Միրզապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Միրզապուր
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես38,85 կմ²
ԲԾՄ80±1 մետր
Բնակչություն2 496 970 մարդ (2011)
Հեռախոսային կոդ05442
Փոստային դասիչ231001
Պաշտոնական կայքmirzapur.nic.in
Միրզապուր (Հնդկաստան)##
Միրզապուր (Հնդկաստան)

Միրզապուր (անգլ.՝ Mirzapur, հինդի՝ मिर्ज़ापुर), քաղաք Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտար Պրադեշ նահանգում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրզապուրը հիմնադրվել է 17-րդ դարում։ Մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը Հյուսիսային Հնդկաստանի կարևորագույն առևտրային կենտրոններից մեկն էր[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Ուտար-Պրադեշի հարավ-արևելյան մասում, Գանգեսի աջ ափին, ծովի մակարդակից 80 մետր բարձրության վրա[2]։ Միրզապուրը գտնվում է Լակնաուից մոտավորապես 236 կիլոմետր հարավ-արևելք, նահանգի վարչական կենտրոն և երկրի մայրաքաղաք Նյու Դելիից 635 կիլոմետր հարավ-արևելք հեռավորության վրա։

Դեմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալների մասին քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է 233 691 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 53,5 տոկոս, կանայք՝ 46,5 տոկոս։ Չափահաս բնակչության գրագիտության մակարդակը կազմում էր 68,95%։ Տղամարդկանց շրջանում գրագիտության մակարդակը կազմել է 73,9%, կանանց շրջանում՝ 63,2%: Բնակչության 11.9 %-ը մինչև 6 տարեկան երեխաներ էին[3]։ Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների։

1991 2001 2011
169 336[4] 205 264[5] 233 691

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տարածքում գտնվում է բամբակի վերամշակման գործարան, փողային արտադրատեսակների արտադրության ձեռնարկություններ, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է գորգագործությունը[1]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրզապուրի հաղորդակցումը Հնդկաստանի այլ քաղաքների հետ իրականանում է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով։ Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Վարանասի քաղաքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Mirzapur-Vindhyachal» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 «Mirzapur, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. «Mirzapur and Vindhyachal City Census 2011 data» (անգլերեն). Data of Indian Population 2011 Census. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. «All towns and agglomerations in Uttar Pradesh having more than 20,000 inhabitants» (անգլերեն). City Population. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. «Mirzapur-cum-Vindhyachal» (անգլերեն). Census of India 2001. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրզապուր» հոդվածին։