Մոնիքա Մելանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնիքա Մելանդ
31.08.2013, Monica Mæland.jpg
 
Կուսակցություն՝ Պահպանողական կուսակցություն[1]
Կրթություն՝ Բերգենի համալսարան[1] և Օսլոյի համալսարան[1]
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 6, 1968(1968-02-06)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր Բերգեն, Q31281141?, Նորվեգիա
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա
Հայր Otto Helge Mæland?
Մայր Åshild Myreng?

Մոնիքա Մելանդ (փետրվարի 6, 1968(1968-02-06)[1][2], Բերգեն, Q31281141?, Նորվեգիա)[3], նորվեգական Պահպանողական պարտիայի քաղաքական գործիչ, Առևտրի և արդյունաբերության նախարար՝ սկսած 2013 թվականի հոկտեմբերի 16-ից։ Մինչ այդ՝ 2003-2013 թվականներին, եղել է Բերգենի Գլխավոր հանձնակատարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիքա Մելանդ

Մոնիքա Մելանդը ծնվել է Բերգենում, մեծացել Արենդալում։ Իրավագիտական գիտությունների թեկնածու է Բերգենի համալսարանում (1994) և մինչև քաղաքականություն լիարժեք մուտք գործելը եղել է իրավաբան։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Մելանդը ընտրվեց Բերգենի Քաղաքային խորհրդում և մինչև Գլխավոր հանձնակատար դառնալը մնաց անդամ։ Իր առաջին խորհուրդը (անգլ.՝ cabinet) ձևավորեց 2003 թվականի հոկտեմբերի 27-ին[4]։ Մելանդի առաջին կաբինետը քաղաքային խորհրդում ձայների փոքրամասնություն ուներ և կազմված էր Պահպանողական պարտիայից, Քրիստոնյաների պարտիայից և Լիբերալների պարտիայից։ 2007 թվականի տեղական ընտրություններից հետո նա ձևավորեց երկրորդ կաբինետը՝ մեծամասնությունը, որը կազմված էր Քրիստոնյաների պարտիայից և Առաջընթացի պարտիայից։ 2009 թվականի ապրիլի 28-ին վերջինս լքեց կաբինետը տարաձայնությունների պատճառով, որոնք պայմանավորված էին վճարովի զանգի ծառայության շարունակությամբ, որը ֆինանսավորում էր Բերգենի նախագիծը։ Մեկ տարի անց Պարտիան վերադարձավ կաբինետ և շարունակեց քաղաքական համագործակցությունը 2007 թվականի ընտրություններից հետո ստորագրված համաձայնագրի հիման վրա։

2011 թվականի ընտրություններից հետո Մոնիքա Մելանդը ձևավորեց իր երրորդ կաբինետը նույն պարտիաներով, ինչպես նախորդը։

Մելանդը եղել է նաև Նորվեգական Պահպանողական պարտիայի Քաղաքային ճյուղի ղեկավարը, իսկ դրանից առաջ՝ ղեկավարի տեղակալը։

Մելանդը Բերգենի երկրորդ Գլխավոր հանձնակատարն է 2000 թվականին պառլամենտական համակարգի ներդրումից հետո, և միակն է, ով վերընտրվել է։

Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Աննե Գրեթե Սթրյում Էրիքսեն
Բերգենի գլխավոր հանձնակատար
2003–2013
Հաջորդող:
Ռագնիլդ Սթոլթ-Նիելսեն
Նախորդող:
Թրոնդ Գիսկե
Առևտրի և արդյունաբերության նախարար
2013–մինչ օրս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=MOM
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978.
  3. «Curriculum Vitae»։ Bergen kommune։ դեկտեմբերի 11, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2009 
  4. «Valg av byråd»։ Bergen kommune։ Վերցված է նոյեմբերի 15, 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]