Jump to content

Մոթալ (պանրի տեսակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոթալ
Առաջացման երկիր{{{2}}} Հայաստան
Կաթոչխարի, այծի
Հասունացման ժամանակաշրջան3-ից 4 ամիս

Մոթալ, հայկական շատ քիչ աղ դրած պանիր է՝ այծի կամ ոչխարի կաթից պատրաստված։ 2011 թվականին այդ պանիրն ընդգրկվել է «Համի տապան» ցուցակում՝ որպես անհետացման եզրին գտնվող մթերք[1][2]։

Մոթալ պանիրը ոչ մեծ քանակությամբ արտադրվում է Հայաստանում ամռանը։ Պատրաստման ընթացքում պանրային զանգվածին ավելացնում են սարի ծոթրինի տերևներ ու ցողուններ։ Հասունացումը տեղի է ունենում 3-ից 4 ամսվա ընթացքում, որի ընթացքում պանրային զանգվածը պահվում է սառը տեղում՝ այծի կամ ոչխարի կաշվից հատուկ ձևով պատրաստված տիկերի մեջ։ Պահման ընթացքում տիկերը շրջում են յուրաքանչյուր 4-5 օրը մեկ։ Որոշ ժամանակ պահելուց հետո պատրաստի անձև պանրային գլուխները, որոնք կշռում են 20-25 կգ, բաժանում են առավել փոքր մասերի՝ 0,5-ից 1 կգ քաշով և փաթեթավորում են հատուկ տարայի մեջ[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի գլուխները չունեն որոշակի ձև, նրանց նախնական քաշը կազմում է 20-25 կգ, սակայն հետագայում դրանք բաժանվում են ավելի փոքր կտորների՝ մոտ 1 կգ քաշով։ Պանրի գլուխների վրա բնական կամ արհեստական կեղևը բացակայում է։ Պանրի փափկամասն ունի սպիտակ կամ թույլ դեղին գույն, փխրուն կառուցվածք, որի մեջ տեղ տեղ դրված են համեմունքներ, կարող է նաև պարունակել պանրի փոքրիկ մակարդուկներ։ Պանրի յուղայնությունը կազմում է 35-40 %։ Պանիրն ունի աղի, մի փոքր էլ սուր համ և վառ արտահայտված կաթնաթթվային հոտ։ Համտեսվում է լավաշով փաթաթված, լավ է համադրվում սոխի, սխտորի, ռեհանի, ինչպես նաև չոր կարմիր գինու՝ մասնավորապես կախեթական գինիների հետ։

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կարասներով կողակ, կճճներով պանիր ու ղավուրմա, աքաշներով զոխ, բոխ, ողորմակոթ, բղղներով եղ ու կարագ, մոթալներով պանիր,— ծո՜վ, ի՞նչ տուն։ Խաչատուր Աբովյան, Վերք Հայաստանի ― Գլուխ առաջին
  • Լինում է, թե լինելու է՝ չգիտեմ, մի աղքատ ու չարքաշ

մարդու (էդ որ մարդն է, որ չարքաշ չէ) մի ոչ չարքաշ
տղա է լինում։ Էդ տղան քաղաքներին է տալիս
զինքը, սար ու ձորին չի տալիս, ճանապարհներին է
տալիս ասֆալտած ու մի օր էլ տեսնելով, որ հայրը
էլ մոթալի պանիր չի ուղարկում ետեւից, խնձոր ու
տանձ, մեղր չի ուղարկում, էդքանն էլ՝ ոչինչ,
տեսնում է, որ էլ թթի օղի չի ուղարկում,վեր է կենում,
գալիս գյուղ՝ հորական օջախին այցելության։

Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Գ՝ «Տաճարն Աստծո»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Армянский сыр попал в Красную книгу» (ֆրանսերեն). «Аргументы и Факты». Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  2. «Лучшие армянские сыры и как их готовить» (ֆրանսերեն). barev.today. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  3. «Мотал» (ֆրանսերեն). povar.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Похлёбкин В. В. Кулинарный словарь. — М.: Издательство «Э», 2015. — 456 с. — ISBN 978-5-699-75127-3