Մոնիկա Կրիմադի
Մոնիկա Կրիմադի | |
Կուսակցություն՝ | Ինտեգրացման սոցիալիստական շարժում |
---|---|
Կրթություն՝ | Տիրանայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Տիրանա, Ալբանիա |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Ամուսին | Իլիր Մետա |
Ինքնագիր | |
Մոնիկա Կրիմադի (ալբ․՝ Monika Kryemadhi, ապրիլի 9, 1974[1], Տիրանա, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ, Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր, Ինտեգրացման սոցիալիստական շարժում կուսակցության առաջատար անդամներից[2] ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնիկա Կրիմադին ծնվել է 1974 թվականին Տիրանայում։ 1992 թվականին իրավունք է ստացել սովորելու Տիրանայի համալսարանի բնագիտական ֆակուլտետի բիոքիմիայի բաժնում, 1999 թվականին Գարմիշ-Պարտենկիրխենի Ջորջ Մարշալի կենտրոնում տարածաշրջանային անվտանգության քաղաքականության համար կատարել է ուսումնասիրություններ։ 2000-2002 թվականներին բիզնես վարչարարություն է ուսանել Տիրանայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում՝ համագործակցելով Նեբրասկայի համալսարանի հետ։ Կատարել է նաև ասպիրանտական այլ աշխատանքներ։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական գործունեությունն սկսել է 1991 թվականին, եղել է FRESSH-ի (Ալբանիայի սոցիալիստական կուսակցության երիտասարդական կազմակերպություն) հիմնադիրներից։ 1992 թվականի հունվարին ընտրվել է նախագահության անդամ, նույն տարվա մայիսին՝ FRESSH-ի I և II համագումարի գլխավոր քարտուղար։ Մինչև 2002 թվականի ապրիլ եղել է FRESSH-ի նախագահ, 1995-2000 թվականներին ընտրվել է Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ, 1991-2004 թվականներին՝ Ալբանիայի սոցիալիստական կուսակցության անդամ, միաժամանակ՝ 2001-2005 թվականներին՝ Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր, ինչպես նաև երկու անգամ ընտրվել է Տիրանայի քաղաքային խորհրդի անդամ, որտեղից ընտրվել է Եվրոպայի խորհրդի տեղական կառավարական պատվիրակության քարտուղար։ 2004 թվականի սեպտեմբերին եղել է Սոցիալիստական ինտեգրացման շարժում կուսակցության (LSI) համահիմնադիրներից։ Սոցիալիստական ինտեգրացման շարժում կուսակցության Տիրանայի մասնաճյուղի գլխավոր քարտուղարն է և Սոցիալիստական ինտեգրացման շարժում կուսակցության անդամ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնիկա Կրիմադին ամուսնացած է Իլիր Մետայի հետ։ Զույգն ունի երեք երեխա՝ Բորան, Բեսարը և Էրան։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Kënga Magjike երաժշտական մրցույթի ժամանակ դուետով հանդես է եկել Մայլինդա Բրեգուի հետ։ Նույն մրցույթում հանդես է եկել նաև ժյուրիի կազմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/4583
- ↑ «Profilet e Kryesise se Lsi — LSI». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.