Միրզապուր
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մակերես | 38,85 կմ² | |
ԲԾՄ | 80±1 մետր | |
Բնակչություն | 2 496 970 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 05442 | |
Փոստային դասիչ | 231001 | |
Պաշտոնական կայք | mirzapur.nic.in | |
| ||
Միրզապուր (անգլ.՝ Mirzapur, հինդի՝ मिर्ज़ापुर), քաղաք Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտար Պրադեշ նահանգում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրզապուրը հիմնադրվել է 17-րդ դարում։ Մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը Հյուսիսային Հնդկաստանի կարևորագույն առևտրային կենտրոններից մեկն էր[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Ուտար-Պրադեշի հարավ-արևելյան մասում, Գանգեսի աջ ափին, ծովի մակարդակից 80 մետր բարձրության վրա[2]։ Միրզապուրը գտնվում է Լակնաուից մոտավորապես 236 կիլոմետր հարավ-արևելք, նահանգի վարչական կենտրոն և երկրի մայրաքաղաք Նյու Դելիից 635 կիլոմետր հարավ-արևելք հեռավորության վրա։
Դեմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալների մասին քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է 233 691 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 53,5 տոկոս, կանայք՝ 46,5 տոկոս։ Չափահաս բնակչության գրագիտության մակարդակը կազմում էր 68,95%։ Տղամարդկանց շրջանում գրագիտության մակարդակը կազմել է 73,9%, կանանց շրջանում՝ 63,2%: Բնակչության 11.9 %-ը մինչև 6 տարեկան երեխաներ էին[3]։ Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների։
1991 | 2001 | 2011 |
---|---|---|
169 336[4] | 205 264[5] | 233 691 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տարածքում գտնվում է բամբակի վերամշակման գործարան, փողային արտադրատեսակների արտադրության ձեռնարկություններ, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է գորգագործությունը[1]։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրզապուրի հաղորդակցումը Հնդկաստանի այլ քաղաքների հետ իրականանում է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով։ Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Վարանասի քաղաքում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Mirzapur-Vindhyachal» (անգլերեն)։ Britannica Online Encyclopedia։ Վերցված է 2013-10-05
- ↑ 2,0 2,1 «Mirzapur, India Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2013-10-05
- ↑ «Mirzapur and Vindhyachal City Census 2011 data» (անգլերեն)։ Data of Indian Population 2011 Census։ Վերցված է 2013-10-05
- ↑ «All towns and agglomerations in Uttar Pradesh having more than 20,000 inhabitants» (անգլերեն)։ City Population։ Վերցված է 2013-10-05
- ↑ «Mirzapur-cum-Vindhyachal» (անգլերեն)։ Census of India 2001։ Արխիվացված է օրիգինալից 2004-06-16-ին։ Վերցված է 2013-10-05
|