Միխայիլ Մարգոլիս
Միխայիլ Մարգոլիս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | գրող, լրագրող, կենսագիր, ռադիոհաղորդավար, երաժշտական լրագրող, երաժշտական քննադատ և table hockey player |
Պարգևներ և մրցանակներ | |
Mikhail Margolis Վիքիպահեստում |
Միխայիլ Մարգոլիս (ռուս.՝ Марголис, Михаил Михайлович,օգոստոսի 27, 1970, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երաժշտական լրագրող, կենսագիր, գրող, ռադիոհաղորդավար, երաժշտական քննադատ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Մարգոլիսը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 27-ին Մոսկվայում։ 1988-1990 թվականներին ծառայել է բանակում։
Կրթություն է ստացել Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտում։
1990 թվականին նա կարիերան սկսել է լրագրության ոլորտում, տպագրվել է այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են «Ուչիտելսկայա գազետա»-ն, «Կուրանտի»-ն, «Նովիե իզվեստիա»-ն, «Մոսկովսկիե նովոստի»-ն, «Վաշ դոսուգ»-ը[1]․ հետագայում դարձել Է «Իզվեստիա» թերթի մշտական երաժշտական մեկնաբանը։
1990-ականների կեսերին եղել է «Акулы пера» թոք-շոուի կանոնավոր մասնակիցը։
1998 թվականին Մարգոլիսը դարձել է շոու-բիզնեսի բնագավառում «Օվացիա» ազգային մրցանակի դափնեկիր «Տարվա լրագրող» անվանակարգում[2]։
2009 թվականին լույս է տեսել նրա առաջին «Երկարաձիգ շրջադարձ» գիրքը՝ կազմված «Ժամանակի մեքենա» խմբի մասնակիցների հետ հարցազրույցից, գործընկեր երաժիշտների և հենց հեղինակի մեկնաբանություններից[3]։ Այս գրքի համար Մարգոլիսը պարգևատրվել է «Սատանայի դյուժին» մրցանակով[4]։
Նրա հաջորդ գիրքը՝ «АукцЫон. Книга учета жизни»-ն (2010), առաջադրվել է «Տափաստանային գայլ» մրցանակի[1]։ Ալեքսեյ Մաժաևի կարծիքով, չնայած «Աուկցիոն»-ի մասին գիրք գրելու դժվարությանը, Մարգոլիսին հաջողվել է նկարագրել կոլեկտիվի շատ հետևողական և հստակ պատմությունը[5]։
Միխայիլ Տուրեցկու 50-ամյա հոբելյանին էր նվիրված Մարգոլիսի «Крепкий Турок. Цена успеха Хора Турецкого» գիրքը, որը լույս էր տեսել 2012 թվականի մայիսին[6]։
«Նաշե ռադիո»-ով վարում է «Օդ» ծրագիրը։
Միխայիլ Մարգոլիսը նաև հայտնի է սպորտային շրջանակներում որպես սեղանի հոկեյի խաղացող[7]։ Նա եղել է Ռուսաստանի սեղանի հոկեյի ֆեդերացիայի հիմնադիրն ու առաջին նախագահը[1]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը` Իզաբելա Մարգոլիսը, եղել է Ալլա Պուգաչովայի ոճաբանը, ծանոթացել են 2005 թվականին։ Միխայիլ Մարգոլիսը նախորդ ամուսնություններից ունի երկու երեխա` Եվգենիա Մարգոլիսը (1997) և Իլյա Մարգոլիսը (2007)[1][8]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009` Затяжной поворот: История группы «Машина времени» ISBN 978-5-367-00880-7
- 2010` «АукцЫон». Книга учёта жизни ISBN 5-367-01615-4 ISBN 978-5-367-01615-4
- 2012` Крепкий Турок. Цена успеха Хора Турецкого ISBN 978-5-271-43240-8
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Марголис Михаил Михайлович». RMA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Церемонии». Овация. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Ольга Калашникова. (2009 թ․ հուլիսի 20). «Михаил Марголис «Затяжной поворот. История группы «Машина времени»». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Михаил Марголис». Сити FM. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Алексей Мажаев. (2011 թ․ հունվարի 19). «Михаил Марголис — «АукцЫон. Книга учета жизни»». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Алексей Мажаев. (2012 թ․ մայիսի 31). «Михаил Марголис – «Крепкий турок. Цена успеха Хора Турецкого»». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Петр Калинин. «Михаил Марголис». Billboard. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Кирилл Сторчак. (2011 թ․ փետրվարի 3). «Михаил Марголис: «Наша сводная мать – Алла Пугачёва!»». Федерация Настольного Хоккея Санкт-Петербурга. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Материалы М. Марголиса, опубликованные в газете «Известия»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Մարգոլիս» հոդվածին։ |
|