Jump to content

Միխայիլ Ուլյանով (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Ուլյանով
 
Կրթություն՝ Մոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 23, 1958(1958-08-23) (66 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան
Միխայիլ Ուլյանով

Միխայիլ Ուլյանով (ռուս.՝ Михаи́л Ива́нович Улья́нов, օգոստոսի 23, 1958(1958-08-23), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործուեությամբ։ Տիրապետում է անգլերենին։

  • 1980-ից 1986 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության պատմա-դիվանագիտական վարչության աշխատակից։
  • 1986-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության աշխատակից։
  • 1990 թվականից մինչև 1995 թվականը Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ի ԽՍՀՄ մշտական ներկայացչության աշխատակից։
  • 1995-1998 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի աշխատակից։
  • 1998-2002 թվականներին Բրյուսելում եղել է ՆԱՏՕ-ի Ռուսաստանի մշտական ներկայացչության աշխատակից։
  • 2002-2004 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների դեպարտամանետի բաժանմունքի պետ։
  • 2004 թվականի հունվարից մինչև 2006 թվականը սեպտեմբերը Վիեննայի բանակցություններում եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության զինաթափման և անվտանգության հարցերով դեպարտամենտի տնօրեն։
  • 2014-2017 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության սպառազինության նկատմամբ վերահսկողության և չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն։
  • 2018 թվականի հունվարի 23-ից Վիեննայում զբաղեցրել է միջազգային կազմակերպությունների Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պաշտոնը[1]։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի մայիսի 15)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2010 թվականի մայիսի 1)[3]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2017 թվականի փետրվարի 10)[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ուլյանով (դիվանագետ)» հոդվածին։