից հետո, և միակն է, ով վերընտրվել է։
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Աննե Գրեթե Սթրյում Էրիքսեն |
Բերգենի գլխավոր հանձնակատար 2003–2013 |
Հաջորդող: Ռագնիլդ Սթոլթ-Նիելսեն |
Նախորդող: Թրոնդ Գիսկե |
Առևտրի և արդյունաբերության նախարար 2013–մինչ օրս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=MOM
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ «Curriculum Vitae» (PDF). Bergen kommune. 2009 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Valg av byråd». Bergen kommune. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիքա Մելանդ» հոդվածին։ |
|