Միշկաներն ընդդեմ Յուդենիչի
Արտաքին տեսք
Միշկաներն ընդդեմ Յուդենիչի ռուս.՝ Мишки против Юденича | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | համր կինո և կինոկատակերգություն |
Թվական | 1925 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գրիգորի Կոզինցև և Լեոնիդ Տրաուբերգ |
Սցենարի հեղինակ | Գրիգորի Կոզինցև |
Դերակատարներ | Անդրեյ Կոստրիչկին, Էմիլ Գալ, Սերգեյ Գերասիմով և Յանինա Ժեյմո |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
«Միշկաներն ընդդեմ Յուդենիչի» (ռուս.՝ «Мишки против Юденича»), խորհրդային կարճամետրաժ համր կատակերգություն, որը բեմադրել են ռեժիսորներ Գրիգորի Կոզինցևը և Լեոնիդ Տրաուբերգը[1] «Սևզապկինո» կինոստուդիայում 1925 թվականին։ Ֆիլմը չի պահպանվել[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է թերթավաճառ տղայի՝ Միշկայի արկածների մասին, ոը հայտնվել է գեներալ Յուդենիչի շտաբում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Զավյալով – Միշկա, թերթավաճառ
- Պոլինա Պոնա – սպիտակների լրտես
- Սերգեյ Գերասիմով – լրտես
- Անդրեյ Կոստրիչկին – լրտես
- Եվգենի Կումեյկո – գեներալ Յուդենիչ
- Էմիլ Գալ – լուսանկարիչ
- Յանինա Ժեյմո – տղա
Նկարահանման խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստ՝ Գրիգորի Կոզինցև, Լեոնիդ Տրաուբերգ
- Ռեժիսորներ՝ Գրիգորի Կոզինցև, Լեոնիդ Տրաուբերգ
- Օպերատոր՝ Ֆրիդրիխ Վերիգո-Դարովսկի
- Նկարիչ՝ Եվգենի Ենեյ
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յանինա Ժեյմոյի դեբյուտային ֆիլմն է։ Ըստ դստեր հիշողությունների՝ նկարահանված ժապավենը դիտելուց հետո տասնվեց տարեկան դերասանուհին իրեն այնքան էլ չի հավանել էկրանին, և ընկել է հուսահատության մեջ։ «Նա գնում էր տուն տրամվայով և լացում, և տոմսավաճառը հարցրել է նրան․ «Աղջի՛կ, ինչո՞ւ ես այդպես լաց լինում, ինչ-որ մեկը մահացե՞լ է»։ Նա ասել է. «Այո՛։ Ե՛ս»։ Այսինքն՝ նա հավատում էր, որ որպես դերասանուհի ինքն արդեն մահացել էր»[3]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյի պատմաբան Նիկոլայ Լեբեդևը գրել է. «Ինչպես «Օկտյաբրինայի արկածները», սա էլ էքսցենտրիկ հնարքների և կրկեսային գործողությունների ցուցադրում է։ Միայն թե այս անգամ ցուցադրման հարթակը ոչ թե տրամվայի տանիքն է կամ Սուրբ Իսահակի տաճարի գմբեթը, այլ սպիտակ գվարդիայի գեներալ Յուդենիչի շտաբը, որը 1919 թվականի դաժան տարում հարձակվեց Պետրոգրադի վրա»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jay Leyda (1960). Kino: A History of the Russian and Soviet Film. George Allen & Unwin. էջ 180.
- ↑ «Мишки против Юденича». Encyclopedia of Native Cinema. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Елена Чернышева "...Та самая Золушка..." // Gala Биография. — 2012. — № 01.
- ↑ Лебедев, 1965, էջ 371
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лебедев Н.А. Григорий Козинцев и Леонид Трауберг // Очерк истории кино СССР. Немое кино (1918 – 1934 годы). — М.: Искусство, 1965. — С. 366—387. — 584 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Мишки против Юденича»». Фильмы (ռուսերեն). Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ««Мишки против Юденича»» (ռուսերեն). Мегаэнциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ««Мишки против Юденича»». Энциклопедия (ռուսերեն). Кирилл и Мефодий. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- «Мишки против Юденича»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|