Միշել Ֆուրնիրե
Միշել Ֆուրնիրե | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 4, 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | Սեդան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մահվան ամսաթիվ | մայիսի 10, 2021[1][2][3][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4] |
Մահվան պատճառ | շնչառական անբավարարություն |
Պատիժ | Ցմահ բանտարկություն |
Սպանություն | |
Զոհերի թիվ | 7-9+ |
Սպանության շրջան | 1987 — 2001 թթ. դեկտեմբերի 11 |
Սպանության հիմնական տարածք | Ֆրանսիա, Բելգիա |
Սպանության եղանակ | Մարդու առևանգում, բռնաբարություն և սպանություն |
Միշել Ֆուրնիրե (ֆր.՝ Michel Fourniret, ապրիլի 4, 1942[4], Սեդան[3][4] - մայիսի 10, 2021[1][2][3][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի սերիական մարդասպան, ցմահ դատապարտվել է Ֆրանսիայում և Բելգիայում աղջիկների առևանգման և սպանության համար։
Ձերբակալվել է 2003 թվականի հունիսին Բելգիայում աղջկա առևանգման անհաջող փորձից հետո (տուժողը փախել է)։ Այն բանից հետո, երբ հետաքննությունը պարզեց իր մեղավորությունը այլ հանցագործություններում, որոնք կատարվել են Բելգիայի և Ֆրանսիայի տարածքներում, նա 2006 թվականի հունվարի 9-ին արտահանձնվել է Ֆրանսիա։
7 սպանությունների համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն հետաքննությունը շարունակեց պարզել իր մասնակցությունը մի շարք այլ հանցագործություններում 1987-2001 թվականների[5] ընկած ժամանակահատվածում։
Հանցագործությունների ժամանակ նրա հանցակիցն էր նրա կինը՝ Մոնիկ Օլիվյեն (ծնվել է 1948 թ. հոկտեմբերի 31-ին), որը դատապարտվել է 28 տարի ազատազրկման որպես հանցակից։ 2010 թվականի հուլիսի 2-ին ընտանեկան հարցերով Շառլվիլ Մեզիեր քաղաքի դատարանը խզել է Ֆուրնիրեյի և Օլիվյեի ամուսնությունը, որը տևել է 21 տարի[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.lefigaro.fr/faits-divers/michel-fourniret-hospitalise-une-procedure-d-accompagnement-de-fin-de-vie-engagee-20210510
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.europe1.fr/societe/le-tueur-en-serie-michel-fourniret-est-mort-lundi-a-79-ans-4044201
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.francebleu.fr/infos/faits-divers-justice/michel-fourniret-enterre-dans-un-cimetiere-en-region-parisienne-1622105088
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ AFP, le 28/05/2008
- ↑ Les époux Fourniret ont divorcé Le Parisien, 20 janvier 2011
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Article de l’Express du 12/07/2004 Le tueur, le braqueur et le tas d’or Արխիվացված 2008-04-01 Wayback Machine
- Le site de Victimes en série Արխիվացված 2011-09-29 Wayback Machine
|